ՖԻՖԱ-ն կարող է շուրջ 11 միլիոն դոլար վաստակել ԱԱ-2026-ի եզրափակիչի ստադիոնի խոտածածկի կտորների վաճառքից

Լուրեր

22.11.2026 | 22:27
Սյունիքում մեքենաներ են արգելափակվել․ փրկարարներն օգնություն են ցուցաբերում
22.11.2026 | 21:17
Հայաստանի էներգահամակարգը հարևան մյուս երկու երկրների համակարգերին ինտեգրելը ՀԷՑ-ի հետ կապելը մանիպուլյացիա է․ Ռոմանոս Պետրոսյան
22.11.2026 | 21:01
Փակ և դժվարանցանելի ճանապարհներ Հայաստանում․ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է
22.11.2026 | 20:00
Շինաղբի սարեր Հայաստանի ձորերում․ կառուցապատման բումի անտեսված ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
22.11.2026 | 19:25
COP31-ի մասնակիցներին չի հաջողվել համաձայնեցնել եզրափակիչ հայտարարությունը․ համաժողովն ավարտվել է սկանդալով
22.11.2026 | 18:54
Արթուր Հարությունյանը ԿԸՀ դատարկ հայտարարագիր է ներկայացրել
22.11.2026 | 18:31
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում ջրանջատում կլինի
22.11.2026 | 18:13
Ֆրանսիայում տասնյակ հազարավոր մարդիկ կրկին դուրս են եկել բողոքի ցույցերի
22.11.2026 | 17:52
Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն և ձնախառն անձրև է տեղում
22.11.2026 | 17:32
Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ամրացված շրջաններ
22.11.2026 | 17:11
Դատարանը մերժել է Վալերիյ Օսիպյանից պետության նվիրած բնակարանը բռնագանձելու՝ Դատախազության պահանջը
22.11.2026 | 16:34
Ռազմական ոստիկանությունը կուժեղացնի պայքարը քրեական ենթամշակույթի և արատավոր բարքերի դեմ
22.11.2026 | 15:59
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ․ ՓԾ
22.11.2026 | 15:13
Նոյեմբերի 22-ին Դավթաշենի 4-րդ թաղամասում ջուր չի լինի
22.11.2026 | 14:50
Կրասնոդարի երկրամասում ուկրաինական անօդաչուների հարձակման հետևանքով 5 մարդ է տուժել․ հնարավոր է՝ թիրախավորվել է Ռոսգվարդիայի շենքը
Բոլորը

ՖԻՖԱ-ն սկսել է ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչի հանդիպման ստադիոնի խոտածածկի կտորների վաճառքը, հաղորդում է The Athletic-ը։

ԱԱ-2026-ի եզրափակիչը կայանալու է հուլիսի 19-ին Նյու Յորքի «Մետլայֆ Սթեդիում» մարզադաշտում։

Հուշանվերի արժեքը 450 դոլար է: Վաճառքի էջում նշված է, որ խոտածածկը պահպանելու համար խեժով պատված կտորներն իրենց տետերին կուղարկվեն եզրափակիչից հետո և կարող են առաքվել միայն ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում և Եվրոպայում գտնվող գնորդներին:

Ակրիլային պատյանի վրա պատկերված կլինի ԱԱ-2026-ի տարբերանշանը, խաղի անցկացման վայրը, ամսաթիվը և եզրափակիչի վերջնական հաշիվը։ Հավաքածուն ներառում է USB կրիչ՝ բեկորի իսկությունը հաստատող տվյալներով: Հավաքածուի իրերն արտադրվում են բրիտանական Keep Stub ընկերության կողմից, որն իր կայքում առաջարկում է երեք լրացուցիչ տարբերակ՝ 900, 1200 և 3000 դոլար արժողությամբ: Չորս մակարդակներից յուրաքանչյուրը սահմանափակված է 2026 օրինակով, ինչը նշանակում է, որ եթե դրանք բոլորը վաճառվեն, ընդհանուր եկամուտը կկազմի ավելի քան 11.2 միլիոն դոլար։

3000 դոլար արժողությամբ հավաքածուն ներառում է նաև մետաղից պատրաստված հուշանվեր տոմս՝ ոսկե փորագրությամբ, աշխարհի առաջնության եզրափակիչի գնդակի մանրանկարչական կրկնօրինակ և բյուրեղապակյա գավաթով։