Apple Pay-ը և Google Pay-ը հասանելի են Երևանի հանրային տրանսպորտում
Երևանի հանրային տրանսպորտում ուղևորներն արդեն կարող են վճարում կատարել Apple Pay և Google Pay համակարգերի միջոցով․ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակված տեսանյութում հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում, որի առիթով բոլորիս շնորհավորում եմ»,- նշել է Ավինյանը։

