ՌԴ-ն նյարդային է, չպետք է սրել իրավիճակը՝ խզելով կոնցեսիոն պայմանագիրը․ պիտի վերակառուցենք, հարցը թողնել ապագային․ Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.08.2026 | 10:22
ՊԵԿ-ը հրապարակել է էլեկտրամոբիլների ներմուծման արտոնյալ քվոտայի մնացորդը
07.08.2026 | 10:13
ՄԻՊ-ը մտահոգիչ է համարում դատարանների խցերում ազատությունից զրկված անձանց պահման պայմանները
07.08.2026 | 10:12
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին․ ՈՒՂԻՂ
07.08.2026 | 10:05
«Ռեալն» ու ՊՍԺ-ն թանկարժեք տրանսֆերներ են իրականացրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 10:00
ԱԺ-ն քննարկում է Արամ Վարդևանյանին փոխնախագահ ընտրելու հարցը. ՈՒՂԻՂ
07.08.2026 | 09:56
Սիլիկյան թաղամասում գտնվող աղբավայրում բռնկված հրդեհը մարվել է
07.08.2026 | 09:47
«Մեզ նույնպես հրթիռներ են պետք»․ Թրամփը՝ Ուկրաինային Patriot-ներ տրամադրելու մասին
07.08.2026 | 09:34
Հանցավոր խումբը զինվորական հաշմանդամություն ունեցող անձանցից հափշտակել է 13.8 մլն դրամ. ՔԿ
07.08.2026 | 09:24
Wildberries-ը հայտնել է Եկատերինբուրգի պահեստում հրդեհի մասին
06.08.2026 | 23:24
Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար
06.08.2026 | 23:10
Վինիսիուսը երկարաձգել է «Ռեալի» հետ պայմանագիրը
06.08.2026 | 22:59
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.08.2026 | 22:44
Ադրբեջանական բեռնատարների վարորդները Վրաստանում շաբաթներով չեն անցնում մաքսային ստուգումը․ Բաքուն դիմել է Վրաստանի ԱԳՆ-ին
06.08.2026 | 22:30
«Անընդունելի և դատապարտելի է». Արամ Ա Կաթողիկոսը՝ Գարեգին Բ-ին դատարան կանչելու մասին
06.08.2026 | 22:17
Պետական պարտքի աճը Փաշինյանի օրոք. հնարքներ ԱԺ-ում և կապը Ամուլսարի հետ. Փա՞ստ թե փուստ
Բոլորը

Հայաստանի կառավարության կողմից ԱՄՆ-ի հետ համաձայնեցված «Թրամփի ուղի» նախագծի համաձայնագրի վավերացման գործընթացի մեկնարկը ակտիվացրել է քննարկումները ռազմավարական նշանակություն ունեցող այս ուղու իրագործելիության և հնարավոր խոչընդոտների շուրջ։ Factor TV-ի հետ զրույցում տարածաշրջանային հարցերով փորձագետ, արևելագետ Արմեն Պետրոսյանը վերլուծել է նախագծի ընթացքը, առկա ռիսկերը և առաջիկա անելիքները։

Արմեն Պետրոսյանի դիտարկմամբ՝ ներկա փուլում նախագիծը տեսանելի առաջընթաց է գրանցում մի քանի ուղղություններով միաժամանակ։

«Մենք տեսնում ենք, որ մի քանի ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են տարվում։ Թե՛ իրավական հարթությունում, թե՛ տեխնիկական հարթությունում, թե՛ վարչարարական առումով։ Օրեր առաջ ամերիկյան փորձագիտական խումբ էր Հայաստան ժամանել, այսինքն՝ գետնի վրա աշխատանքներ են տարվում։ Բացի այդ, մենք գիտենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ևս առանձին գործընթաց է պլանավորում երկաթուղու այն հատվածների մասով, որոնք այս պահին Ռուսաստանի վերահսկողության տակ են»,- նշում է փորձագետը։

Չնայած այս ակտիվությանը՝ Պետրոսյանը զգուշավոր է երկարաժամկետ կանխատեսումներ անելիս՝ դա պայմանավորելով համաշխարհային և տարածաշրջանային անկայունությամբ։

«Երկարաժամկետ հեռանկարով կանխատեսումներ անելն այս պահին բավականաչափ բարդ է, քանի դեռ աշխարհը և դրանով պայմանավորված մեր տարածաշրջանը գտնվում են որոշակի անորոշության փուլում։ Մենք չենք կարող ասել, թե ինչպիսի ընթացք կունենա կամ ինչպիսի հանգուցալուծում կունենա «Թրամփի ուղի» նախագիծը։ Գործ ունենք այն հանգամանքի հետ, որ ընթացիկ փուլում նախագիծը, երևի թե, հնարավոր ողջ տեմպով առաջ է ընթանում»։

Ըստ փորձագետի՝ նախագծի ճակատագիրն ուղղակիորեն կախված է երկու հիմնական հակամարտությունների զարգացումներից, որոնք խախտել են գործընթացների կանխատեսելիությունը՝ ռուս-ուկրաինական պատերազմը, և ԱՄՆ-ի ու Իրանի միջև պարբերաբար բռնկվող զինված կոնֆլիկտը։

Նա առանձնացնում է հատկապես ԱՄՆ-Իրան հակամարտությունը՝ նշելով, որ դրա ռազմական բաղադրիչի շարունակվելը կարող է ուղղակի սպառնալիք դառնալ նախագծի համար։ «․․․ եթե Միացյալ Նահանգներ-Իրան հակամարտությունը շարունակվում է մնալ ռազմական հարթությունում, այսինքն՝ այս իրավիճակը թեկուզ շարունակվում է՝ պայմանավորվածություն չեն կնքում, և տևական ժամանակ իրար հարվածում են։ Եթե լինի անհրաժեշտություն թիրախավորելու Հայաստանի տարածքը, շատ հանգիստ կարող են ասել՝ այդ տարածքում կա ամերիկյան ռազմական ներկայություն»,- պարզաբանում է Պետրոսյանը՝ միաժամանակ ընդգծելով, որ Հայաստանը, հասկանալով Իրանի զգայունությունը, նման քայլի չի գնացել։

Անդրադառնալով Ռուսաստանի հնարավոր հակազդեցությանը՝ փորձագետը նշում է, որ այս պահին Մոսկվան զերծ կմնա նախագիծը բացահայտ խոչընդոտելուց երկու հիմնական պատճառով. «Առաջինը՝ Ռուսաստանը շատ խիստ այսօր ծանրաբեռնված է Ուկրաինայով, և երկրորդ՝ նա չի ցանկանում Միացյալ Նահանգների հետ խնդիրներ ստեղծել։ Դա է պատճառը, որ իրենք փորձում են ավելի շատ այդ խնդիրներն ուղղել եվրոպական ուղղությամբ»։

Նախագծի իրագործման համար առանցքային է Հարավկովկասյան երկաթուղու հարցը, որի կոնցեսիոն կառավարումը պատկանում է Ռուսաստանին։ Պետրոսյանը կարծում է, որ Հայաստանը պետք է գործի փուլային տրամաբանությամբ։

«Այս պահին պետք է շարժվել փոքր, բայց շատ հստակ քայլերով։ Այսինքն՝ պետք չէ շտապել։ Հայաստանը հիմա կարող է ինքնուրույն անել կամ այնպիսի գործընկերների հետ անել, որոնց հետ հնարավոր է համագործակցել, դա պետք է անել վերանորոգումներ։ Հետո գուցե այնպիսի իրավիճակ լինի, որ ռուսական կողմը ինչ-որ կերպ փոխհատուցի։ Այսինքն՝ պետք է գնալ փուլ առ փուլ։ Իսկ դրա համար պետք է շարունակել բաց, առարկայական, կառուցողական երկխոսություն»։

Նրա համոզմամբ, քանի դեռ տարածաշրջանում առկա են չկարգավորված հակամարտություններ, որևէ կանխատեսում անելը սխալ է։ Այդ իսկ պատճառով, նա առաջարկում է կենտրոնանալ կարճաժամկետ, իրատեսական քայլերի վրա։ «Պետք է կարճաժամկետ, լավագույն դեպքում միջնաժամկետ պլանավորմամբ առաջ գնալ՝ մինչև տարեվերջ ինչ քայլեր ենք իրականացնում։ Դրանից հետո, երբ որ այդ կարճաժամկետ վեցամսյա պլանը ունենանք, կկարողանանք ավելի երկարաժամկետ կանխատեսումներ անել»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան