Ռուբիոն հայտարարել է, թե Ուկրաինայում պատերազմի ավարտի համար «նոր գաղափարներ» են անհրաժեշտ

Լուրեր

05.09.2026 | 15:55
ԱՆ-ն առաջարկում է լուծարել հարկային հաշվետվություն չներկայացրած ընկերությունները
05.09.2026 | 15:22
Հայաստանը պատրաստվում է վավերացնել մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ ԵԽ կոնվենցիան
05.09.2026 | 14:42
Օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի
05.09.2026 | 14:20
Հեղափոխության համար չեմ զղջում. Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 13:49
Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
05.09.2026 | 13:31
Վթարային ջրանջատում Երևանի վարչական շրջաններում
05.09.2026 | 13:11
Փաշինյանը հեռացավ Սիմոնյանի ուղեկցությամբ. հարցերի չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:48
Մինչև հեղափոխությունը ավելի չաղ ու բախտավոր էի. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:23
Եղել է, որ անիծել եմ այն օրը, երբ դարձել եմ վարչապետ. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:11
ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ
05.09.2026 | 11:59
Factor TV-ով նայում էի` քանի հոգի է հետևում. Արմեն Գրիգորյանը` հեղափոխության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 11:44
Երեք երիտասարդ ձերբակալվել է․ նրանց մոտ ինքնաձիգ, ատրճանակ և դանակներ են հայտնաբերվել
05.09.2026 | 11:30
«Այսօր ձեր հարսանիքը չի՞». Ալեն Սիմոնյանը ևս ներկա է Արմեն Գրիգորյանի գրքի շնորհանդեսին
05.09.2026 | 11:14
«Քայլ արա, մերժի՛ր Սերժին». Արմեն Գրիգորյանի գրքի շնորհանդեսը. ՈՒՂԻՂ
05.09.2026 | 11:03
Վթարային ջրանջատում 3 մարզերում
Բոլորը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Վաշինգտոնը շարունակում է պատրաստ լինել «կառուցողական դեր» խաղալ Ուկրաինայում պատերազմի ավարտին նպաստելու գործում, հաղորդում է Reuters-ը, որին վկայակոչում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Հանդիպումից հետո Ռուբիոն նշել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը հստակեցրել է՝ ԱՄՆ-ը պատրաստ է օգնել «անիմաստ պատերազմի» ավարտի հարցում, եթե նման  հնարավորություն ստեղծվի։ Նա հավելել է, որ Վաշինգտոնն այս ուղերձը փոխանցել է Մոսկվային, միաժամանակ, հրաժարվելով ներկայացնել Ռուսաստանի դիրքորոշումը բանակցությունների ընթացքում։

«Մենք լավ զրույց ունեցանք, անկեղծ զրույց»,- ասել է Ռուբիոն Լավրովի հետ հանդիպման մասին՝ հավելելով, որ չի մանրամասնի քննարկված թեմաները։

Ռուբիոն նաև նշել է, որ պատերազմի ավարտը պահանջում է «նոր գաղափարներ»։

«Եթե խաղաղություն լինի, դա կլինի նոր գաղափարների և հայեցակարգերի միջոցով, և մենք պատրաստ ենք դրանցից մի քանիսն առաջարկել համապատասխան համատեքստում և ձևով, եթե հնարավորություն ստեղծվի և համապատասխան պայմաններ ստեղծվեն։ Մենք պատրաստ ենք այդ դերը դրական կերպով խաղալ»,- ԱՄՆ պետքարտուղարի խոսքերն է մեջբերում The Guardian-ը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի