Լրագրողի սկանդալային բացահայտումը․ UFC-ն ու Դանա Ուայթն իմացել են Քոնոր Մաքգրեգորի վնասվածքի մասին

Լուրեր

27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
27.09.2026 | 17:39
Բիլ Գեյթսը զգուշացրել է, որ արհեստական բանականության պատճառով կարող է մինչև մեկ միլիարդ մարդ մահանալ
27.09.2026 | 17:27
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների վերջնական դիրքերը
Բոլորը

Նախկին մարտիկ, FOX Sports-ի հաղորդավար Ջեյ Սին սոցցանցերում մանրամասներ է հայտնել UFC-ի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորի ու ամերիկացի Մաքս Հոլուեյի մենամարտից առաջ տեղի ունեցած իրադարձությունների մասին։

Ըստ աղբյուրի՝ իռլանդացի մարտիկն ու իր թիմը մրցաշարից առաջ UFC-ի ղեկավարությանը հայտնել են ծնկի վնասվածքի մասին, սակայն կազմակերպությունն անտեսել է դա։ UFC-ի նախագահ Դանա Ուայթը հրաժարվել է չեղարկել մենամարտը, քանի որ դա կարող էր լուրջ ֆինանսական հետևանքներ ունենալ շոուի համար։

«Քոնորը և նրա թիմը այս շաբաթվա սկզբին Դանային տեղեկացրել էին, որ նա ծնկի վնասվածք ունի։ Դանան պատասխանել էր, որ շոուն պետք է կայանա։ Ոչ մի գումար չի վերադարձվելու»,- գրել է Ջեյ Սին։

Ջեյ Սին նաև հայտնել է, որ UFC-ում տեղյակ են եղել Մաքգրեգորի խնդիրների մասին, այդ պատճառով մենամարտից առաջ նկատելի փոփոխություններ են գրանցվել բուքմեյքերական շուկաներում։

Հիշեցնենք, որ Լաս Վեգասում կայացած UFC 329-ի գլխավոր մենամարտը կարճ էր տևել։ Տևական ընդմիջումից հետո օկտագոն վերադարձած Մաքգրեգորը ծնկի վնասվածք էր ստացել առաջին րոպեի ընթացքում ու չէր կարողացել շարունակել պայքարը։ 37-ամյա իռլանդացին շուրջ 5 տարվա ընդմիջումից հետո էր մենամարտ անցկացրել։ Նա Մաքս Հոլուեյի հետ հանդիպել էր նաև 2013 թվականին ու հաղթել միավորներով։