Հետաքննությունը պարզել է, որ Ալիևի թոռներն անօրինական կերպով օգտագործում են պաշտոնական լիմուզիններն և անվտանգության մեքենաները

Լուրեր

21.10.2026 | 23:30
Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել՝ Բաքվի կողմից Անկարայի նկատմամբ կոշտ քայլերի ֆոնին
21.10.2026 | 23:21
Քննարկվել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2027–2030թթ. գործողությունների ծրագրի համաձայնեցման ընթացքը
21.10.2026 | 23:14
Դեմիրճյան փողոցում գծանշումներ կլինեն. քաղաքապետարանը խնդրում է մեքենաներ չկայանել
21.10.2026 | 23:02
Ամբողջ աշխարհում սպասում են կիբերհարձակումների, հայտնաբերվել են կրիտիկական խոցելիություններ
21.10.2026 | 22:48
Սրբուհի Գալյանը Թուրքիայում քննարկմանը ներկայացրել է Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումները
21.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
21.10.2026 | 22:18
Թուրքիան մտադիր է մանդատ ստանալ՝ Սաուդյան Արաբիա զինծառայողներ ուղարկելու համար
21.10.2026 | 21:58
Երևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում, Դարպաս բնակավայրում վթարային գազանջատում կլինի
21.10.2026 | 21:43
TikTok-ն արգելափակվել է Ադրբեջանի դպրոցներում․ արգելքի տակ է ավելի քան 200 թեմա
21.10.2026 | 21:30
Նվեր է Պուտինին․ Պենտագոնի նախկին պաշտոնյան՝ ՌԴ-ի հետ Թրամփի դիզելային գործարքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:13
Տուգանքները խստացվում են. 5 հազարի փոխարեն 20 հազար դրամ՝ երկրորդ շարքում կայանելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:00
Առուշ Առուշանյանը պետականամետ մտածելակերպ ունի՝ գործակցում է կենտրոնական իշխանության հետ, որ Գորիսը ծաղկի․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 20:51
Թուրքիան, Կատարը, Պակիստանը և Ինդոնեզիան ռազմական համագործակցության համաձայնագիր են ստորագրել
21.10.2026 | 20:42
Պուտինն ու Ուիթկոֆը քննարկել են Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վերսկսման հնարավորությունը
21.10.2026 | 20:28
Ծառերի սպա՞նդ, թե՞ բարեկարգում․ ինչ է կատարվել Գյումրիի Հաղթանակի զբոսայգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի թոռները, ըստ որոշ տեղեկությունների, օգտվել են պաշտոնական լիմուզիններից և նախագահի ու նրա անմիջական ընտանիքի համար նախատեսված անվտանգության ծառայություններից։ Այս մասին պարզել է աքսորված ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխտարլին անցկացված հետաքննության արդյունքում, գրում է OC Media-ն։

Ադրբեջանի օրենսդրության համաձայն՝ նախագահի ընդլայնված ընտանիքն իրավունք չունի օգտագործել պետական ​​ռեսուրսները, ինչպիսիք են Պետական ​​հատուկ պաշտպանության  ծառայության ուղեկցորդները։

Մուխտարլին իր հիմնադրած Qazatci լրատվական կայքում գրել է, որ Ալիևի թոռներ Ալի և Միքայիլ Աղալարովներին տեղափոխող ավտոշարասյան համարանիշները համապատասխանել են նրանց անձնական բիզնես ձեռնարկությունների բացման և Պետական ​​հատուկ պահպանության ծառայության մեքենաների համարանիշներին։

17-ամյա երկվորյակներ Ալի և Միքայիլ Աղալարովները Բաքվում բուրգերների ռեստորան և սրճարան են բացել իրենց հոր՝ ադրբեջանցի փոփ աստղ, ռուսաստանաբնակ միլիարդատեր Արաս Աղալարովի որդու՝ Էմին Աղալարովի աջակցությամբ։

Արտասահմանում բնակվող ադրբեջանցի փաստաբան Սամադ Ռահիմլին ասել է, որ «Ադրբեջանի օրենսդրության համաձայն՝ նախագահի թոռները կամ այլ ազգականները ոչ մի դեպքում չեն կարող համարվել նախագահի ընտանիքի անդամներ, հետևաբար, նրանք իրավունք չունեն օգտագործել պետական ​​սեփականությունը կամ օգտվել նախագահին տրված արտոնություններից»։

Ոստիկանության պաշտոնյա Էմին Ահմադբեկովը, որը նույնպես զրուցել է լրատվամիջոցի  հետ, ասել է. «Նախագահի ընտանիքի անդամները, այդ թվում՝ նրա թոռները, օրինական իրավունք չունեն երթևեկելու ավտոշարասյան ուղեկցությամբ կամ պահանջելու, որ Պետական ​​ճանապարհային ոստիկանության մեքենան իրենց համար ճանապարհ ազատի»։

Լրատվամիջոցը գրում է, որ Ադրբեջանում ընտանիքի և կառավարության միջև սահմանների աղավաղումը լայնորեն փաստագրված է։ Իլհամ Ալիևի հայրը՝ Հեյդար Ալիևը, նախագահի պաշտոնը զբաղեցրել է մինչև 2003 թվականը, մինչ նրա առողջությունը վատթարանալը։ Նույն թվականին վարչապետ նշանակվելուց հետո Ադրբեջանում անցկացվել են նախագահական ընտրություններ, որոնցում Իլհամ Ալիևը ստացել է ձայների ավելի քան 75%-ը։ Ընտրությունների դիտորդները պնդում են, որ քվեարկությունը խաթարվել է կեղծիքներով։

Իլհամ Ալիևի կինը՝ Մեհրիբան Ալիևան, ներկայում երկրի փոխնախագահն է, իսկ նրանց որդին՝ Հեյդար Ալիև կրտսերը, հանրության ուշադրության կենտրոնում է դեռ փոքր տարիքից։ Չափահաս դառնալուց ի վեր Հեյդար Ալիև կրտսերը բազմիցս մասնակցել է կառավարության նիստերին, չնայած որևէ պաշտոնական պաշտոն չի զբաղեցնում։ Նա նաև, ըստ որոշ տեղեկությունների, զգալի կարողություն է կուտակել։

Չնայած 64-ամյա Իլհամ Ալիևը դեռևս որևէ մեկնաբանություն չի արել պաշտոնից հեռանալու վերաբերյալ, լայնորեն տարածված կարծիք կա, որ նա Հեյդար Ալիև կրտսերին նախապատրաստում է որպես իր իրավահաջորդ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի