Քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի մրցաշարի կազմակերպական հարցերը

Լուրեր

22.10.2026 | 23:31
Ուսանողական վիզայի պայմանների խախտումը կարող է զրկել ապագայում ԱՄՆ վիզա ստանալու իրավունքից
22.10.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.10.2026 | 23:00
Հիջաբի արգելքի ճնշումների ֆոնին՝ Ադրբեջանի կրոնական բանտարկյալները դիմել են օտարերկրյա դեսպանատներին
22.10.2026 | 22:51
Պուտինը հայտարարել է Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները վերսկսելու պատրաստակամության մասին
22.10.2026 | 22:46
Սուրեն Պապիկյանն այցելել է Չեխիայում ՀՀ դեսպանություն
22.10.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտվեց «ԱԶ Ալկմարին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 22:20
Կասեցվել է «Աշտարակ միլկ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
22.10.2026 | 22:06
Արգիշտի Մեխակյանը պարզաբանում է ներկայացրել Եկեղեցուց 47,5 մլն դրամ բռնագանձելու որոշման վերաբերյալ
22.10.2026 | 21:52
Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Լոռու մարզի մի շարք բնակավայրերում
22.10.2026 | 21:38
Թուրքիան կհյուրընկալի եվրոպական ու Մերձավորարևելյան երկրներին ԱԳ նախարարներին՝ քննարկելու հակամարտությունները
22.10.2026 | 21:24
Նիգերիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճեններն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալին
22.10.2026 | 21:10
«Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ-ն տնօրենի նոր պաշտոնակատար ունի
22.10.2026 | 20:56
Մակրոնը հայտարարել է, որ առաջիկա «ոչ լեգիտիմ» բողոքի ցույցերն արգելվելու են
22.10.2026 | 20:40
Ադրբեջանի բնակավայրերից մեկում հիջաբի արգելքի դեմ բողոքի ակցիաների պատճառով շուրջ 90 մարդ է ձերբակալվել
22.10.2026 | 20:31
Սահմանահատում՝ առանց քրեական վարույթի․ ի՞նչ ընթացակարգով կվերադարձվի ադրբեջանցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել սեպտեմբերի 10–13-ը Հայաստանում անցկացվելիք «Tour of Armenia» հեծանվավազքի միջազգային պրոֆեսիոնալ մրցաշարի կազմակերպման և անցկացման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Քննարկվել են հեծանվավազքի մրցաշարի կազմակերպական հարցերը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։

Մասնակցել են ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը, Սպորտի քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանը, Սպորտի կառավարման կենտրոնի տնօրեն Խորեն Զարգարյանը, մրցաշարի կազմակերպման խորհրդատվական աշխատանքներն իրականացնող RCS ընկերության տնօրեն Նապոլի Միկելլեն, պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ։

Նախարարը շնորհակալություն է հայտնել միջգերատեսչական հանձնաժողովի անդամներին՝ ընդգծելով, որ նման մասշտաբի միջազգային մրցաշարի հաջող անցկացումը հնարավոր է միայն շահագրգիռ կառույցների համագործակցված աշխատանքի արդյունքում:

Քննարկվել են մրցաշարի ժամանակացույցին, կազմակերպման խնդիրներին և երթուղիների վերջնականացմանն առնչվող հարցեր․ մշակված տարբերակները ներառում են Երևանի, Գեղարքունիքի, Տավուշի և Լոռու ճանապարհային հատվածները։

ԿԳՄՍ նախարարն ընդգծել է մրցաշարի միջոցով Հայաստանի բնության, հարուստ պատմամշակութային ժառանգության և երկրի տարբեր բնակավայրերի զբոսաշրջային գրավչության առավել արդյունավետ ներկայացման կարևորությունը։ Նշվել է, որ «Tour of Armenia»-ն կարևոր հնարավորություն է ոչ միայն միջազգային մարզական օրացույցում Հայաստանի դիրքերն ամրապնդելու, այլև երկրի զբոսաշրջային ներուժը միջազգային հանրությանը ներկայացնելու տեսանկյունից։

Նախատեսվում է, որ «Tour of Armenia» միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարին կմասնակցեն 18 թիմեր, որոնցից յուրաքանչյուրում կընդգրկվեն 6-ական հեծանվորդներ։ Ընդհանուր առմամբ՝ Հայաստան կժամանեն ավելի քան 300 պատվիրակներ՝ ներառյալ մարզիկներ, թիմերի ներկայացուցիչներ, մրցավարներ և այլ պատասխանատուներ։