ՀԾԿՀ-ում քննարկվել են էլեկտրաէներգետիկական շուկայի և սակագների ձևավորման հարցերը

Լուրեր

06.11.2026 | 10:29
Ծանրամարտի ԱԱ. Պայքարի մեջ է մտնում Եվրոպայի եռակի չեմպիոն Գարիկ Կարապետյանը
06.11.2026 | 10:21
Սյունիքի «Սատանի կամուրջ» հատվածում երկու բեռնատար փակել են ճանապարհը․ երթևեկությունը վերականգնվել է
06.11.2026 | 10:10
Զանգվածային ցույցեր Ֆրանսիայում․ մոտ 1,6 մլն մասնակից, 448 ձերբակալված և 53 վիրավոր ոստիկան
06.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 09:55
Եվրոպա լիգա. «Միլանի» երրորդ պարտությունն ու «Արարատ-Արմենիայի» առաջիկա մրցակիցների արդյունքները
06.11.2026 | 09:50
Մելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներին
06.11.2026 | 09:45
Գետահովիտի նախկին համայնքապետարանի շենքի վարձակալության գործով քրեական հետապնդում է հարուցվել․ Դատախազությունը դիմել է դատարան
06.11.2026 | 09:32
«Ոչ միայն Ուկրաինան, այլև ամբողջ Եվրոպան»․ Թրամփը Պուտինի բանագնացի հետ հանդիպումից հետո «մեծ համաձայնագիր» է խոստանում
06.11.2026 | 01:59
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» ցավալի պարտություն կրեց Պորտուգալիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 23:32
Հայաստան-Լիտվա համագործակցություն․ Վահան Կոստանյանը աշխատանքային այցով մեկնել է Վիլնյուս
05.11.2026 | 23:22
Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, ՀՀ-ի հայերս երջանիկ կլինենք. Ռուբինյան
05.11.2026 | 23:08
Հայերը մեկ քայլով մոտեցան ԵՄ առանց վիզայի ճամփորդելու հնարավորությանը․ Մարթա Կոսը՝ նոր անձնագրերի մասին
05.11.2026 | 22:54
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Տորենսեի» դեմ խաղում
05.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.11.2026 | 22:27
Լեհաստանում Ռուսաստան սպառազինության բաղադրիչներ մատակարարելու գործով 6 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ ՌԴ քաղաքացի
Բոլորը

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը հանդիպել է Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հանրային ծառայությունների ոլորտների կարգավորումները, սակագնային մեթոդաբանությունը, ներդրումային ծրագրերի գնահատումը և էլեկտրաէներգետիկական շուկայի զարգացման հարցերը։

«ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանդիպում Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ներկայացուցիչների և փորձագետի հետ։

Հանդիպմանը քննարկվել են կառույցի գործունեության հիմնական ուղղությունները և հանրային ծառայությունների ոլորտներում կիրառվող կարգավորումները, այդ թվում պետական մասնակցությամբ ընկերություններում։

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել սակագների սահմանման մեխանիզմներին, սակագնային մեթոդաբանությանը, ինչպես նաև այն մոտեցումներին, որոնք կիրառվում են էներգետիկայի, բնական գազի, ջրամատակարարման, հեռահաղորդակցության և այլ կարգավորվող ոլորտներում։

Կողմերը քննարկել են նաև ներդրումային ծրագրերի հաստատման գործընթացը, դրանց գնահատման չափանիշները և ներդրումների ազդեցությունը սակագների ձևավորման վրա։

Ներկայացվել են հանձնաժողովի կողմից կիրառվող կարգավորիչ գործիքները, որոնք միաժամանակ նպաստում են ծառայությունների որակի բարելավմանը և սպառողների շահերի պաշտպանությանը։

Հանդիպմանը առանձին անդրադարձ է կատարվել էլեկտրաէներգետիկական շուկայի գործող մոդելին, ինչպես նաև մրցակցային միջավայրի զարգացմանն ու ոլորտի հետագա կատարելագործման ուղղություններին»,- ասված է ՀԾԿՀ-ի տարածած հաղրդագրւթյունում։