«Հայաստանում տեղի ունեցած սրընթաց զարգացումները նպաստել են ատելության խոսքի տարածմանը». ՄԻԵԴ փորձագետ

Լուրեր

14.11.2026 | 15:36
Դավիթ Թադևոսյանը ԱՄՆ պաշտոնյաների հետ քննարկել է TRIPP-ն ու տեխնոլոգիական համագործակցությունը
14.11.2026 | 15:09
ԱՄՆ-ն առաջին անգամ Ուկրաինային հարցրել է՝ արդյոք ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց պատրա՞ստ է դուրս գալ Դոնբասից. Զելենսկի
14.11.2026 | 15:03
ԲԴԽ-ում քննվում է Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը
14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
Բոլորը

Ատելության խոսքի դեմ պայքարի առաջարկներ

«Քաղաքական և հասարակական գործիչները պետք է իմանան, որ ուշադրության կենտրոնում հայտնվելով՝ կոշտ քննադատության կարող են արժանանալ, և պետք է հանդուրժող լինեն», – այսօր Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեին հղված իր առաջարկների փաթեթում նշել է Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի ավագ իրավաբան Վասիլի Լուկաշևիչը:

Հիշեցնենք, Երևանում նոյեմբերի 23-ին Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ու Հայաստանում Եվրամիության պատվիրակության կազմակերպած՝ «Խոսքի ազատությունը. որտե՞ղ են սահմանները» սեմինար-քննարկմանը հրավիրված էր նաև Վասիլի Լուկաշևիչը։ Թեման ատելության խոսքն էր, և ամփոփելով այդ քննարկումները՝ եվրոպացի մասնագետը մշակել է իր առաջարկները։ Ինչպե՞ս Հայաստանում պայքարել ատելության խոսքի դեմ։ Ըստ Վասիլի Լուկաշևիչի՝ ատելության խոսքը մեծ խոչընդոտ է ազատ ու ժողովրդավար պետության զարգացման համար:

Միևնույն ժամանակ, ատելության խոսքը պետք է տարբերակել ազատ, էմոցիոնալ, երբեմն սադրիչ արտահայտչաձևերից։ Ազատ խոսքի ու ատելության խոսքի սահմանը բնավ էլ հստակ ու բացարձակ չէ, բայց անհրաժեշտ է հասարակության իրազեկության մակարդակի բարձրացման, քաղաքացիական կրթության եւ մեդիագրագիտության տարածման միջոցով հասնել չափորոշիչների մշակման։

Ըստ փորձագետի՝ հատուկ ուշադրություն պետք է դարձնել երիտասարդության համար իրականացվող ծրագրերին, ինչպես նաեւ ատելության խոսքի պայքարին ներգրավել սոցիալական բանավեճի մասնակիցներին՝ լրագրողներ, բլոգերներ, ակտիվիստներ, «ինտերնետ անձինք»:

Վասիլի Լուկաշևիչի դիտարկումներով՝ վերջին ամիսներին Հայաստանում տեղի ունեցող քաղաքական եւ սոցիալական արագընթաց փոփոխություններն ու զարգացումները նպաստել են ատելության խոսքի տարածմանը։ Հետևաբար՝ մասնագետը խորհուրդ է տալիս հայկական ԶԼՄ-ների ներկայացուցիչներին, ակտիվիստներին, քաղաքացիական հասարակությանը, ինչպես նաեւ իշխանություններին ծանոթանալ ազատ խոսքի եվրոպական չափանիշներին եւ ատելության խոսքի դեմ պայքարի մոտեցումներին։ Նա հղում է կատարում Եվրոպայի խորհրդի Նախարարական կոմիտեի հանձնարարականներին[1],  խրախուսելի է համարում դրանց տարածումը իշխանությունների ու հասարակության շրջանում, ինչպես նաև՝ ատելության խոսքին հակազդելու նպատակով 2016 թ. ստեղծված վարքականոնի փորձը[2], որը մշակվել է Եվրոպական հանձնաժողովի կողմից եւ ընդունելի է սոցիալական հարթակներում (Facebook, Twitter, YouTube, Microsoft եւ Instagram)։

«…Լրատվամիջոցները պետք է ստեղծեն ատելության խոսքի դեմ պայքարի չափանիշներ, ընդհանուր վարքականոն եւ անհատական ռազմավարություն՝ ատելությամբ լի բովանդակության դեմ պայքարի համար:

Անհրաժեշտ է գնալ ինքնակարգավորման՝ հանուն ժողովրդավարական արժեքների»,- նշում է ՄԻԵԴ փորձագետը։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ