Ինչպես են իրականացվել գաղտնալսումները․ Հակակոռուպցիոն կոմիտեի փոխնախագահը մանրամասներ է պատմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Քանի՞ քրեական վարույթ է նախաձեռնվել նախընտրական, քարոզարշավային և հետընտրական շրջանում՝ ենթադրյալ ընտրական հանցագործությունների առնչությամբ, քանի՞ մարդ է ձերբակալվել, և քանի՞ գործ է արդեն ուղարկվել դատարան, ո՞ր կուսակցություններին և դաշինքներին են առնչվում քրեական վարույթները, ի՞նչ հիմքերով են իրականացվել գաղտնալսումները, ինչո՞ւ քրեական վարույթներ չկան իշխող՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների նկատմամբ, ինչո՞ւ իրավական գնահատական չի տրվել լրագրողների բացահայտած այն դեպքերին, երբ մարդկանց պարտադրված տարել են իշխանական ուժի հավաքներին։ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ասատրյանը Factor TV-ի հետ զրույցում անդրադարձել է այս և օրակարգային մի շարք այլ հարցերի։

Ըստ պաշտոնական տվյալների՝ Հակակոռուպցիոն կոմիտեում այս պահին քննվել կամ քննվում է շուրջ 199 քրեական վարույթ՝ ընտրակաշառք տալու, ստանալու, ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու և նյութապես շահագրգռելու հոդվածների հատկանիշներով։ 56 վարույթ՝ 193 անձի վերաբերյալ, արդեն իսկ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։ 72 վարույթ գտնվում է նախաքննության փուլում, որոնց շրջանակներում կա 81 մեղադրյալ։ Ընդհանուր առմամբ ձերբակալվել է 263 անձ։ Հանրային քրեական հետապնդում է հարուցվել 287 անձի նկատմամբ։

Հատկանշական է, որ քննվող դեպքերը հիմնականում առնչվել են «Ուժեղ Հայաստան», «Բարգավաճ Հայաստան» կուսակցություններին և «Հայաստան» դաշինքին։ 

Արմեն Ասատրյանի խոսքով՝ ընտրական կոռուպցիան իր բնույթով լատենտային է, քանի որ և՛ տվողը, և՛ ստացողը շահագրգռված են գործարքը գաղտնի պահելու մեջ։

«Բացահայտման հիմքում ընկած է երկարատև օպերատիվ աշխատանքը, որը կարող է տևել 2-ից մինչև 12 ամիս»,- շեշտում է Ասատրյանը։

Ի պատասխան մեղադրանքներին, թե տեսանյութերը «մոնտաժված» են, նա նշեց. «Մոնտաժել՝ չի նշանակում կեղծել։ Մոնտաժն իրականացվում է բացառապես անձի անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությունը պահպանելու համար։ Հրապարակվում են միայն այն հատվածները, որոնք ունեն իրավական նշանակություն և փաստում են հանցանքի կատարումը»։

Ինչո՞ւ Հակակոռուպցիոն կոմիտեի տեսադաշտում չեն հայտնվում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները՝ չնայած մամուլում եղած բազմաթիվ հրապարակումների։ Ըստ Ասատրյանի՝ իրավական տեսանկյունից ոչ ամեն բարեգործություն կամ աշխատանք է համարվում ընտրական հանցագործություն։ 

«Որպեսզի գործողությունը որակվի որպես ընտրակաշառք, պետք է լինի հստակ գործարքային կապ՝ ծառայությունը մատուցվում է քվեարկության նախապայմանով։ Եթե համայնքի ղեկավարն իրականացնում է բյուջեով նախատեսված ասֆալտապատում կամ աղբահանություն, դա իր պարտականությունն է, որը պետությունը չի կարող դադարեցնել ընտրությունների պատճառով»,- նշեց նա։

Նույն տրամաբանությամբ է մեկնաբանվում նաև նախընտրական շրջանում կենսաթոշակների բարձրացումը։ Ըստ կոմիտեի՝ դա պետական ռազմավարական ծրագիր է, որը կապ չունի ընտրակաշառքի հետ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան