«Արարատ ցեմենտը» աշխատում է ամբողջ հզորությամբ. Պապոյանը տեսանյութ է հրապարակել

Լուրեր

22.11.2026 | 22:27
Սյունիքում մեքենաներ են արգելափակվել․ փրկարարներն օգնություն են ցուցաբերում
22.11.2026 | 21:17
Հայաստանի էներգահամակարգը հարևան մյուս երկու երկրների համակարգերին ինտեգրելը ՀԷՑ-ի հետ կապելը մանիպուլյացիա է․ Ռոմանոս Պետրոսյան
22.11.2026 | 21:01
Փակ և դժվարանցանելի ճանապարհներ Հայաստանում․ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է
22.11.2026 | 20:00
Շինաղբի սարեր Հայաստանի ձորերում․ կառուցապատման բումի անտեսված ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
22.11.2026 | 19:25
COP31-ի մասնակիցներին չի հաջողվել համաձայնեցնել եզրափակիչ հայտարարությունը․ համաժողովն ավարտվել է սկանդալով
22.11.2026 | 18:54
Արթուր Հարությունյանը ԿԸՀ դատարկ հայտարարագիր է ներկայացրել
22.11.2026 | 18:31
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում ջրանջատում կլինի
22.11.2026 | 18:13
Ֆրանսիայում տասնյակ հազարավոր մարդիկ կրկին դուրս են եկել բողոքի ցույցերի
22.11.2026 | 17:52
Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն և ձնախառն անձրև է տեղում
22.11.2026 | 17:32
Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ամրացված շրջաններ
22.11.2026 | 17:11
Դատարանը մերժել է Վալերիյ Օսիպյանից պետության նվիրած բնակարանը բռնագանձելու՝ Դատախազության պահանջը
22.11.2026 | 16:34
Ռազմական ոստիկանությունը կուժեղացնի պայքարը քրեական ենթամշակույթի և արատավոր բարքերի դեմ
22.11.2026 | 15:59
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ․ ՓԾ
22.11.2026 | 15:13
Նոյեմբերի 22-ին Դավթաշենի 4-րդ թաղամասում ջուր չի լինի
22.11.2026 | 14:50
Կրասնոդարի երկրամասում ուկրաինական անօդաչուների հարձակման հետևանքով 5 մարդ է տուժել․ հնարավոր է՝ թիրախավորվել է Ռոսգվարդիայի շենքը
Բոլորը

Հ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից կատարել է հետևյալ գրառումը. «Արարատ ցեմենտը» աշխատում է ամբողջ հզորությամբ»։

Նախօրեին տեղեկացրել էինք, որ Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է արտադրական գործընթացը։ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը գործարան կատարած այցի ընթացքում հայտարարել է, որ նախարարությունը պատրաստ է աջակցել արտադրության ընթացքում առաջացող հնարավոր խնդիրների լուծմանը՝ ընդգծելով գործարանի անխափան աշխատանքի կարևորությունը տնտեսության և արդյունաբերության համար։

Հիշեցնենք, որ Արարատի ցեմենտի գործարանը հունիսի սկզբին դադարեցրել էր աշխատանքը՝ այն բանից հետո, երբ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, գործարանի սեփականատեր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական վարույթի շրջանակում իրականացվեցին քննչական գործողություններ։ Այդ օրերին գործարանի ղեկավարությունը հայտարարում էր, որ արտադրությունը ժամանակավորապես դադարեցվել է կազմակերպչական և կառավարման խնդիրների պատճառով։

Նախարար Պապոյանի հրապարակած տեսանյութը՝ այստեղ: