ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ զենքի գործադրմամբ ավազակային հարձակման և ապօրինի զենք կրելու դեպքի առթիվ

Լուրեր

14.11.2026 | 15:09
ԱՄՆ-ն առաջին անգամ Ուկրաինային հարցրել է՝ արդյոք ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց պատրաստ է դուրս գալ Դոնբասից. Զելենսկի
14.11.2026 | 15:03
ԲԴԽ-ում քննվում է Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը
14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ զենքի գործադրմամբ ավազակային հարձակման և ապօրինի զենք կրելու դեպքի առթիվ:

2018թ. նոյեմբերի 28-ին ժամը՝ 23:30-ից 23:50 սահմաններում, ահազանգ է ստացվել առ այն, որ Զվարթնոց գյուղի բնակիչներից մեկի տան վրա ավազակային հարձակում է տեղի ունեցել:

Նախնական տվյալներով՝ Արմավիր գյուղի բնակիչը՝ ծնված 1979 թվականին, ուրիշի գույքը առերևույթ հափշտակելու նպատակով հարձակում կատարելու շուրջ նախնական համաձայնության գալով իր ծանոթի հետ, ինքնաձիգով և «էլեկտրաշոկ» մահակով զինված և դիմակավորված, 2018թ. նոյեմբերի 28-ին ցանկապատի վրայով մուտք է գործել Արմավիրի մարզի Զվարթոնք գյուղի բնակարաններից մեկի բակ: Սակայն ենթադրյալ հանցագործություն կատարող անձինք նկատվել են տան բնակչուհու կողմից, ով չի հասցրել կողպել դուռը, և նրանք բնակչուհու կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով ապօրինի մուտք են գործել տուն, որտեղ բնակարանի տերերը վնասազերծել ու բռնել են նրանցից մեկին, իսկ մյուսը, ինքնաձիգը վերցնելով, դիմել է փախուստի:

Դեպքի առթիվ 2018թ. նոյեմբերի 29-ին ՀՀ ՔԿ Արմավիրի մարզի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Բնակարանի տերերը ճանաչվել են տուժող և հարցաքննվել:

Արմավիրի մարզի 39 ամյա բնակիչը ձերբակալվել է: Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ նշված բնակարանում հայտնաբերվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց կողմից թողնված 1 հատ «էլեկտրոշոկ» մահակ, 2 հատ դիմակ, ինքնաձիգի փամփշտակալ՝ լիցքավորված 18 հատ 5,45 մմ տրամաչափի փամփուշտներով և քննության համար նշանակություն ունեցող այլ իրեր:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել է դատաբժշկական, դատաձգաբանական փորձաքննություններ:

Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան բաժնին՝ փախուստի դիմած անձի ինքնությունը պարզելու և նախաքննական մարմնին ներկայացելու վերաբերալ:

Նախաքննությունը շարունակվում է:

Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: