Վահե Գևորգյան. «Կարող եմ վստահ ասել՝ «Ելիմայի» դեմ շատ հետաքրքիր հանդիպում է լինելու»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.10.2026 | 23:30
Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել՝ Բաքվի կողմից Անկարայի նկատմամբ կոշտ քայլերի ֆոնին
21.10.2026 | 23:21
Քննարկվել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2027–2030թթ. գործողությունների ծրագրի համաձայնեցման ընթացքը
21.10.2026 | 23:14
Դեմիրճյան փողոցում գծանշումներ կլինեն. քաղաքապետարանը խնդրում է մեքենաներ չկայանել
21.10.2026 | 23:02
Ամբողջ աշխարհում սպասում են կիբերհարձակումների, հայտնաբերվել են կրիտիկական խոցելիություններ
21.10.2026 | 22:48
Սրբուհի Գալյանը Թուրքիայում քննարկմանը ներկայացրել է Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումները
21.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
21.10.2026 | 22:18
Թուրքիան մտադիր է մանդատ ստանալ՝ Սաուդյան Արաբիա զինծառայողներ ուղարկելու համար
21.10.2026 | 21:58
Երևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում, Դարպաս բնակավայրում վթարային գազանջատում կլինի
21.10.2026 | 21:43
TikTok-ն արգելափակվել է Ադրբեջանի դպրոցներում․ արգելքի տակ է ավելի քան 200 թեմա
21.10.2026 | 21:30
Նվեր է Պուտինին․ Պենտագոնի նախկին պաշտոնյան՝ ՌԴ-ի հետ Թրամփի դիզելային գործարքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:13
Տուգանքները խստացվում են. 5 հազարի փոխարեն 20 հազար դրամ՝ երկրորդ շարքում կայանելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:00
Առուշ Առուշանյանը պետականամետ մտածելակերպ ունի՝ գործակցում է կենտրոնական իշխանության հետ, որ Գորիսը ծաղկի․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 20:51
Թուրքիան, Կատարը, Պակիստանը և Ինդոնեզիան ռազմական համագործակցության համաձայնագիր են ստորագրել
21.10.2026 | 20:42
Պուտինն ու Ուիթկոֆը քննարկել են Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վերսկսման հնարավորությունը
21.10.2026 | 20:28
Ծառերի սպա՞նդ, թե՞ բարեկարգում․ ինչ է կատարվել Գյումրիի Հաղթանակի զբոսայգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանի «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Վահե Գևորգյանը նախախաղային ասուլիսում խոսել է ղազախական «Ելիմայի» դեմ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան հանդիպման մասին, Ղազախստանից հաղորդում է Factor TV-ի թղթակիցը։

«Այստեղ արժանացել ենք ջերմ ընդունելության։ Մենք էլ մրցակցի պես անհամբերությամբ սպասում ենք վաղվա հանդիպմանը:

Առաջին խաղից առաջ էլ գիտեինք ու հետո էլ լիովին համոզվեցինք, որ մրցակիցն ունի լավ մարզիչ և շատ լավ թիմ է։ Մի բան կարող եմ վստահ ասել՝ վաղը բոլորիս շատ հետաքրքիր հանդիպում է սպասում։

Մեր թիմում բավական մեծ լարվածություն կար առաջին խաղից առաջ։ Տղաներից շատերի համար առաջին եվրագավաթային հանդիպումն էր։ Լարվածությանը գումարվեց նաև այն, որ մենք լիարժեք խաղային ռիթմի մեջ չէինք:

Որոշ դրվագներում փոքր դետալների պատճառով կորցրինք կենտրոնացումը։ Հենց նման պահերից մեկում էլ բաց թողեցինք գոլը՝ եզրային նետումից հետո։ Մրցակիցն իր ամենավտանգավոր երկու պահերն ունեցավ հենց մեր կենտրոնացման կորուստից հետո։

Մնացած ամեն ինչ մանրամասն վերլուծել ենք։ Ոչ միայն ուսումնասիրել ենք մեր սխալները, այլև ամբողջ շաբաթ աշխատել դրանց շտկման, ինչպես նաև մեր ուժեղ կողմերն ավելի արդյունավետ օգտագործելու վրա, որպեսզի վաղը կարողանանք ավելի մեծ ճնշում գործադրել մրցակցի վրա։

Անկասկած, սեփական հարկի տակ խաղացող թիմը միշտ առավելություն ունի։ Ինչպես ասում են՝ տանը նույնիսկ պատերն են օգնում։ Վաղը սպասում ենք լեփ-լեցուն տրիբունաներ։ Սակայն սա առաջին դեպքը չէ, երբ նման մթնոլորտում ենք խաղալու։ Մենք գիտենք, թե ինչպես պետք է հոգեբանորեն պատրաստել թիմին և նույնիսկ նման աջակցությունը փորձել օգտագործել մեր օգտին։ Ամեն ինչ անելու ենք, որպեսզի այդ գործոնը մեզ չխանգարի, այլ հակառակը՝ ավելի կենտրոնացնի»,- նշել է մարզիչը։

«Ելիմայ» – «Ալաշկերտ» խաղը կկայանա հուլիսի 16-ին Ղազախստանի Սեմեյ քաղաքի «Սպարտակ» մարզադաշտում ու կմեկնարկի Երևանի ժամանակով 19։00-ին։ Երևանում կայացած առաջին խաղում գրանցվել է 1։1 հաշիվը։ «Ալաշկերտի» ու «Ելիմայի» դիմակայության հաղթողը որակավորման երկրորդ փուլում կմրցի ռումինական «Կլուժի» հետ։

Դավիթ Եղիազարյան