«Ծառուկյան դաշինքի» պատգամավորի 12 թեկնածու ԿԸՀ-ում պնդել է, որ չի հրաժարվել պատգամավորական մանդատից

Լուրեր

12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
12.11.2026 | 19:47
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
12.11.2026 | 19:40
Յանիկ Սիները վիրահատվել է
12.11.2026 | 19:27
ՌԴ ԱԽ-ն հայտնել է, որ տարեսկզբից ի վեր միգրանտների արտաքսման վերաբերյալ 143 հազար որոշում է ընդունվել
Բոլորը

Ապրիլի 2-ի ԱԺ ընտրությունների արդյունքներով պատգամավոր ընտրված 35 անձ հրաժարվել է մանդատից: ԿԸՀ-ի նիստում այս մասին հայտարարել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ նշելով, որ «Հանրապետական» կուսակցությունից մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել 9 հոգի, 23-ը՝ «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքից, 3-ը՝ ՀՅԴ-ից:

«Երեկ երեկոյան մենք հրապարակել էինք ցանկը, որը նոր դիմումներով չի համալրվել: ՀՀԿ-ից ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել Վիգեն Սարգսյանը, Տարոն Մարգարյանը, Արմեն Ամիրյանը, Կարեն Բոթոյանը, Արտակ Զաքարյանը, Արման Սահակյանը, Սամվել Սանամյանը, Վահե Հակոբյանը, Առուշ Առուշանյանը: ՀՅԴ-ից ինքնաբացարկի դիմում էին ներկայացրել Դավիթ Լոքյանը, Լևոն Մկրտչյանը, Արծվիկ Մինասյանը»,- ասել է Տ. Մուկուչյանը:

««Ծառուկյան դաշինքի» պարագայում իրավիճակն այլ է: Ինքնաբացարկ ներկայացրած 12 թեկնածու այսօր առավոտյան դիմում է ներկայացրել, որ չի հրաժարվում պատգամավորի մանդատը ստանալուց և որ նախկինում ներկայացված ինքնաբացարկի մասին դիմումը պիտի անվավեր ճանաչվի»,- ասել է Մուկուչյանը՝ թվելով անունները՝ Վահան Կարապետյան, Խաչիկ Մանուկյան, Նապոլեոն Ազիզյան, Ալիկ Եղիկյան,  Արարատ Զուրաբյան, Մուշեղ Սաղաթելյան, Հրանտ Դավթյան, Մանուկ Սուքիասյան, Արթուր Մանուկյան, Արտյոմ Ծառուկյան, Սերգեյ Բագրատյան, Հարություն Ղարագյոզյան:

 

Տիգրան Մուկուչյանը նշել է, որ ստացած նոր դիմումները կքննվեն այսօր. հայտարարվել է 30 րոպեանոց ընդմիջում: