Հորմուզի նեղուցով անցնելիս նավը հրթիռային հարձակման է ենթարկվել

Լուրեր

24.11.2026 | 13:45
ՔՊ-ի նախկին մրցակիցներն ու նոր դաշնակիցները․ նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին ընդառաջ
24.11.2026 | 13:36
Չեռնոգորիայի պաշտպանության նախարարը այցելել է Ծիծեռնակաբերդ և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
24.11.2026 | 13:27
Ջենսեն Հուանգը Nvidia-ի տնօրենի պաշտոնում վերականգնվելուց առաջ տնօրենների խորհրդին հայտնել է չլուսաբանված այլ սիրավեպերի մասին․ WSJ
24.11.2026 | 13:19
Մեկնարկում է շախմատի համաշխարհային թագի համար մրցամարտը
24.11.2026 | 13:10
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Անդրեա Բոչելիի հետ ելույթ կունենա Հորդանանում և Աբու Դաբիում
24.11.2026 | 13:06
Չեմպիոնների լիգայի հանդիպումը կարող է չեղարկվել առյուծի պատճառով
24.11.2026 | 13:02
Երևանում 7 անձ է ձերբակալվել ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով․ հայտնաբերվել է լիցքավորված ատրճանակ
24.11.2026 | 12:52
ՌԴ-ն Ուկրաինայի հետ պատերազմում ավելի քան 700,000 զոհ ու անհետ կորած ունի․ հետազոտություն
24.11.2026 | 12:45
Մհեր Գրիգորյանը մեկնել է Մոսկվա․ նախատեսված է հանդիպում ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հետ
24.11.2026 | 12:45
Արփինե Սարգսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
24.11.2026 | 12:36
Իրանը հայտնել է Հորմուզի նեղուցում երեք լցանավ հրդեհվելու մասին․ դրանք պայթել են ականների վրա
24.11.2026 | 12:32
Ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով․ վաղը սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն
24.11.2026 | 12:28
Էդուարդ Սպերցյանը՝ Հենրիխ Մխիթարյանի հետ համեմատության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2026 | 12:20
Իրանի դատարաններն ԱՄՆ-ից պահանջել են 290 միլիարդ դոլարի փոխհատուցում վճարել
24.11.2026 | 12:12
«TRIPP․ հնարավորություններ, մարտահրավերներ և Հայաստանի շահերը» թեմայով քննարկում. ՈՒՂԻՂ
Բոլորը

Մեծ Բրիտանիայի ծովային առևտրային գործողությունների (UKMTO) կենտրոնը հայտնել է, որ հրթիռ է արձակվել լցանավի Հորմուզի նեղուցով՝ Օմանի ափերի երկայնքով հարավային երթուղով անցնող լցանավի վրա, գրում է CNN-ը։

Ծովային իշխանությունները հայտնել են, որ հրթիռային հարձակման մասին իշխանություններին առաջին անգամ հայտնել են երեկ։ UKMTO-ն հայտնել է, որ միջադեպը, որը տեղի է ունեցել Օմանի Լիմա քաղաքից 13 ծովային մղոն (մոտ 15 մղոն) հարավ-արևելք, հետաքննվում է։

Երկուշաբթի UKMTO-ն հայտարարել էր, որ մեկ այլ լցանավ «անհայտ արկի» հարված է ստացել Օմանի Քալհաթ քաղաքից 40 ծովային մղոն (մոտ 46 մղոն) հյուսիս-արևելք:

«Նավերին խորհուրդ է տրվում զգուշորեն անցնել և ցանկացած կասկածելի գործունեության մասին հայտնել UKMTO-ին»,- ասվում է հայտարարության մեջ։

Այս տեղեկությունները հայտնվում են այս կրիտիկական ջրային ուղում լարվածության աճի ֆոնին, որով սովորաբար տեղափոխվում է աշխարհի նավթի և հեղուկ բնական գազի մեկ հինգերորդ մասը։ Թեհրանը հայտարարել է, որ գիշերը հարձակվել է երկու «անօրինական լցանավերի» վրա՝ պնդելով, որ նավերն անտեսել են իրանական իշխանությունների նախազգուշացումները։

Միաժամանակ, հաղորդվում է, որ Իրանի խորհրդարանը սկսել է աշխատել Հորմուզի նեղուցի վերաբերյալ օրինագծի վրա։ Այս մասին հայտարարել է անվտանգության հարցերի հանձնաժողովի ղեկավարը։

«Երեկ երեկոյան, ամերիկյան անօդաչու թռչող սարքերի խոցմանը զուգահեռ, Իրանի խորհրդարանում պաշտոնապես ներկայացվել է «Հորմուզի նեղուցի և Պարսից ծոցի անվտանգության և կայուն առաջընթացի համար ռազմավարական գործողություններ» օրինագիծը»,- գրել է Էբրահիմ Ազիզին X-ում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի