Թմրամիջոցներից մինչև կեղծ վարորդական վկայականներ․ Պարեկային ծառայությունը ներկայացրել է կիսամյակային ցուցանիշները

Լուրեր

05.09.2026 | 16:58
Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
05.09.2026 | 16:35
Ընթերցանությունը կենսակերպ պետք է դառնա․ Ժաննա Անդրեասյան
05.09.2026 | 15:55
ԱՆ-ն առաջարկում է լուծարել հարկային հաշվետվություն չներկայացրած ընկերությունները
05.09.2026 | 15:22
Հայաստանը պատրաստվում է վավերացնել մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ ԵԽ կոնվենցիան
05.09.2026 | 14:42
Օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի
05.09.2026 | 14:20
Հեղափոխության համար չեմ զղջում. Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 13:49
Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
05.09.2026 | 13:31
Վթարային ջրանջատում Երևանի վարչական շրջաններում
05.09.2026 | 13:11
Փաշինյանը հեռացավ Սիմոնյանի ուղեկցությամբ. հարցերի չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:48
Մինչև հեղափոխությունը ավելի չաղ ու բախտավոր էի. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:23
Եղել է, որ անիծել եմ այն օրը, երբ դարձել եմ վարչապետ. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:11
ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ
05.09.2026 | 11:59
Factor TV-ով նայում էի` քանի հոգի է հետևում. Արմեն Գրիգորյանը` հեղափոխության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 11:44
Երեք երիտասարդ ձերբակալվել է․ նրանց մոտ ինքնաձիգ, ատրճանակ և դանակներ են հայտնաբերվել
05.09.2026 | 11:30
«Այսօր ձեր հարսանիքը չի՞». Ալեն Սիմոնյանը ևս ներկա է Արմեն Գրիգորյանի գրքի շնորհանդեսին
Բոլորը

2026 թվականի առաջին կիսամյակում Պարեկային ծառայությունը բացահայտել է 2288 հանցագործություն։ Ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են թմրամիջոցների, ապօրինի զենք-զինամթերքի, սառը զենքի և կեղծ փաստաթղթերի հայտնաբերման դեպքերը, ինչպես նաև ավելացել է հայտնաբերված հետախուզվող անձանց թիվը։

ՆԳՆ-ի տարածած հաղորդագրությունը՝ ստորև․

«Կանխարգելում, հայտնաբերում, բացահայտում։ Երեք հիմնական ուղղություն, որոնք ուղենշում են Պարեկային ծառայության շուրջօրյա աշխատանքը՝ ընդգրկելով ոչ միայն վարչական իրավախախտումներին օպերատիվ արձագանքը, այլ նաև հանցագործությունների դեմ պայքարը։

2026 թվականի առաջին կիսամյակում պարեկային ծառայողները բացահայտել են 2288 հանցագործության դեպք։

Ձեռնարկված արդյունավետ միջոցառումների արդյունքում ավելացել են թե՛ թմրամիջոցների շրջանառության, թե՛ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման դեպքերը։ Թմրամիջոցների հայտնաբերման ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 80 դեպքով՝ հասնելով 1300-ի, իսկ զենք-զինամթերքի հայտնաբերմանը՝ 35 դեպքով՝ կազմելով 132 դեպք։

19,9 տոկոսով աճել են սառը զենքի հայտնաբերման դեպքերը։

Պարեկային ծառայողների կողմից բնակչության շրջանում բացատրական աշխատանքի շնորհիվ աճել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնելու դեպքերը։

Հետևողականորեն իրականացվող միջոցառումների արդյունքում բացահայտվել են ֆիզիկական ներգործության, խուլիգանության, գողության, մարմնական վնասվածք պատճառելու, տրանսպորտային միջոցների առևանգման, ապօրինի ծառահատման դեպքեր։

Ուշագրավ է նաև կեղծ փաստաթղթերի հայտնաբերման ցուցանիշը։ Եթե նախորդ տարվա առաջին կիսամյակում արձանագրվել է 60 դեպք, այս տարի այն 301 է․ 300-ը վարորդական իրավունքի կեղծ վկայականի հայտնաբերման դեպք են։

Հետախուզվող անձանց հայտնաբերման ուղղությամբ պարեկային ծառայողների իրականացրած միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է 90 հետախուզվող անձ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 51-ի դիմաց։

Արձանագրված դրական ցուցանիշները միայն թվեր չեն։ Դրանց հետևում պարեկային ծառայողների շուրջօրյա աշխատանքն է՝ յուրաքանչյուր ահազանգին արագ արձագանքելու, իրավախախտումների և հանցագործությունների դեմ հետևողական պայքարի և, որ ամենակարևորն է, հանրային անվտանգության ապահովման պատասխանատվությունը»։