Իսրայելը տարիներով հավաքագրել է Իրանի նախկին նախագահ Ահմադինեժադին՝ ռեժիմի տապալումից երկրի ղեկավար նշանակելու համար․ NYT

Լուրեր

21.10.2026 | 23:30
Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել՝ Բաքվի կողմից Անկարայի նկատմամբ կոշտ քայլերի ֆոնին
21.10.2026 | 23:21
Քննարկվել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2027–2030թթ. գործողությունների ծրագրի համաձայնեցման ընթացքը
21.10.2026 | 23:14
Դեմիրճյան փողոցում գծանշումներ կլինեն. քաղաքապետարանը խնդրում է մեքենաներ չկայանել
21.10.2026 | 23:02
Ամբողջ աշխարհում սպասում են կիբերհարձակումների, հայտնաբերվել են կրիտիկական խոցելիություններ
21.10.2026 | 22:48
Սրբուհի Գալյանը Թուրքիայում քննարկմանը ներկայացրել է Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումները
21.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
21.10.2026 | 22:18
Թուրքիան մտադիր է մանդատ ստանալ՝ Սաուդյան Արաբիա զինծառայողներ ուղարկելու համար
21.10.2026 | 21:58
Երևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում, Դարպաս բնակավայրում վթարային գազանջատում կլինի
21.10.2026 | 21:43
TikTok-ն արգելափակվել է Ադրբեջանի դպրոցներում․ արգելքի տակ է ավելի քան 200 թեմա
21.10.2026 | 21:30
Նվեր է Պուտինին․ Պենտագոնի նախկին պաշտոնյան՝ ՌԴ-ի հետ Թրամփի դիզելային գործարքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:13
Տուգանքները խստացվում են. 5 հազարի փոխարեն 20 հազար դրամ՝ երկրորդ շարքում կայանելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:00
Առուշ Առուշանյանը պետականամետ մտածելակերպ ունի՝ գործակցում է կենտրոնական իշխանության հետ, որ Գորիսը ծաղկի․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 20:51
Թուրքիան, Կատարը, Պակիստանը և Ինդոնեզիան ռազմական համագործակցության համաձայնագիր են ստորագրել
21.10.2026 | 20:42
Պուտինն ու Ուիթկոֆը քննարկել են Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վերսկսման հնարավորությունը
21.10.2026 | 20:28
Ծառերի սպա՞նդ, թե՞ բարեկարգում․ ինչ է կատարվել Գյումրիի Հաղթանակի զբոսայգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մի քանի տարի Իսրայելն Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադին պատրաստել է որպես հետախուզական ակտիվ՝ հարմար պահի նրան երկրի ղեկավար նշանակելու համար՝ գործող ռեժիմի փոխարեն։ Այս մասին հաղորդել է The New York Times-ը՝ հղում անելով գործողությանը ծանոթ ամերիկացի և իրանցի պաշտոնյաներին, գրում է The Insider-ը։

Նշվում է, որ Ահմադինեժադի հավաքագրումն այնքան առաջնահերթ է եղել Իսրայելի համար, որ «Մոսադ»-ի այն ժամանակվա ղեկավար Դեյվիդ Բառնեան անձամբ հանդիպել է նրա հետ Բուդապեշտում 2024 թվականին, որից հետո իսրայելական հետախուզությունը ԿՀՎ-ին տեղեկացրել է նախկին նախագահի հետ իր կապերի մասին։ Լրատվամիջոցի աղբյուրների համաձայն՝ վերջին տարիներին Իսրայելը գաղտնի վճարել է Ահմադինեժադի կեցության և ճանապարհորդության համար, իսկ իսրայելցի գործակալները մի քանի անգամ հանդիպել են նրա հետ արտերկրում։

Լյուդովիկի պետական ​​կառավարման համալսարանում անցկացվող կոնֆերանսները ծառայել են որպես Բուդապեշտի հանդիպումների քողարկում: Համալսարանի ռեկտոր Գերգեյ Դելին NYT-ին ասել է, 2024 թվականի սկզբին հունգարացի բարձրաստիճան պաշտոնյան խնդրել է իրեն կլիմայական համաժողով կազմակերպել և հրավիրել Մահմուդ Ահմադինեժադին. միջոցառումը պարզապես քողարկում էր նրա գաղտնի բանակցություններն իսրայելական հետախուզության սպաների հետ: Դելին աել է, թե կարծում էր, որ կարող է օգնել կյանքեր փրկել:

«Դուք ունեք երկու թշնամի, և եթե այդ թշնամիները ցանկանում են խոսել միմյանց հետ, ապա լավագույնն է՝ անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի նրանք խոսեն»,- ասել է նա։

2025 թվականի հունիսին՝ Իրանի դեմ Իսրայելի պատերազմի սկսվելուց մի քանի օր առաջ, Ահմադինեժադը կրկին այցելել է Բուդապեշտ: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Անսար» ստորաբաժանման անդամներից նրա թիկնապահները հայտնել են, որ նա առնվազն երկու անգամ խուսափել է պահակախմբից և երկար ժամանակով անհետացել՝ պնդելով, որ հանդիպել է համալսարանի պրոֆեսորների հետ:

Գործողությունը գագաթնակետին է հասել 2026 թվականի փետրվարի վերջին՝ Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել պատերազմի առաջին օրերին: Փետրվարի 28-ին Իսրայելի կողմից օդային հարված է հասցվել Ահմադինեժադի Թեհրանում գտնվող բնակելի համալիրին՝ հարվածելով նրա թիկնապահների շենքին և զրահապատ մեքենային: Դրանից հետո, ըստ հրապարակման, նախկին նախագահը, որն ապրում էր խիստ հսկողության տակ, «Մոսադ»-ի գործակալների կողմից սև «Պեժո» մակնիշի մեքենայով տարհանվել է և թաքնվել Իրանում գտնվող անվտանգ տանը: Ռեժիմը տապալելու և Ահմադինեժադին իշխանության բերելու ծրագիրը, ի վերջո, ձախողվել է։

Ըստ NYT-ի՝ նախկին նախագահը դժգոհ է եղել շտապողական գործողությունից և իրեն տարհանելուց, նաև հիասթափվել իրեն իշխանության վերադարձնելու՝ Իսրայելի ծրագրից։ Նա լքել է անվտանգ տունն անհասկանալի հանգամանքներում և հանրությանը չի ներկայացել մինչև անցյալ երկուշաբթի, երբ անսպասելիորեն մասնակցել է սպանված գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության արարողությանը։ Իրանի չորս բարձրաստիճան պաշտոնյաներ թերթին հայտնել են, որ Ահմադինեժադն այժմ տնային կալանքի տակ է՝ ԻՀՊԿ հետախուզական ծառայության հսկողության ներքո, քանի որ Իրանը տեղեկացել է Իսրայելի հետ նշանակալի կապերի մասին։

Նշվում է, որ Ահմադինեժադի ընտրությունը թվում է անսպասելի՝ հաշվի առնելով, որ 2005-ից 2013 թվականներին նախագահ լինելով՝ նա արագացրել է Իրանի միջուկային ծրագիրը, պարբերաբար կոչ է արել ոչնչացնել Իսրայելը և ժխտել Հոլոքոստը: Նշվում է նաև, թե նա մտերիմներին ասել է, որ իրեն համարում է բարեփոխիչ, ինչպես Բորիս Ելցինը, և որ եթե ինքը գա իշխանության, Իրանը կճանաչի Իսրայելը և կկարգավորի հարաբերություններն Աբրահամի համաձայնագրերի շրջանակում:

Ըստ NYT-ի՝ ռեժիմի փոփոխության ծրագիրն Իսրայելի ավելի լայն ռազմավարության մաս է, որը ներառում էր նաև Հյուսիսային Իրաքում գործող իրանական քրդական ընդդիմադիր ուժերի զինումն ու վարժեցումը, որոնք պետք է մտնեին արևմտյան Իրան և շարժվեին դեպի Թեհրան․ ծրագիր, որն այդպես էլ չիրականացավ։

Փետրվարի վերջին ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից սկսված պատերազմը շարունակվում է մինչ օրս։ Հուլիսի լույս 13-ի գիշերը և օրվա ընթացքում ԱՄՆ-ն ու Իրանը նոր հարվածներ են փոխանակել և հակասական հայտարարություններ արել Հորմուզի նեղուցի բաց լինելու մասին։ Էսկալացիան կասկածի տակ է դնում Թեհրանի միջուկային ծրագրի և պատերազմի ավարտի շուրջ բանակցությունները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի