ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը կոչ է անում Ադրբեջանին՝ անհապաղ ազատ արձակել հայ գերիներին

Լուրեր

21.10.2026 | 11:17
Կրեմլը դեռ չի ծանոթացել ԵՏՄ-ում ՀՀ անդամակցության դադարեցման հնարավոր հետևանքների մասին զեկույցին
21.10.2026 | 11:08
Պուտինի և Զելենսկիի հանդիպումը պարտադիր չէ Ուկրաինայի հարցով գործարքի համար․ Թրամփ
21.10.2026 | 11:04
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
21.10.2026 | 11:02
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը վավերացնելու հարցը՝ ԱԺ հանձնաժողովում. զեկուցում է Արարատ Միրզոյանը. ՈՒՂԻՂ
21.10.2026 | 10:53
«Ուժեղ Հայաստանի» Ստեփանավանի թեկնածուն ձերբակալվել է. Արեգա Հովսեփյան
21.10.2026 | 10:47
ՊԵԿ-ը պարզաբանել է՝ ինչպես է բացահայտվել ծխախոտի ապօրինի արտահանման դեպքը
21.10.2026 | 10:39
Ուիթկոֆը ժամանել է Սանկտ Պետերբուրգ․ նա Պուտինին կներկայացնի պատերազմը դադարեցնելու՝ «թարմացված ծրագիրը»
21.10.2026 | 10:32
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 21-ի դրությամբ
21.10.2026 | 10:15
14 անձ է ձերբակալվել Ստեփանավանում․ խուզարկություններ են իրականացվում
21.10.2026 | 10:12
Հայաստանը Թուրքիայում առաջին մեդալն է ապահովել բռնցքամարտի պատանիների ԵԱ-ում
21.10.2026 | 10:04
ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այց են կատարել «Արմավիր» ՔԿՀ, հանդիպել նաև հացադուլավորներին
21.10.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
21.10.2026 | 09:30
Կարեն Խաչանովը հաղթանակով է մեկնարկել Ալմաթի մրցաշարում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 23:17
COP17-ի շրջանակում քննարկվել է ավանդական գիտելիքի դերը կենսաբազմազանության պահպանության գործում
20.10.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հուլիսի 22-ին ձայների 44 կողմ և 7 դեմ հարաբերակցությամբ ընդունել է H.R. 9087՝ Ներկայացուցիչների պալատի արտաքին ծառայության մասին օրենքում փոփոխությունը՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել բոլոր հայ պատանդներին։ Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA)։

Փոփոխությունը, որին աջակցել է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը, ներկայացրել է Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի փոխնախագահ, կոնգրեսական Բրեդ Շերմանը (դեմոկրատ, Կալիֆորնիա)՝ հանձնաժողովի նախագահ Բրայան Մաստի (հանրապետական, Ֆլորիդա) աջակցությամբ։

«Այսօր Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ձայների 44/7 հարաբերակցությամբ քվեարկեց իմ առաջարկած փոփոխության օգտին, որը կոչ է անում Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին։ Ես հպարտ եմ, որ Կոնգրեսին  հայտնել եմ իր դիրքորոշումը և կշարունակեմ պայքարել Ադրբեջանի կողմից անարդարացիորեն և անօրինական կերպով պահվող, խոշտանգված և բռնության ենթարկված հայերին ազատ արձակելու համար»,- քվեարկությունից հետո ասել է Շերմանը։

Փոփոխությունը նշում է, որ Կոնգրեսի կարծիքով՝ Ադրբեջանը պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակի բոլոր հայ ռազմագերիներին և քաղբանտարկյալներին։ Հունիսի 10-ին նախագահ Մաստի աջակցությամբ հաստատվել է  հանձնաժողովի առաջարկը, այն բանից հետո, երբ Շերմանը միաձայն համաձայնվել է փոփոխել տեքստը՝ հեռացնելով «Ազատության աջակցության մասին» օրենքի 907-րդ բաժնի կիրառմանը վերաբերող պարբերությունը։

Շերմանը կոչ էր արել հանձնաժողովին գործել՝ հիմնվելով ադրբեջանական գերության մեջ գրանցված չարաշահումների վրա։

«Հաշվի առնելով ադրբեջանական ուժերի կողմից հայ ռազմագերիների փաստագրված մահապատիժները, այդ թվում՝ մի քանի մահապատիժներ, որոնք սարսափելիորեն ձայնագրվել և տարածվել են սոցիալական ցանցերում, ինչպես փաստաթղթավորել է Human Rights Watch-ը, կենսականորեն կարևոր է, որ Միացյալ Նահանգները հստակորեն պաշտպանի բոլոր հայ ռազմագերիների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը»,- հունիսին հանձնաժողովին ասել էր Շերմանը։

Նա նաև պատանդների ազատ արձակումը կապել է վարչակազմի տարածաշրջանային դիվանագիտության հետ։

«Քանի որ նախագահ Թրամփը շարունակում է Հարավային Կովկասում երկարատև խաղաղություն ապահովելու իր ջանքերը, հայ ռազմագերիների և քաղբանտարկյալների ազատ արձակման ապահովումը կլինի նշանակալի քայլ այս նվաճման ուղղությամբ»,- ասել է նա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի