Արսեն Բեգլարյան. «Այս մակարդակում հեշտ չի լինում»

Լուրեր

27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
27.09.2026 | 17:39
Բիլ Գեյթսը զգուշացրել է, որ արհեստական բանականության պատճառով կարող է մինչև մեկ միլիարդ մարդ մահանալ
Բոլորը

Երևանի «Ալաշկերտի» դարպասապահ Արսեն Բեգլարյանը նախախաղային ասուլիսում անդրադարձել է ղազախական «Ելիմայի» դեմ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղին, Ղազախստանից հաղորդում է Factor TV-ի թղթակիցը։

«Առավոտյան հասցրել ենք զբոսնել քաղաքում։ Հաճելի տպավորություն ստացանք: Սա իմ առաջին այցը չէ Ղազախստան։ Առաջին անգամ այստեղ եղել եմ 2013 թվականին՝ երիտասարդական հավաքականի կազմում: Ի դեպ, դա իմ նորամուտի խաղն էր։ Դրանից հետո ևս մի քանի անգամ եղել եմ Ղազախստանում։

Առաջին խաղից հետո կա տպավորություն, որ մեր առջև շատ լուրջ մրցակից է։ Այս մակարդակում հեշտ չի լինում։ Մանրամասն վերլուծել ենք առաջին հանդիպումը մարզչական շտաբի հետ։

Ինչ վերաբերում է թիմի նորեկներին, մեզ միացած տղաները շատ որակյալ ֆուտբոլիստներ են և հրաշալի մարդիկ։ Նրանք շատ արագ հարմարվեցին թիմին։ Մենք ունենք խաղային յուրահատուկ համակարգ, և ժամանակ է պետք, որպեսզի լիովին հարմարվեն։ Սակայն կարող եմ ասել, որ նորեկներն արդեն հասցրել են ցուցադրել իրենց անհատական որակները, իսկ ապագայում ավելի կուժեղացնեն թիմը»,- ասել է Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահը։

«Ելիմայ» – «Ալաշկերտ» խաղը կկայանա հուլիսի 16-ին Ղազախստանի Սեմեյ քաղաքի «Սպարտակ» մարզադաշտում ու կմեկնարկի Երևանի ժամանակով 19։00-ին։ Երևանում կայացած առաջին խաղում գրանցվել է 1։1 հաշիվը։ «Ալաշկերտի» ու «Ելիմայի» դիմակայության հաղթողը որակավորման երկրորդ փուլում կմրցի ռումինական «Կլուժի» հետ։

Դավիթ Եղիազարյան