ԱՄՆ-ը պատրաստ է թույլատրել Սաուդյան Արաբիային հարստացնել ուրանը․ CNN

Լուրեր

05.11.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 10:48
Վենսը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը հանրապետականների պարտության պատճառն է ընտրություններում
05.11.2026 | 10:37
Աշտարակ համայնքին է վերադարձվել շուրջ 1,2 մլրդ դրամ արժողությամբ 33,7 հա հողատարածք
05.11.2026 | 10:24
«Ուրարտու». «Այս որոշումը հակասում է հայկական ֆուտբոլի շահերին»
05.11.2026 | 10:15
Սամվել Կարապետյանը կալանավորվեց մեկ ամսով
05.11.2026 | 10:08
Կարեն Խաչանովը դուրս է մնացել Փարիզի «Մասթերսից»
05.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
05.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 5-ի դրությամբ
05.11.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը նախնական համաձայնություն է տվել թույլատրել Սաուդյան Արաբիային հարստացնել ուրանը՝ առանց այնպիսի երաշխիքների, որոնք կկանխեին երկրի կողմից միջուկային զենքի մշակումը։ Այս մասին հուլիսի 18-ին հայտնել է CNN-ը՝ հղում անելով բանակցությունների ընթացքին ծանոթ աղբյուրներին։

Խոսքը Վաշինգտոնի և Էր Ռիադի միջև երկկողմ համաձայնագրի նախագծի մասին է, որը նախատեսում է ԱՄՆ-ի աջակցությունը Սաուդյան Արաբիայում քաղաքացիական միջուկային էներգետիկայի զարգացմանը։

CNN-ի հետ զրուցած փորձագետների խոսքով՝ եթե գործարքը կնքվի առանց այն պահանջի, որ Սաուդյան Արաբիան միանա Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) Լրացուցիչ արձանագրությանը, ապա դա կարող է Էր Ռիադի համար ճանապարհ բացել դեպի միջուկային զենքի ձեռքբերում։

Լրացուցիչ արձանագրությունը ԱԷՄԳ տեսուչներին տալիս է ընդլայնված լիազորություններ՝ ստուգելու հնարավոր չհայտարարված միջուկային օբյեկտները։

Ավելի վաղ թագավորության գահաժառանգ արքայազն Մոհամմեդ բեն Սալմանը հայտարարել էր, որ եթե Իրանը ստեղծի միջուկային զենք, ապա Սաուդյան Արաբիան նույնպես կձգտի այն ձեռք բերել։

CNN-ի տվյալներով՝ ԱՄՆ-ն և Սաուդյան Արաբիան դեռևս 2025 թվականի աշնանն ավարտել էին միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցության շուրջ բանակցությունները, սակայն փաստաթուղթը մինչև այժմ սպասում է նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրությանը։

Հեռուստաալիքի աղբյուրների փոխանցմամբ՝ ստորագրման ձգձգման պատճառներից մեկը ԱՄՆ-ի և Իսրայելի՝ Իրանի դեմ պատերազմի մեկնարկն է։