ԱՄՆ-ը 5 ժամ շարունակ հարվածել է Իրանին․ Թեհրանը թիրախավորել է Բահրեյնում ու Հորդանանում ԱՄՆ օբյեկտները, Հորմուզի նեղուցում՝ ԱՄԷ լցանավերը

Լուրեր

27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
27.09.2026 | 17:39
Բիլ Գեյթսը զգուշացրել է, որ արհեստական բանականության պատճառով կարող է մինչև մեկ միլիարդ մարդ մահանալ
27.09.2026 | 17:27
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների վերջնական դիրքերը
Բոլորը

ԱՄՆ-ն երեքշաբթի վաղ առավոտյան նոր հարվածներ է հասցրել Իրանին, ինչը նշանավորում է ռազմական գործողությունների վերսկսման նոր սրացում, նույնիսկ այն դեպքում, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Թեհրանի հետ համաձայնագիրը դեռևս հնարավոր է։

«Մենք այսօր երեկոյան շատ ուժեղ հարվածելու ենք նրանց, նաև վաղը ուժեղ հարվածելու ենք», – երկուշաբթի հայտարարել էր Թրամփը ռադիոհաղորդավար Հյու Հյուիթի հետ զրույցում։

Կարճ ժամանակ անց ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել էր, որ հարվածները սկսվել են, և որ սա հարձակումների երրորդ անընդմեջ գիշերն է։

«Այս հարվածները կշարունակեն ծանր գին լինել իրանական ուժերի համար և կնվազեցնեն Հորմուզի նեղուցում անմեղ քաղաքացիական անձանց և առևտրային նավերի վրա հարձակվելու նրանց կարողությունը»,- նշում է CENTCOM-ը։

Սպիտակ տունն ավելի վաղ հաստատել էր, որ Թրամփն անցյալ շաբաթ պաշտոնապես տեղեկացրել է Կոնգրեսին՝ ԱՄՆ-ը վերսկսել է ռազմական հակամարտությունն Իրանի դեմ, ինչը Պենտագոնին լրացուցիչ 60 օր ժամանակ է տալիս առանց Կոնգրեսի հաստատման տարածաշրջանում գործելու համար։

Այնուհետև ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հայտնել է, որ ավարտել է Իրանի դեմ հարվածների հերթական փուլը։

«Հինգ ժամ տևած առաքելության ընթացքում ԱՄՆ ուժերը հաջողությամբ հարվածել են Իրանի տարածքում գտնվող ռազմական թիրախներին, այդ թվում՝ Բուշերին, Չահ Բահարին, Ջասկին, Քոնարակին, Աբու Մուսային և Բանդար Աբբասին՝ էլ ավելի թուլացնելով Իրանի առևտրային նավատորմերի վրա հարձակվելու կարողությունը»,- գրել է CENTCOM-ը X-ում։

Հրամանատարությունը հավելել է, որ ԱՄՆ «ուժերը կիրառել են ճշգրիտ զինամթերք Իրանի ափամերձ պաշտպանական համակարգերի, հրթիռային և անօդաչու թռչող սարքերի կայանքների, ինչպես նաև ծովային հնարավորությունների դեմ»։ Այսօրվա հարվածները նշանավորում են ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ հարվածների երրորդ անընդմեջ գիշերը։

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ «հարվածել և վնասազերծել է» այն, ինչ իրենք անվանել են երկու «անօրինական սուպերտանկեր»։ ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ երկու լցանավերն անջատել են իրենց նավիգացիոն համակարգերը, անտեսել են Հորմուզի նեղուցում Իրանի իշխանությունների նախազգուշացումները և փորձել են անցնել «ականապատված ճանապարհով»։

ԻՀՊԿ-ի հայտարարությունը հրապարակվել է այն բանից հետո, երբ Հորմուզի նեղուցի հարավային մասում իրանական հրթիռներով հարված էր հասցվել Արաբական Միացյալ Էմիրությունների երկու լցանավերի։ Ըստ ԱՄԷ պաշտպանության նախարարության՝ «Ալ-Բահիա» և «Մոմբասա» լցանավերը հարվածի են ենթարկվել Օմանի տարածքային ջրերում գտնվելու ժամանակ, անձնակազմի անդամներից մեկը զոհվել է։ ԻՀՊԿ հայտարարության մեջ չեն նշվել այն լցանավերը, որոնց, ըստ իրենց, հարվածել են, և չի նշվել, թե ինչ դրոշի ներքո են դրանք նավարկել։

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, միաժամանակ, հայտարարել է, որ հրթիռային և անօդաչու թռչող սարքերով հարվածներ է հասցրել Բահրեյնին։

«Թիրախային հարվածներ են հասցվել մի քանի զենքի աջակցության պահեստների, արբանյակային կապի կենտրոնի և Բահրեյնում ԱՄՆ ուժերի բնակելի շենքի»,- ասվում է հայտարարությունում։

Իրանը նաև հայտարարել է, որ երեքշաբթի բալիստիկ հրթիռներով թիրախավորել է Հորդանանում գտնվող ԱՄՆ ավիաբազան։ Fars-ի հրապարակած հայտարարության մեջ կոչ է արվում հորդանանցի ժողովրդին՝ ապամոնտաժել իրենց երկրում գտնվող ամերիկյան բազաները։

«Դուք շատ լավ գիտեք, որ մենք ոչ միայն թշնամանք չունենք ձեր երկրի հանդեպ, այլև սիրում ենք ձեզ՝ ազնիվ ժողովրդին, որը պաղեստինցի ժողովրդի ցավն ու ճնշումները հասկանում է ավելի շատ, քան որևէ այլ ազգ»,- ասվում է հայտարարության մեջ։

Հորդանանը հայտնում է, որ իր հակաօդային պաշտպանության համակարգերը որսացել և խոցել են Իրանից արձակված չորս հրթիռներ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի