Անգլիայի հավաքականի առանցքային խաղացողներից մեկը մեկուսացվել է և կարող է բաց թողնել ԱԱ-2026-ի առաջիկա խաղը
Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեքլան Ռայսը կարող է բաց թողնել ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչի հանդիպումը նորվեգացիների դեմ։
BBC-ի համաձայն՝ Լոնդոնի «Արսենալի» 27-ամյա ֆուտբոլիստն աղիքային վարակային հիվանդության պատճառով չի մարզվել երկու օր։ Ռայսը նաև մեկուսացվել է մյուս ֆուտբոլիստներից, որպեսզի վարակի տարածումը թիմում կանխվի։
Անգլիայի հավաքականի պաշտպան Ջարել Կուանսան էլ որակազրկվել է աշխարհի առաջնության երկու խաղով։ Լևերկուզենի «Բայերի» ֆուտբոլիստը Մեքսիկայի հավաքականի դեմ 1/8 եզրափակիչի խաղում կարմիր քարտ էր ստացել կոպիտ խախտման համար։
Նորվեգիա – ԱՆգլիա հանդիպումը կայանալու է հուլիսի 12-ին ու մեկնարկելու է Երևանի ժամանակով 01։00-ին։

