Հայաստանում տեղի ունեցածը, որն այստեղ ընդունված է հեղափոխություն կոչել, շտկումներ մտցրեց արտաքին քաղաքական օրակարգում. Զատուլին

Լուրեր

14.11.2026 | 15:09
ԱՄՆ-ն առաջին անգամ Ուկրաինային հարցրել է՝ արդյոք ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց պատրա՞ստ է դուրս գալ Դոնբասից. Զելենսկի
14.11.2026 | 15:03
ԲԴԽ-ում քննվում է Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը
14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
Բոլորը

Հայաստանում տեղի ունեցածը, որն այստեղ ընդունված է հեղափոխություն կոչել, շտկումներ մտցրեց արտաքին քաղաքական օրակարգում: Երևանում «Լազարևյան ակումբի» առաջին լիագումար նիստի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը՝ պատասխանելով հայ-ռուսական հարաբերությունների մասին հարցին:

«Հայ-ռուսական հարաբերությունները ներկայում դաշնակցային են, ոչ ոք այդ հարաբերությունների բնույթը հարցականի տակ չի դնում: Գիտեք, որ մեր երկրների ղեկավարները կանոնավորապես հանդիպում և մտքեր են փոխանակում: Հասկանալի է, որ Հայաստանում տեղի ունեցածը, որն այստեղ ընդոնված է հեղափոխություն կոչել, շտկումներ մտցրեց ոչ միայն ներքին, այլև արտաքին քաղաքական օրակարգում»,- հավելեց Զատուլինը:

Նիստի ընթացքում, Կոնստանտին Զատուլինի հավաստմամբ, Հայաստանի ներքաղաքական իրադրությանն ու արտահերթ խորհրդարանական ընտրություններին վերաբերող հարցեր չեն քննարկի. չեն ցանկանում տպավորություն ստեղծել, որ միջամտում են դրանց: Իսկ «Լազարևյան ակումբի» նիստին մասնակցության հրավեր է ուղարկվել մեծ թվով մարդկանց, այդ թվում՝ Հայաստանի ամբողջ ղեկավարությանը:

«Սակայն, ինչպես հասկանում եմ, դրան ոչ բոլորը կմասնակցեն: Մենք տեղյակ ենք, որ Հայաստանի նախագահն այցով արտասահմանում է և պատրաստվում է մասնակիցներին հանդիպել վաղը՝ միջոցառման փակմանը: Խորհրդարանի խոսնակ Արա Բաբլոյանը Սանկտ Պետերբուրգում է, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այժմ ակտիվորեն մասնակցում է նախընտրական քարոզարշավին: Մենք այս մարդկանցից որևէ պահանջ չունենք: Մենք հրավիրել ենք Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի՝ առանց բացառության բոլոր նախկին ղեկավարներին: Հրավիրել ենք ԼՂՀ գործող նախագահին, որը, հույս ունեմ, վաղը ելույթ կունենա մեր նիստի այն հատվածում, որը նվիրված կլինի Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը»,- հավելեց Զատուլինը:

Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը. Զատուլինի խոսքով՝ այս պահին բանակցություններում որոշակի դադար է, բայց հակամարտության կարգավորման հարցը երկար ժամանակ չի կարող դարակի վրա մնալ. «Չգիտեմ՝ որքանով է դա արդարացված, բայց, ամենայն հավանականությամբ, բարձր մակարդակի քաղաքական գործիչները, անկասկած, գնահատում են այն փաստը, որ Հայաստանում ընտրություններ են նախանշված: Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, այն սպասում է իր հերթին: Լեռնային Ղարաբաղը և ղարաբաղյան հակամարտության հետ կապված անվտանգությունը կարևոր են ոչ միայն Ղարաբաղի, այլև՝ Հայաստանի համար»: