«Իրանը կջախջախվի, եթե փորձի սպանել ԱՄՆ նախագահին»․ Թրամփի կոշտ ուղերձը Թեհրանին

Լուրեր

05.11.2026 | 14:21
Ուժայինների ղեկավարներն ԱԺ-ում են․ Շաքիի միջադեպի հետ կապված փակ քննարկում է ընթանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:15
Լեբրոն Ջեյմսը ևս մեկ ռեկորդ է սահմանել NBA-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:07
Էրդողանը մեկնաբանել է Ադրբեջանի հետ ճգնաժամը ու հայտնել Բաքու կատարելիք այցի մասին՝ մասնակցելու «Հաղթանակի օրվա» միջոցառումներին
05.11.2026 | 13:56
Դնեպրում ռուսական հարձակման հետևանքով կան տուժածներ
05.11.2026 | 13:50
ԵՄ-ն հունվարին կքննարկի Վրաստանի դեմ նոր միջոցների կիրառումը ժողովրդավարության հետընթացի պատճառով
05.11.2026 | 13:44
Անթալիա մեկնելու պլաններ ունեմ. Նիկոլ Փաշինյան ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 13:33
Հուսով եմ` առաջիկայում Ադրբեջանից այլ պաշտոնյաներ էլ կգան Հայաստան. Միրզոյանը` Հաջիևի այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 13:24
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը մեկնել են Չինաստան
05.11.2026 | 13:14
«Հերացի» ավագ դպրոցից 19 տարի առաջ ապօրինի օտարված 555 քմ տարածքը վերադարձվել է պետությանը
05.11.2026 | 13:07
Ձյուն և բուք է սպասվում․ նոյեմբերի 8-9-ի գիշերը ձյուն կտեղա նաև Երևանում
05.11.2026 | 13:02
Արարատ Միրզոյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 13:02
Փաստաբան Արտաշես Հովհաննիսյանի գործով նախաքննությունն ավարտվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:50
Շատ «աբիդնի» ա, որ ավանդական ճանապարհով չի եկել Լարսում լռվի. Միրզոյանը հեգնեց Խաչատրյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:39
ԵՄ ընդլայնումը հրատապ է․ չենք կարող երկար սպասեցնել թեկնածու երկրներին․ Կալաս
05.11.2026 | 12:28
Թրամփը ընտրություններում պարտությունից հետո դիտարկում է Պենտագոնի ղեկավարի հնարավոր հեռացումը
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական հարթակում հայտարարել է, որ Իրանի կողմից իր դեմ մահափորձ իրականացնելու դեպքում ԱՄՆ-ն պատրաստ է զանգվածային ռազմական հարված հասցնել՝ պնդելով, որ «1000 հրթիռ արդեն նշանառված և մարտական պատրաստության մեջ է», իսկ անհրաժեշտության դեպքում դրանց կհաջորդեն հազարավոր ուրիշներ։

«1000 հրթիռ արդեն նշանառված և մարտական պատրաստության մեջ են՝ ուղղված Իրանի Իսլամական Հանրապետությանը, և դրանց անմիջապես կհաջորդեն հազարավոր ուրիշներ, եթե Իրանի կառավարությունը իրականացնի կամ փորձի իրականացնել աշխարհի տարբեր անկյուններում հնչեցված իր սպառնալիքը՝ սպանելու կամ սպանության փորձ կատարելու Ամերիկայի Միացյալ Նահանգների գործող նախագահի, այս դեպքում՝ ԻՄ նկատմամբ։ Հրամաններն արդեն տրված են, և ԱՄՆ զինված ուժերը պատրաստ է, ցանկություն ունի և ունակ է մեկ տարվա ընթացքում՝ անհրաժեշտության դեպքում այդ ժամկետը երկարաձգելով, ամբողջությամբ ջախջախել և ոչնչացնել Իրանի բոլոր տարածքները։ Փա՛ռք Ալլահին»,- գրել է Թրամփը։

Հիշեցնենք, որ Իսրայելը Միացյալ Նահանգներին հետախուզական տվյալներ էր փոխանցել Իրանի կողմից նախագահ Դոնալդ Թրամփին սպանելու նոր և «կոնկրետ» ծրագրի մասին։

Հիշեցնենք նաև, որ ԱՄՆ արդարադատության նախարարությունը և դաշնային իրավապահ մարմինները վերջին տարիներին մի քանի անգամ հայտարարել են, որ Իրանի հետ կապվող անձինք կասկածվում են Դոնալդ Թրամփի դեմ հնարավոր մահափորձերի նախապատրաստման մեջ։ Թեհրանը հերքել է այդ մեղադրանքները։

Թրամփի վերջին հայտարարությունը հնչում է ԱՄՆ-Իրան հարաբերությունների հերթական լարվածության ֆոնին, երբ կողմերի միջև շարունակում են պահպանվել խոր տարաձայնությունները անվտանգության և տարածաշրջանային քաղաքականության հարցերում։

Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի