Ադրբեջանի Մեջլիսը «վճռական բողոք» է հայտնել ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովի ընդունած հայ գերիների ազատ արձակման վերաբերյալ օրինագծի կապակցությամբ

Լուրեր

05.09.2026 | 15:55
ԱՆ-ն առաջարկում է լուծարել հարկային հաշվետվություն չներկայացրած ընկերությունները
05.09.2026 | 15:22
Հայաստանը պատրաստվում է վավերացնել մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ ԵԽ կոնվենցիան
05.09.2026 | 14:42
Օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի
05.09.2026 | 14:20
Հեղափոխության համար չեմ զղջում. Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 13:49
Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
05.09.2026 | 13:31
Վթարային ջրանջատում Երևանի վարչական շրջաններում
05.09.2026 | 13:11
Փաշինյանը հեռացավ Սիմոնյանի ուղեկցությամբ. հարցերի չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:48
Մինչև հեղափոխությունը ավելի չաղ ու բախտավոր էի. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:23
Եղել է, որ անիծել եմ այն օրը, երբ դարձել եմ վարչապետ. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:11
ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ
05.09.2026 | 11:59
Factor TV-ով նայում էի` քանի հոգի է հետևում. Արմեն Գրիգորյանը` հեղափոխության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 11:44
Երեք երիտասարդ ձերբակալվել է․ նրանց մոտ ինքնաձիգ, ատրճանակ և դանակներ են հայտնաբերվել
05.09.2026 | 11:30
«Այսօր ձեր հարսանիքը չի՞». Ալեն Սիմոնյանը ևս ներկա է Արմեն Գրիգորյանի գրքի շնորհանդեսին
05.09.2026 | 11:14
«Քայլ արա, մերժի՛ր Սերժին». Արմեն Գրիգորյանի գրքի շնորհանդեսը. ՈՒՂԻՂ
05.09.2026 | 11:03
Վթարային ջրանջատում 3 մարզերում
Բոլորը

Ադրբեջանի Միլի Մեջլիսը մեկնաբանել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից ընդունված օրինագիծը հայ գերիների ազատ արձակման վերաբերյալ։ Մեջլիսի մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտարարել է, որ Ադրբեջանի խորհրդարանն իր «վճռական բողոքն» է հայտնում հանձնաժողովի կողմից հուլիսի 22-ին ընդունված H.R. 9087 օրինագծի դեմ և կտրականապես մերժում է դրանում Ադրբեջանի ներկայացված, իբր, անհիմն մեղադրանքները:

«Այս նախաձեռնությունը, որը միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների կոպիտ անտեսման վառ օրինակ է, ներկայացնում է ԱՄՆ Կոնգրեսը որպես Ադրբեջանի վրա քաղաքական ճնշման գործիք օգտագործելու ևս մեկ փորձ՝ հայկական լոբբիի շահերից ելնելով»,- ասվում է հայտարարությունում։

Նշվում է, թե օրինագծի հեղինակը՝ կոնգրեսական Բրեդ Շերմանը, որը հետևում է նախկին կոնգրեսական Ռոբերտ Մենենդեսի քաղաքական ուղուն, «հայտնի է հայկական լոբբիստական ​​խմբերի հետ իր կապերով և նրանց քաղաքական օրակարգն առաջ մղելու հետևողական ջանքերով»: Բաքուն նշում է, թե նման նախաձեռնությունները, որոնք առաջ են քաշվել ԱՄՆ Կոնգրեսի հաջորդ ընտրությունների նախաշեմին, նախատեսված չեն Միացյալ Նահանգների ազգային շահերն առաջ մղելու համար, այլ ուղղված են ազդեցիկ լոբբիստական ​​շրջանակներից քաղաքական և ֆինանսական աջակցություն ստանալուն:

«Ակնհայտ է, որ այս նախաձեռնությունը հայկական լոբբիի կողմից Ադրբեջանին վարկաբեկելու երկարատև արշավի մի մասն է։ Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն նույնպես նմանատիպ կեղտոտ առաքելություն է իրականացնում։ Միջազգային հանրությանը լավ հայտնի է, որ նա քաղաքական միտիվացված զեկույցներ է պատրաստում՝ հայկական շովինիստական ​​շրջանակների հետ կապված անձանց, այդ թվում՝ հայազգի ռուս օլիգարխ Սամվել Կարապետյանի ֆինանսական աջակցությամբ։ Նույն քաղաքական գիծն ակնհայտ է մի շարք եվրոպական խորհրդարանական մարմինների, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գործունեության մեջ։ Այս մարմնի առանձին անդամներ, մասնավորապես, Ֆրանկ Շվաբեի նման անհատներ, վաղուց առաջ են քաշում կողմնակալ և  կանխակալ  նախաձեռնություններ Ադրբեջանի դեմ։ Այս բոլոր գործողությունները հայկական լոբբիի կողմից տարբեր միջազգային խորհրդարանական ֆորումներում իրականացվող սերտորեն համակարգված արշավի մի մասն են»,- ասվում է Բաքվի հայտարարությունում։

Դրանում ասվում է նաև, թե տասնամյակներ շարունակ այս շրջանակները խոչընդոտել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը և ձգտել են պահպանել առճակատումը, իսկ այժմ նրանք շահագործում են տարածաշրջանային լարվածությունը՝ իրենց քաղաքական և ֆինանսական նպատակներին հասնելու համար»։

«Օրինագծի նախագծում «ռազմագերիներ» և «քաղբանտարկյալներ» տերմինների օգտագործումն Ադրբեջանի դատարանների կողմից դատապարտված անձանց վերաբերյալ հատկապես վրդովեցուցիչ է։ Այս անձինք ո՛չ ռազմագերիներ են, ո՛չ էլ քաղբանտարկյալներ։ Նրանք քրեական պատասխանատվության են ենթարկվել ռազմական ագրեսիայի, ռազմական հանցագործությունների, բռնի անհետացումների, խոշտանգումների, ահաբեկչության և Ադրբեջանի Հանրապետության օրենսդրությամբ որ միջազգային իրավունքով նախատեսված այլ հանցագործությունների համար։ Նրանց քաղաքական հետապնդման զոհեր ներկայացնելու փորձերը փաստերի դիտավորյալ աղավաղում և անկախ պետության կողմից արդարադատության իրականացմանը ուղղակի միջամտություն են»,- նշվում է հայտարարությունում։

Ադրբեջանի Միլլի Մեջլիսը կոչ է անում ԱՄՆ Կոնգրեսի անդամներին՝ հրաժարվել «կազմակերպված հայկական լոբբիստական ​​խմբերի ազդեցության տակ» որոշումներ կայացնելու պրակտիկայից, հարգել միջազգային իրավունքը և Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանությունը, և չդառնալ գործիք այն ուժերի ձեռքում, որոնք շահագրգռված են Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը խաթարելով և առճակատումը պահպանելով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի