Էլ սխալվելու ժամանակ չունենք․ Արսեն Համբարձումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 16:31
ԵԽԽՎ-ն ներկայացնում է Հայաստանի ընտրությունների վերջնական գնահատականը․ ինչ են արձանագրել դիտորդները ՀՀ-ում
28.09.2026 | 16:26
Փոփոխություններ` Հայաստանի Մ-20 և Մ-21 հավաքականներում
28.09.2026 | 16:22
Ենթակայանը հրդեհից հետո դեռ ծխում է․ քրեական վարույթ է հարուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 16:11
Երևանում կայացավ Firebird Build հեքաթոնը՝ 105 հազար դոլարի մրցանակային ֆոնդով
28.09.2026 | 16:05
Արսեն Մանուկյանը կազատվի Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից
28.09.2026 | 16:00
ԱՄՆ-ն ու Չինաստանը երկարաձգել են առևտրային հրադադարը․ Թրամփը Սիին առաջարկել է ամերիկյան զենք գնել
28.09.2026 | 15:51
«Անկախ դիտորդը» ՏԻՄ ընտրություններում 31 խախտում է արձանագրել
28.09.2026 | 15:39
Մրգերում հայտնաբերվել են «Դիխլոֆոս» միջատասպան նյութի մնացորդներ․ ՍԱՏՄ
28.09.2026 | 15:35
Յուգեն Կլոպը վատագույն մեկնարկն է գրանցել Գերմանիայի հավաքականում
28.09.2026 | 15:29
Զելենսկին հայտնել է, որ Կիևի մարզին ռուսական հարվածի հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել
28.09.2026 | 15:20
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի դեսպանը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
28.09.2026 | 15:19
Բաքուն այժմ էլ աղվանա-ուդիական համայնքի անդամների քարոզչական այց է կազմակերպել Դադիվանք
28.09.2026 | 15:10
Հ1-ը ներողություն է խնդրել // Հունգարիայի վարչապետին զրկել են անձեռնմխելիությունից․ ԼՈՒՐԵՐ
28.09.2026 | 15:01
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգուց ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքին
28.09.2026 | 14:49
Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների զարգացումը
Բոլորը

Առաջիկա ընտրություններն անցյալը մերժելու մասին չեն, դրանք ապագա կերտելու մասին են. այս առումով սխալվելու ժամանակ չունենք, սխալվելու իրավունք չունենք: Նոյեմբերի 29-ին Արտաշատում ընտրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, պատգամավորի թեկնածու Արսեն Համբարձումյանը:

«Կարծում եմ՝ բոլորս վաղուց արդեն համոզվել ենք, որ վերադարձ անցյալին չկա, անցյալի էջը փակված է մեկընդմիշտ: Բայց անցյալի մերժումն ամենևին չի նշանակում երաշխավորված ապագա: Դրա համար պետք է հասկանանք, թե ինչ ծրագրերով, ինչ մոտեցումներով և ինչ կադրերով ենք կառուցելու այդ ապագան»,- նշեց Համբարձումյանը:

Նրա խոսքով՝ այս ընթացքում ունեցած հանդիպումներից տպավորություն են ստացել, որ մարդիկ գտնվում են հույսի և անորոշության խաչմերուկում. «Հույսի, որովհետև ապրիլյան համաժողովրդական շարժումից հետո մեր ժողովրդի մոտ հույս է արթնացել, որ կարող ենք երկրում դրական փոփոխություններն անշրջելի դարձնել և երաշխավորել բարեկեցիկ կենցաղ, որ մեր երկրում տարիներ շարունակ կուտակված և դժգոհությունների պատճառ հանդիսացող հիմնախնդիրները ի վերջո լուծում կստանան: Բայց, միաժամանակ, անորոշության, որովհետև մարդկանց համար դեռ պարզ չէ, թե ինչպես և ինչ ճանապարհով պետք է կառուցենք մեր երազած նոր Հայաստանը Հենց այս երկակի, դժվար կացության մեջ է, որ տեղի են ունենալու առաջիկա ԱԺ ընտրությունները»:

Ըստ Արսեն Համբարձումյանի՝ քաղաքական ուժերի խոստումների պակաս չկա, բայց պետք է համեմատել, տեսնել՝ ով ով է, ով ինչ է ասում:

 

Մանրամասները՝ տեսանյութում