Իսրայելը հետախուզական տվյալներ է փոխանցել ԱՄՆ-ին Թրամփին սպանելու «Իրանի նոր դավադրության վերաբերյալ»․ ԶԼՄ-ներ

Լուրեր

05.11.2026 | 10:48
Վենսը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը հանրապետականների պարտության պատճառն է ընտրություններում
05.11.2026 | 10:37
Աշտարակ համայնքին է վերադարձվել շուրջ 1,2 մլրդ դրամ արժողությամբ 33,7 հա հողատարածք
05.11.2026 | 10:24
«Ուրարտու». «Այս որոշումը հակասում է հայկական ֆուտբոլի շահերին»
05.11.2026 | 10:15
Սամվել Կարապետյանը կալանավորվեց մեկ ամսով
05.11.2026 | 10:08
Կարեն Խաչանովը դուրս է մնացել Փարիզի «Մասթերսից»
05.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
05.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 5-ի դրությամբ
05.11.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Իսրայելն այս շաբաթ Միացյալ Նահանգներին հետախուզական տվյալներ է փոխանցել Իրանի կողմից նախագահ Դոնալդ Թրամփին սպանելու նոր և «կոնկրետ» ծրագրի մասին։ Այս մասին հաղորդել են ամերիկյան լրատվամիջոցները, գրում է France 24-ը։

Հաղորդագրությունները հրապարակվել են այն ժամանակ, երբ ԱՄՆ-ի և Իրանի կողմից վերսկսված հարձակումները լայնածավալ պատերազմի վերաբերյալ մտավախություններ են առաջացրել, ինչպես նաև այն բանից հետո, երբ Թրամփը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո Թուրքիայից հեռանալիս արտասովոր կերպով հին ինքնաթիռ է օգտագործել։

Վաշինգտոնը հետևում էր Թրամփին սպանելու հնարավոր ծրագրերի վերաբերյալ հետախուզական տվյալների «անընդհատ հոսքին», «սակայն Իսրայելից ստացված նախազգուշացումը նոր էր և կենտրոնացած էր որոշակի դավադրության վրա», CNN-ին հայտնել են թեմային ծանոթ աղբյուրները։

Աղբյուրներից մեկը նշել է, որ նախազգուշացումը փոխանցվել է այս շաբաթ։ Ամերիկացի այլ պաշտոնյաներ ենթադրել են, որ իսրայելական զեկույցը կարող է լինել Թրամփի որոշումների կայացման վրա ազդելու փորձ, մինչ նա քննարկում է՝ ակտիվացնե՞լ ռազմական գործողություններն Իրանի դեմ, թե՞ ոչ։ Թրամփի դեմ դավադրության մանրամասները դեռևս պարզ չեն, և իրավիճակին ծանոթ երկու աղբյուրներ նշել են, որ ԱՄՆ-ն անկախ կերպով չի ստուգել կամ վերահսկել այն մինչև իսրայելական նախազգուշացումը։

The Wall Street Journal-ը նույնպես, հղում անելով անանուն աղբյուրների, հաղորդել է, որ հետախուզական տվյալները նկարագրում են «նոր» դավադրություն։

Թեհրանը տարիներ շարունակ խոստացել է հակահարված տալ Թրամփին՝ պաշտոնավարման առաջին ժամկետի ընթացքում 2020 թվականի հունվարին իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության հրաման տալու համար։

Այս տեղեկությունների հետ կապված AFP-ի մեկնաբանության խնդրանքին ի պատասխան՝ Սպիտակ տունը մատնանշել է Թրամփի չորեքշաբթի օրվա խոսքերը։

«Նրանք ուզում են վերացնել ԱՄՆ առաջնորդին՝ ինձ։ Ես ինչ-որ ցուցակում եմ։ Այսօր առավոտյան տեսա, որ ես նրանց բոլոր ցուցակներում եմ»,- ասել էր Թրամփը լրագրողներին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից վերադառնալիս։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի