ԱԱ-2026. Մեսիի գոլն ու Արգենտինայի ծանր հաղթանակը լրացուցիչ ժամանակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.09.2026 | 19:58
Քննարկվել են Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի միջև տնտեսական կապերի զարգացման հնարավորությունները
05.09.2026 | 19:33
Կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների գործով դատախազ Խաչատուր Գալստյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից
05.09.2026 | 18:31
«Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան». ներկայացվել է «Tour of Armenia»-ի խորհրդանիշը
05.09.2026 | 17:59
ԱՄՆ-ում շուրջ 50 աշխատակից ստի դետեկտորով ստուգվել է գաղտնի տեղեկությունների արտահոսքի պատճառով
05.09.2026 | 17:31
1,4 միլիոն ֆայլ․ հաքերները հրապարակել են Բեռլինի Սենատից գողացված տվյալները
05.09.2026 | 16:58
Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
05.09.2026 | 16:35
Ընթերցանությունը կենսակերպ պետք է դառնա․ Ժաննա Անդրեասյան
05.09.2026 | 15:55
ԱՆ-ն առաջարկում է լուծարել հարկային հաշվետվություն չներկայացրած ընկերությունները
05.09.2026 | 15:22
Հայաստանը պատրաստվում է վավերացնել մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ ԵԽ կոնվենցիան
05.09.2026 | 14:42
Օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի
05.09.2026 | 14:20
Հեղափոխության համար չեմ զղջում. Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 13:49
Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
05.09.2026 | 13:31
Վթարային ջրանջատում Երևանի վարչական շրջաններում
05.09.2026 | 13:11
Փաշինյանը հեռացավ Սիմոնյանի ուղեկցությամբ. հարցերի չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:48
Մինչև հեղափոխությունը ավելի չաղ ու բախտավոր էի. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Աշխարհի գործող չեմպիոն ֆուտբոլի Արգենտինայի հավաքականը շարունակում է տիտղոսի պաշտպանությունը:

ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում ընթացող աշխարհի առաջնության 1/16 եզրափակիչում արգենտինացիները մրցեցին Մունդիալների նորեկ Կաբո Վերդեի հավաքականի հետ ու դժվարին հաղթանակի հասան լրացուցիչ ժամանակում` 3:2 (տեսանյութ):

Արգենտինացիների կազմում խաղի հաշիվը բացեց աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկու դարձած Լիոնել Մեսին: Ամերիկյան «Ինտեր Մայամիի» հարձակվողն ԱԱ-2026-ում գոլերի թիվը հասցրեց 7-ի և միանձնա գլխավորեց ռմբարկուների ցուցակը:

39-ամյա Մեսին 20-րդ գոլը խփեց Մունդիալներում: Նա նաև դարձավ աշխարհի առաջնությունների 8 անընդմեջ հանդիպումներում գոլ խփած առաջին ֆուտբոլիստը պատմության մեջ։ «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիրը գոլային շարքը սկսել էր ԱԱ-2022-ում։

1/8 եզրափակիչում Լիոնել Սկալոնիի գլխավորած թիմն ուժերը կչափի Եգիպտոսի հավաքականի հետ:

ԱԱ-2026, 1/16 եզրափակիչ

Արգենտինա – Կաբո Վերդե՝ 3:2

Լիոնել Մեսի, 29, Լիսանդրո Մարտինես, 92, Դինի Բորգես, 111 (ինքնագոլ) – Դերոյ Դուարտե, 59, Սիդնի Լոպես Կաբրալ, 103