Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես Շվեդիայի խորհրդարանում

Լուրեր

14.11.2026 | 15:09
ԱՄՆ-ն առաջին անգամ Ուկրաինային հարցրել է՝ արդյոք ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց պատրա՞ստ է դուրս գալ Դոնբասից. Զելենսկի
14.11.2026 | 15:03
ԲԴԽ-ում քննվում է Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը
14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
Բոլորը

Նոյեմբերի 27-ին Շվեդիայի խորհրդարանում՝ Ռիկսդագում, տեղի ունեցավ «Հայոց ցեղասպանությունը և սկանդիվանյան արձագանքը» խորագրով ցուցահանդեսի բացման արարողությունը։ Այն նվիրված էր ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այս հանցագործության կանխարգելման միջազգային օրվան և ՄԱԿ-ի ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի 70-ամյակին։

Ցուցահանդեսը ողջույնի խոսքով բացեց շվեդ խորհրդարանական, Ռիկսդագի նախկին փոխխոսնակ Բյորն Սյոդերը (Björn Söder), ով նշեց ցեղասպանության ճանաչման կարևորությունը մարդկության դեմ նման հանցագործությունների կանխարգելման տեսանկյունից։ Նա պատմեց, որ ցուցահանդեսի անցկացման գաղափարը ծնվել էր Հայաստան իր պաշտոնական այցելության ժամանակ, երբ ծանոթացել էր ցեղասպանության զոհերին օգնելու հարցում սկանդինավյան երկրների ներդրած հսկայական աշխատանքին։ Նա նաև իր շնորհակալությունը հայտնեց իր գործընկեր, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովին՝ ցուցահանդեսի առաջարկի և կազմակերպմանն աջակցության համար։

Շվեդիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտակ Ապիտոնյանն իր խոսքում անդրադարձավ իրակացված մարդասիրական աջակցության վերաբերյալ տեղեկությունների՝ Շվեդիայում և սկանդինավյան մյուս երկրներում հանրահռչակման անհրաժեշտությանը։ Նա երախտիքը հայտնեց սկանդինավյան երկրների այն անձնվեր քաղաքացիների հիշատակին, որոնք օգնության ձեռք են մեկնել Ցեղասպանության զոհերին, միսիոներ կանանց, ովքեր փրկել և խնամել են հազարավոր հայ որբերի, հասարակական և քաղաքական գործիչների, ովքեր իրենց ձայնն են բարձրացրել ի պաշտպանություն տարագրված հայության և ոտնահարված հայկական իրավունքների։ Դեսպանը նաև անդրադարձավ միջազգային մակարդակում ցեղասպանությունների կանխարգելման գործում Հայաստանի կառավարության գործադրած ջանքերին։

Պատմական ակնարկով հանդես եկավ Շվեդիայում հայկական միությունների համադրող կենտրոնի խոսնակ, ցեղասպանագետ Վահագն Ավետյանը՝ ներկայացնելով Ցեղասպանության տարիների շվեդական դիվանագիտական զեկույցներ և հրապարակումներ։

Միջոցառմանը ներկա էին բազմաթիվ դեսպաններ, խորհրդարանականներ, դիվանագետներ, հասարակական գործիչներ, մամուլի ներկայացուցիչներ։ Ցուցահանդեսը կգործի մինչև 2018թ. դեկտեմբերի 20-ը։