ՌԴ-ում ոչնչացվել է Հայաստանից ներկրված ավելի քան 39 հազար վարդի խմբաքանակ

Լուրեր

21.10.2026 | 23:30
Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել՝ Բաքվի կողմից Անկարայի նկատմամբ կոշտ քայլերի ֆոնին
21.10.2026 | 23:21
Քննարկվել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2027–2030թթ. գործողությունների ծրագրի համաձայնեցման ընթացքը
21.10.2026 | 23:14
Դեմիրճյան փողոցում գծանշումներ կլինեն. քաղաքապետարանը խնդրում է մեքենաներ չկայանել
21.10.2026 | 23:02
Ամբողջ աշխարհում սպասում են կիբերհարձակումների, հայտնաբերվել են կրիտիկական խոցելիություններ
21.10.2026 | 22:48
Սրբուհի Գալյանը Թուրքիայում քննարկմանը ներկայացրել է Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումները
21.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
21.10.2026 | 22:18
Թուրքիան մտադիր է մանդատ ստանալ՝ Սաուդյան Արաբիա զինծառայողներ ուղարկելու համար
21.10.2026 | 21:58
Երևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում, Դարպաս բնակավայրում վթարային գազանջատում կլինի
21.10.2026 | 21:43
TikTok-ն արգելափակվել է Ադրբեջանի դպրոցներում․ արգելքի տակ է ավելի քան 200 թեմա
21.10.2026 | 21:30
Նվեր է Պուտինին․ Պենտագոնի նախկին պաշտոնյան՝ ՌԴ-ի հետ Թրամփի դիզելային գործարքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:13
Տուգանքները խստացվում են. 5 հազարի փոխարեն 20 հազար դրամ՝ երկրորդ շարքում կայանելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:00
Առուշ Առուշանյանը պետականամետ մտածելակերպ ունի՝ գործակցում է կենտրոնական իշխանության հետ, որ Գորիսը ծաղկի․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 20:51
Թուրքիան, Կատարը, Պակիստանը և Ինդոնեզիան ռազմական համագործակցության համաձայնագիր են ստորագրել
21.10.2026 | 20:42
Պուտինն ու Ուիթկոֆը քննարկել են Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վերսկսման հնարավորությունը
21.10.2026 | 20:28
Ծառերի սպա՞նդ, թե՞ բարեկարգում․ ինչ է կատարվել Գյումրիի Հաղթանակի զբոսայգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը (Ռոսսելխոզնադզոր) հայտնել է, որ հուլիսի 23-ին Սմոլենսկի մարզում ոչնչացվել է Հայաստանից ներկրված 39,2 հազար հատ թարմ կտրած վարդի խմբաքանակ։ Որոշումը կայացվել է Ռուսաստան կարանտինային վերահսկողության ենթակա արտադրանքի ներմուծման կանոնների կոպիտ խախտումների պատճառով։

Գերատեսչության փոխանցմամբ՝ խմբաքանակը հայտնաբերվել է դեռևս հունիսի 18-ին։ Բեռնատարը, որը վարել է Բելառուսի քաղաքացի, Մինսկի մարզից ուղևորվելիս է եղել Մոսկվա, սակայն ուղեկցող փաստաթղթերում բեռը ձևակերպված է եղել որպես ոչ ալկոհոլային տոնուսավորող ըմպելիք։

«Բեռնախցիկի զննման ժամանակ հայտնաբերվել են վարդեր, որոնց համար բացակայել են բուսասանիտարական և ապրանքաուղեկցող փաստաթղթերը։ Պահպանված մակնշման պիտակների վրա նշված է եղել, որ ծաղիկները հայկական ծագում ունեն»,- ասվում է հաղորդագրությունում։

«Ռոսսելխոզնադզորը» հիշեցրել է, որ 2026 թվականի հունիսի 12-ից ժամանակավոր սահմանափակումներ են գործում Հայաստանից ծագող և Հայաստանից առաքվող կարանտինային վերահսկողության ենթակա արտադրանքի՝ Ռուսաստան ներմուծման և երկրի տարածքով տարանցման նկատմամբ։ Ըստ ռուսական կողմի՝ սահմանափակումները կիրառվել են՝ վտանգավոր կարանտինային օբյեկտների ներթափանցումը կանխելու նպատակով։

Ըստ հաղորդագրության՝ քանի որ վարդերի ներմուծումն արգելված էր, իսկ բեռի անվտանգությունն ու օրինական տեղափոխումը հավաստող անհրաժեշտ փաստաթղթերը բացակայում էին, խմբաքանակը ոչնչացվել է։ Բեռնափոխադրողը ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ ՌԴ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 10.2-րդ հոդվածի համաձայն։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում Փաշինյանն ընդգծել է, որ հայաստանյան ծագման ապրանքների՝ ՌԴ շուկա արտահանման սահմանափակումները հակասում են Հայաստան–Ռուսաստան իրավապայմանագրային շրջանակին ու Եվրասիական տնտեսական միության կարգավորումներին, և խնդրել է միջոցներ ձեռնարկել՝ այս խնդիրները կարգավորելու ուղղությամբ։