Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» հաղթեց «Ռիգային»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
Բոլորը

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» մրցեց լատվիական «Ռիգայի» հետ ու առավելության հասավ 2։0 հաշվով։

Աբովյանում կայացած հանդիպման առաջին խաղակեսում դարպասի գրավում չարձանագրվեց։

Խաղի հաշիվը 63-րդ րոպեին բացեց «Արարատ-Արմենիայի» պորտուգալացի պաշտպան Հուգո Օլիվեյրան (տեսանյութ)։ 72-րդ րոպեին Լատվիայի չեմպիոնը մնաց 10 ֆուտբոլիստով։ Տուգանային հրապարակից դուրս միտումնավոր ձեռքով խաղի համար խաղադաշտից հեռացվեց լատվիացի դարպասապահ Ֆրենկս Դավիդս Օրոլսը (տեսանյութ)։

86-րդ րոպեին դաշտի տերերի առավելությունը կրկնապատկեց բրազիլացի հարձակվող Ֆրանսա Կառլոսը (տեսանյութ)։

Պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 14-ին Ռիգայում։

«Ռիգայի» արգելքը հաղթահարելու դեպքում «Արարատ-Արմենիան» որակավորման երկրորդ փուլում կմրցի Մալթան ներկայացնող «Ֆլորիանայի» ու իռլանդական «Շեմրոք Ռովերսի» դիմակայության հաղթողի հետ։

Չեմպիոնների լիգա, որակավորման առաջին փուլ, առաջին հանդիպում

«Արարատ-Արմենիա» (Հայաստան) – «Ռիգա» (Լատվիա)՝ 2։0

Հուգո Օլիվեյրա, 63, Ֆրանսա Կառլոս, 86

Հեռացում՝ Ֆրենկս Դավիդս Օրոլս, 72 («Ռիգա»)