Ստամբուլի ափին կասկածելի անօդաչու թռչող սարք է հայտնաբերվել

Լուրեր

27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
Բոլորը

Թուրքական ռազմածովային հատուկ նշանակության ուժերն անվտանգ կերպով պայթեցրել են Ստամբուլի Արնավութքոյ շրջանի Քարաբուրուն ափ իջած կամիկաձե անօդաչու թռչող սարքի բեկորներ, որոնք, ենթադրաբար, պայթուցիկ նյութով են եղել։ Բնակիչները մասնատված, կասկածելի առարկան նկատել են առափնյա գծի երկայնքով և այդ մասին հայտնել իշխանություններին:

Առափնյա պահպանության ծառայության կողմից դեպքի վայր ուղարկված խմբերը նախնական գնահատում են անցկացրել՝ պարզելով, որ օբյեկտը կարող է լինել վթարված կամիկաձե անօդաչու թռչող սարք: Տեխնիկական փորձաքննությունունից հետեո օբյեկտի վրա պայթուցիկ նյութ է հայտնաբերվել։ Անվտանգության միջոցառումներից հետո խմբերն իրականացրել են սարքի վերահսկվող պայթեցում։

Ռուս-ուկրաինական պատերազմի ժամանակ իրենց նշանակետերին չհասած կամ խափանված տասնյակ անօդաչու թռչող սարքեր նախկինում հայտնվել են Սև ծովի թուրքական ափերին, ինչը մտահոգություններ է առաջացրել հարևան երկրների համար հակամարտության անվտանգության հետևանքների վերաբերյալ։

Հերթական ԱԹՍ-ն հայտնաբերվել է այն բանից հետո, երբ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Կիևում Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիհայի հետ համատեղ մամուլի ասուլիսում կրկին հայտարարել էր, որ պատերազմի տարածման ռիսկը, որը Թուրքիան բարձրաձայնել է հակամարտության սկսվելուց ի վեր, մնում է լուրջ՝ հղում անելով Սև ծովի անվտանգությանը սպառնացող վերջին զարգացումներին։

«Մենք չենք ուզում, որ պատերազմը տեղափոխվի Սև ծով։ Սև ծովում նավահանգիստների, լցանավերի և ձկնորսական նավակների թիրախավորումն ու քաղաքացիական անձանց կյանքը վտանգի ենթարկելը չի ​​կարող արդարացվել»,- հայտարարել էր Ֆիդանը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի