ՈՒԵՖԱ-ն քննադատել է ՖԻՖԱ-ի՝ ԱԱ-2026-ում ֆուտբոլիստի կարմիր քարտը չեղարկելու որոշումը

Լուրեր

22.10.2026 | 11:24
ԱՄՆ-ն իր դիվանագետներին հրահանգել է լքել Սաուդյան Արաբիան՝ հութիների հարձակումների ֆոնին
22.10.2026 | 11:20
Բնապահպանների խնդիրները, նրանց պաշտպանության միջազգային և ներպետական մեխանիզմները. ՈՒՂԻՂ
22.10.2026 | 11:16
ՊՍԺ-ն նոր պայմանագիր կառաջարկի ծանր վնասվածք ստացած Խվիչա Կվարացխելիային
22.10.2026 | 11:13
Պապիկյանը Չեխիայի առաջին փոխվարչապետի հետ քննարկել է ռազմատեխնիկական համագործակցության հարցեր
22.10.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
22.10.2026 | 10:57
54 տարեկանում կյանքից հեռացել է Վրաստանի հավաքականի նախկին ավագը
22.10.2026 | 10:49
Խաղաղությունը մոտ է․ Թրամփը հրաժարվել է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
22.10.2026 | 10:37
Սյունիքում քննարկվել են TRIPP-ի ենթակառուցվածքների նախագծման աշխատանքների մեկնարկին առնչվող հարցեր
22.10.2026 | 10:33
Չեմպիոնների լիգա. Հենրիխ Մխիթարյանի գոլային փոխանցումն օգնել է «Ինտերին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 10:28
Հայաստանում AI գործարան կառուցած Firebird-ի մասին է խոսել NVIDIA-ի ղեկավարը
22.10.2026 | 10:17
Մոսկվան ու Մոսկվայի մարզը 630 ուկրաինական ԱԹՍ է գրոհել․ տուժածներ կան
22.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
22.10.2026 | 09:52
Կարգալույծ հռչակված եպիսկոպոսը դատարանում պարտվել է Եկեղեցուն. նրա հայցը կարճվել է
22.10.2026 | 09:30
Երեք օր առաջ Տավուշում հայտնաբերված Ադրբեջանի քաղաքացուն պատրաստվում են վերադարձնել
21.10.2026 | 23:30
Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել՝ Բաքվի կողմից Անկարայի նկատմամբ կոշտ քայլերի ֆոնին
Բոլորը

Ֆուտբոլային ասոցիացիաների եվրոպական միությունը (ՈՒԵՖԱ) քննադատել է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ)` ԱՄՆ-ի հավաքականի և «Մոնակոյի» հարձակվող Ֆոլարին Բալոգունի որակազրկումը չեղարկելու վերաբերյալ որոշումը։

ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում անցկացվող աշխարհի առաջնությունում 24-ամյա ֆուտբոլիստը կարմիր քարտ էր ստացել Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի դեմ 1/16 եզրափակիչի խաղում (2:0), սակայն ավելի ուշ հայտնի էր դարձել, որ Բալոգունը կկարողանա մասնակցել բելգիացիներ դեմ հաջորդ հանդիպմանը։ Մունդիալների պատմության մեջ առաջին անգամ էր ֆուտբոլիստի կարմիր քարտը չեղարկվել:

«Այս որոշումը հատում է բոլոր սահմանները։ Ֆուտբոլը, մյուս մարզաձևերի պես, հիմնված է ազնիվ, թափանցիկ և արդար մրցակցություն ապահովող կանոնների վրա։ Երբեմն կանոնները թույլ են տալիս տարբեր մեկնաբանություններ։ Այս դեպքում այդպես չէ։ Կարմիր քարտի դեպքում մեկխաղյա որակազրկումը սահմանված է կանոններով և չի կարող լինել որեւէ բացառություն։ Սա կանոնակարգում ամրագրված սկզբունք է, որը չի կարող բացառությունների ենթարկվել, հատկապես՝ մրցաշարի ընթացքում, որտեղ մի քանի այլ խաղացողներ հայտնվել են նմանատիպ իրավիճակում և կրել են իրենց որակազրկումները։ Երբ կանոնները չեն պահպանվում, խաղի ամբողջականությունը վտանգվում է, և մրցումների նկատմամբ վստահությունը խաթարվում է։ Այս որոշումը նմանատիպ նախադեպ է ստեղծում այս մրցաշարի համար։

Ֆուտբոլը գեղեցիկ խաղ է, և այն վստահելի է, քանի որ բոլոր երկրներում այն ​​խաղում են նույն կանոններով։ Մրցաշարը երբեք առանձին միջոցառում չէ, և եթե խոսքն աշխարհի առաջնության մասին է, այն կարող է ինչպես դրական, այնպես էլ բացասական ազդեցություն ունենալ խաղի վրա։ Մենք մեր տարակուսանքն ենք հայտնում նման աննախադեպ, անհասկանալի և չարդարացված որոշման կապակցությամբ»,- նշված է ՈՒԵՖԱ-ի հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ ԱՄՆ – Բելգիա 1/8 եզրափակիչի հանդիպումը կկայանա հուլիսի 6-ին Սիեթլում։