Ճապոնիայում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել․ տրանսպորտային հաղորդակցությունը խափանվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Ճապոնիայի հարավային Կումամոտո պրեֆեկտուրայում 7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, որի հետևանքով հազարավոր տներ մնացել են առանց էլեկտրաէներգիայի։ Խաթարվել է նաև տրանսպորտային հաղորդակցությունը, ինչի հետևանքով հայտարարվել են տարհանման հրամաններ, տրվել են հետցնցումների մասին նախազգուշացումներ, գրում է Reuters-ը։

Լրագրողների հետ զրույցում Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչին ասել է, որ տուժածների թիվը և գույքային վնասի չափը գնահատվում է։

«Մեզ արդեն տեղեկացրել են, որ մարդիկ վիրավորվել են։ Որոշ շրջաններում տեղի են ունեցել էլեկտրաէներգիայի անջատումներ, հրդեհներ են բռնկվել։ Ճանապարհներն ու կամուրջները վնասվել են, ինչպես նաև փլուզվել են շենքերը։ Ամենից առաջ ես խնդրում եմ բոլորին միջոցներ ձեռնարկել՝ իրենց պաշտպանելու համար, այդ թվում՝ տարհանվել անվտանգ վայր»,- նշել է նա։

Ճապոնիայի հանրային հեռարձակողը իր հերթին  հայտնել է, վիրավորվել է առնվազն 50 մարդ։

NHK հանրային հեռարձակողը ցուցադրել է մի քանի հրդեհվող կամ փլուզված շենքեր, ճանապարհների երկայնքով մեծ ճաքեր, ռելսերից դուրս եկած բեռնատար գնացք։ Աղետների կառավարման գործակալության տվյալներով՝ ավելի քան 150,000 մարդու հրահանգվել է գնալ տարհանման կենտրոններ։

Ճապոնիայի կառավարությունը երկրաշարժի մասին նախազգուշացումներ էր տվել Կումամոտո, Նագասակի, Կագոշիմա, Ֆուկուոկա, Սագա, Օիտա և Միյազակի պրեֆեկտուրաների համար, որոնք գտնվում են Կյուշուի հարավային կղզում: Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությունը (JMA) նախապես նախազգուշացրել էր նաև 1 մետր բարձրությամբ ցունամիի մասին, սակայն հետագայում ​​չեղարկել էր այն։

«Kyushu Electric Power» ընկերությունը հայտարարել է, որ վերջին երկրաշարժի հետևանքով շուրջ 40,000 տուն զրկվել է էլեկտրաէներգիայից, մինչդեռ JR Kyushu երկաթուղային ընկերությունը հայտարարել է, որ դադարեցրել է ծառայությունները, այդ թվում՝ արագընթաց գնացքների երթևեկը։ Կումամոտոյի օդանավակայանը փակել է թռիչքուղին։

KDDI և Docomo հեռահաղորդակցության օպերատորները հայտարարել են, որ բջջային կապի ծառայությունների խափանումներ են եղել էլեկտրաէներգիայի պակասի և փոխանցման գծերի խափանումների պատճառով։

Ճապոնիայի միջուկային կարգավորման մարմինը հայտնել է, որ տարածքում գտնվող ատոմակայաններում որևէ խախտում չի գրանցվել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի