Փաշինյանին ձայն տվողներն այնպիսի հիասթափություն կապրեն, որ մեծ արտագաղթ կարող է լինել․ Կարինե Աճեմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 15:09
ԱՄՆ-ն առաջին անգամ Ուկրաինային հարցրել է՝ արդյոք ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց պատրա՞ստ է դուրս գալ Դոնբասից. Զելենսկի
14.11.2026 | 15:03
ԲԴԽ-ում քննվում է Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը
14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
Բոլորը

Factor.am-ի զրուցակիցն է Հանրապետական կուսակցության անդամ, պատգամավորի թեկնածու Կարինե Աճեմյանը։

-Սոցիալական ցանցերում զարմացած են՝ ինչպե՞ս է Հանրապետականը հավակնում մտնել խորհրդարան՝ առանց ժողովրդից ներողություն խնդրելու։

-Նախ ասեմ, որ սոցիալական ցանցերում ժողովրդի մի հատվածն է, գիտեք, որ սոցիալական ցանցերում բազմաթիվ ֆեյքեր կան։ Ընդհանրապես ժողովրդի հետ շփվելուց դուք հակառակ կարծիքը կարող եք ունենալ։ Օրերս ինձ դիմել են, որ դառնան մեր կուսակցության անդամ։ Մարդիկ ուզում են աջակցել, քարոզարշավի մեկնարկին բազմաթիվ մարդիկ կային մեր համակիրներից ոչ կուսակցական, ովքեր ուզում եմ մենք լինենք խորհրդարանում։ Նրանք հստակ գիտակցում են՝ մենք անպայման պետք է լինենք, որպեսզի կարողանանք հակազդել այս իշխանություններին։Մենք մտահոգ ենք, բայց մտահոգ է նաև ժողովրդի շատ մեծ հատված։ Մենք մտահոգ ենք, բայց մտահոգ է նաև ժողովրդի շատ մեծ հատված։

-Այսինքն՝ ներողություն խնդրելու ոչինչ չունե՞ք։

-Սերժ Սարգսյանը հեռացել է, մենք իշխանությունը հանձնել ենք, մենք վճարել ենք դրա դիմաց։ Մենք անվերջ պիտի ներողություն խնդրե՞նք։ Ես դա չեմ հասկանում, որովհետև այդ տասը տարիների ընթացքում մենք չափազանց լավ գործեր ենք իրականացրել, երևի թե լավ չենք ներկայացրել։ Այն, որ ունեցել ենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն, այն, որ ճանապարհներ չունենալով զարգացել ենք, փաստ է։

Հիմա թռիչքային վարէջքներ ենք կատարում։ Այն, որ այս փոքրիկ երկիրը կարողացել է գոյատևել և զարգանալ, եղել է մեր իշխանության շնորհիվ։ Տեղին չեմ համարում անընդհատ ներողությումներից խոսել։

-Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկու օր առաջ հայտարարեց, որ Հանրապետականները վախեցնում են գյուղացիներին։ Ինքը խոստացավ, որ այդ ՀՀԿ-ականներին պատերով կտա, կփռի ասֆալտներին։ Ձեզ նման հեռանկարը վախեցնո՞ւմ է։

Նախ՝ կարծում եմ նորմալ, գիտակից մարդկանց պետք է վախեցնի իրենց առաջնորդի, որը վաղը մյուս օրը վարչապետ պետք է դառնա, այսպիսի բառապաշարը։ Նորմալ մտածող մարդիկ պետք է հասկանան, որ այսպիսի բառապաշարով ներկայանալը չափազանց վտանգավոր է։ Դա բացասական էներգիա է հաղորդում, որևէ Հանրապետականի այսօր չի կարելի վախեցնել։ Հանրապետականներն էլ գիտեք՝ ոչ քարոզարշավից առաջ, ոչ էլ քարոզարշավի ընթացքում օրենք չեն խախտում։ Մենք որևէ դեպքում այդպիսի խնդրի առաջ չենք կարող կանգնել։ Ես պարզապեա գիտակից մարդկանց կոչ եմ անում ընտրությունից առաջ մտածել՝ ում ընտրել, սա շատ կարևոր է։

-Այսինքն՝ Փաշինյանի բառապաշարում անընդունելի բաներ կա՞ն։

Անընդունելի շատ բան կա։ Ինքս համարում եմ, որ երբևէ որևէ ղեկավար այդպիսի բառապաշարով չպետք է ներկայանա։ Դա անընդունելի է։ Միշտ մտածել եմ՝ մեր հավասարակշռված քաղաքականությունն է,  կարողացել ենք խուսափել վտանգներից, այսօր Արցախն է վտանգված, այսօր ՀՀ-ն է վտանգված։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Մհեր Արշակյան