Իրանի նախկին նախագահ Ահմադինեժադն արձագանքել է NYT-ի՝ վերջինիս Իսրայելի կողմից հավաքագրված լինելու մասին հրապարակմանը

Լուրեր

21.10.2026 | 23:30
Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել՝ Բաքվի կողմից Անկարայի նկատմամբ կոշտ քայլերի ֆոնին
21.10.2026 | 23:21
Քննարկվել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2027–2030թթ. գործողությունների ծրագրի համաձայնեցման ընթացքը
21.10.2026 | 23:14
Դեմիրճյան փողոցում գծանշումներ կլինեն. քաղաքապետարանը խնդրում է մեքենաներ չկայանել
21.10.2026 | 23:02
Ամբողջ աշխարհում սպասում են կիբերհարձակումների, հայտնաբերվել են կրիտիկական խոցելիություններ
21.10.2026 | 22:48
Սրբուհի Գալյանը Թուրքիայում քննարկմանը ներկայացրել է Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումները
21.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
21.10.2026 | 22:18
Թուրքիան մտադիր է մանդատ ստանալ՝ Սաուդյան Արաբիա զինծառայողներ ուղարկելու համար
21.10.2026 | 21:58
Երևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում, Դարպաս բնակավայրում վթարային գազանջատում կլինի
21.10.2026 | 21:43
TikTok-ն արգելափակվել է Ադրբեջանի դպրոցներում․ արգելքի տակ է ավելի քան 200 թեմա
21.10.2026 | 21:30
Նվեր է Պուտինին․ Պենտագոնի նախկին պաշտոնյան՝ ՌԴ-ի հետ Թրամփի դիզելային գործարքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:13
Տուգանքները խստացվում են. 5 հազարի փոխարեն 20 հազար դրամ՝ երկրորդ շարքում կայանելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:00
Առուշ Առուշանյանը պետականամետ մտածելակերպ ունի՝ գործակցում է կենտրոնական իշխանության հետ, որ Գորիսը ծաղկի․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 20:51
Թուրքիան, Կատարը, Պակիստանը և Ինդոնեզիան ռազմական համագործակցության համաձայնագիր են ստորագրել
21.10.2026 | 20:42
Պուտինն ու Ուիթկոֆը քննարկել են Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վերսկսման հնարավորությունը
21.10.2026 | 20:28
Ծառերի սպա՞նդ, թե՞ բարեկարգում․ ինչ է կատարվել Գյումրիի Հաղթանակի զբոսայգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի գրասենյակը երեքշաբթի հերքել է The New York Times-ի հրապարակումն այն մասին, որ  վերջինս  հավաքագրել են իսրայելական հետախուզական ծառայությունները։

Տարածված հայտարարության մեջ նշվում է, որ The New York Times-ը հրապարակել է «բացարձակապես կեղծ հոդված» Մահմուդ Ահմադինեժադի դեմ՝ փորձելով շահագործել ռազմական գործողությունների սպառնալիքների հետևանքով առաջացած քաղաքական զգայունությունը՝ հասարակական կարծիքը շփոթեցնելու և, հաշվի առնելով նրա լայն ժողովրդականությունը, հոգեբանական պատերազմ սանձազերծելու ազնիվ իրանցի ժողովրդի դեմ։

«Ներկայացված սցենարի ծիծաղելիությունը խանգարում է, որ այն լուրջ ընդունվի։ Իր ձախողումը փոխհատուցելու համար այս թերթը, որը հայտնի է կեղծ լուրեր և ստեր հրապարակելով, այժմ՝ 55 օր անց, կրկին առաջարկել է նույն ամոթալի սցենարը և փորձել է խնդիրներ հրահրել՝ ճյուղեր ավելացնելով ստերի չար ծառին։ Այս թերթը, որը պատրաստ է հրապարակել հոդվածներ և կեղծ լուրեր հայտնի ու անհայտ անձանց մասին՝ վարձատրության դիմաց, պնդում է, որ պարոն Ահմադինեժադը տնային կալանքի տակ է՝ իր ծիծաղելի պնդումը հիմնավորելու համար։ Չնայած մենք դեռևս կարծում ենք, որ NYT-ի Հոլիվուդյան պնդումները հերքելու կարիք չունեն, քաղաքական նկատառումներից և երկրի զգայուն պայմաններից ելնելով, ինչպես նաև թշնամիների խռովությունը կանխելու համար, միաժամանակ, կտրականապես հերքելով ամոթալի NYT-ի և վերոնշյալ խռովությանը ներգրավված կեղտոտ ու անբարոյական տարրերի բոլոր լիովին կեղծ պնդումները, մենք հայտարարում ենք մեծ և հպարտ Իրանի սիրելի ու ազնիվ ժողովրդին, որ նրանց սիրելի որդին ու ծառան հպարտ և անսասան է, միշտ զբաղված է ընթացիկ գործերով և ծառայում է յուրաքանչյուրին»,- ասվում է Ահմադինեժադի գրասենյակի հայտարարությունում։

Հիշեցնենք՝ ամերիկյան լրատվամիջոցը հայտնել էր, որ մի քանի տարի Իսրայելն Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադին պատրաստել է որպես հետախուզական ակտիվ՝ հարմար պահի նրան երկրի ղեկավար նշանակելու համար՝ գործող ռեժիմի փոխարեն։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի