Ամերիկացի զինվորների զոհվելուց հետո ԱՄՆ-ը դիտարկում է Իրանի դեմ ավելի լայնածավալ գործողությունը․ WP

Լուրեր

05.11.2026 | 10:48
Վենսը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը հանրապետականների պարտության պատճառն է ընտրություններում
05.11.2026 | 10:37
Աշտարակ համայնքին է վերադարձվել շուրջ 1,2 մլրդ դրամ արժողությամբ 33,7 հա հողատարածք
05.11.2026 | 10:24
«Ուրարտու». «Այս որոշումը հակասում է հայկական ֆուտբոլի շահերին»
05.11.2026 | 10:15
Սամվել Կարապետյանը կալանավորվեց մեկ ամսով
05.11.2026 | 10:08
Կարեն Խաչանովը դուրս է մնացել Փարիզի «Մասթերսից»
05.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
05.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 5-ի դրությամբ
05.11.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

ԱՄՆ-ը դիտարկում է Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնման  հնարավորությունը։ Այս մասին հայտնել են աղբյուրները The Washington Post-ին: Աղբյուրների համաձայն՝ լայնածավալ գործողության ծրագրերը քննարկվում են անցյալ շաբաթ իրանական հարվածների հետևանքով չորս ամերիկացի զինվորների սպանությունից հետո, գրում է Meduza-ն։

«Պենտագոնը ծրագրում է ավելի լայնածավալ պատերազմ»,- անանունության պայմանով  հայտնել է աղբյուրներից մեկը։

Միաժամանակ, The Washington Post-ի աղբյուրի համաձայն՝ Մերձավոր Արևելքում ԱՄՆ զինված ուժերի մոտ սպառվում են հակաօդային պաշտպանության հրթիռներն ու հեռահար զինամթերքը, իսկ այդ ռեսուրսների տեղափոխումը դժվարանում է ռազմական ենթակառուցվածքների վնասման պատճառով։ Աղբյուրը նաև նշել է, որ ԱՄՆ-ը պատրաստ չէ արդյունավետորեն հետ մղել իրանական հարվածները ցամաքային գործողության դեպքում։

«Մենք չունենք գործողություններին անվտանգ կերպով աջակցելու ռեսուրսներ, և չեմ կարծում, որ Սպիտակ տունը գիտի այդ մասին»,- ասել է նա։

Մինչ այդ, ԱՄՆ-ն իններորդ օրն անընդմեջ հարվածներ է հասցրել Իրանի տարածքին։ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության հայտարարության մեջ նշվում է, որ թիրախների թվում են եղել «հրամանատարական կենտրոնները, հակաօդային պաշտպանության և ափամերձ հսկողության օբյեկտները, ծովային օբյեկտները, հրթիռների և անօդաչու թռչող սարքերի արձակման վայրերը, ինչպես նաև կապի ցանցերը»։ Հարվածների նպատակն է՝ է՛լ ավելի նվազեցնել Իրանի կարողությունը Հորմուզի նեղուցում առևտրային նավերի վրա հարձակվելու համար, հայտարարել է CENTCOM-ը։

Իրանի իշխանությունները, իրենց հերթին, հայտնել են Քուվեյթում ամերիկյան բազաներին հարվածների մասին, որտեղ, ըստ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի, վնասվել են զինամթերքի պահեստներ և ռադարներ, այդ թվում՝ Patriot հակաօդային պաշտպանության համակարգի համար։

Հուլիսի 17-ին Հորդանանում գտնվող ավիաբազային Իրանի հարվածի հետևանքով զոհվել են երկու ամերիկացի զինծառայողներ։ Բացի այդ, ըստ տեղեկությունների, ամերիկյան հրամանատարությունը գտել է մահացած զինծառայողի մարմին, որի ինքնությունը դեռևս պարզված չէ։ The Washington Post-ը հաղորդում է, որ նա նույնպես, հավանաբար, ամերիկացի զինծառայող է։ Ավելին, CENTCOM-ը հայտնել է, որ հուլիսի 18-ին ևս մեկ զինծառայող է զոհվել խոցված իրանական անօդաչու թռչող սարքից չպայթած զինամթերքն ականազերծելիս։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի