ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի այս տարվա դափնեկիրը Երևանում է

Լուրեր

13.10.2026 | 21:39
Գորիսի որոշ հասցեներում, Լոռու մարզի Շնող բնակավայրում գազանջատումներ կլինեն
13.10.2026 | 21:27
Արևելյան գործընկերության ապագան կարող է պայմանավորված լինել հենց դրա՝ զարգանալու և փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությամբ. Միրզոյան
13.10.2026 | 21:17
Թալիբները դադարեցրել են BBC-ի ռադիոհեռարձակումը Աֆղանստանում
13.10.2026 | 21:02
Միրզոյանը և Իրաքի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
13.10.2026 | 21:00
Մարզերից եկող ավտոմեքենան կթողնեն Երևանի մուտքի մոտ, կշարունակեն ավտոբուսով․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 20:53
Անընդունելի է միջամտել ներքին գործերին․ Ադրբեջանի Մեջլիսը՝ Էրդողանի կուսակցությանը
13.10.2026 | 20:44
Ծանրորդ Սեյրան Խուդանյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱ
13.10.2026 | 20:29
Ավազակության համար հետախուզվող 44-ամյա տղամարդը հայտնաբերվել և կալանավորվել է
13.10.2026 | 20:14
Մերձավանում 24 ժամ ջուր չի լինի
13.10.2026 | 20:00
Էլի ենք ասում՝ Սամվել Կարապետյանը հաջորդ վարչապետն է․ փողոցային պայքարի օրակարգ ունենք․ Մարիաննա Ղահրամանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 19:45
Լարված մթնոլորտ, քանդված կրպակներ․ ի՞նչ են առաջարկում գործազուրկ դարձածներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 19:28
ՏԿԵ նախարարը և ՄԹ դեսպանը քննարկել են համագործակցության զարգացման հեռանկարները
13.10.2026 | 19:15
Վլադիմիր Վարդանյանը՝ «Հրայր Թովմասյան-2» սցենարո՞վ․ ով կընտրվի ՍԴ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 18:56
ՄԻՊ ներկայացուցիչները «Նուբարաշեն» ՔԿՀ են այցելել, առանձնազրույցներ ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետ
13.10.2026 | 18:41
ԶՈՒ ԳՇ պետը Հնդկաստանի պատվիրակությանն է ներկայացրել զինված ուժերի կերպափոխման շրջանակում իրականացվող բարեփոխումները
Բոլորը

ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 2018թ. դափնեկիրը ժամանել է Հայաստան: «Նեյշնլ ինսթրումենթս» ընկերության համահիմնադիր Ջեյմս Թրուշարդի եռօրյա այցի օրակարգի մեկնարկը տրվեց լրագրողների հետ հանդիպմամբ: Բացի մրցանակակրից, ասուլիսին մասնակցում էին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը, Հայաստանի ինժեներական ասոցիացիայի խորհրդի նախագահ Արամ Սալաթյանը, մրցանակաբաշխության հովանավոր «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և «Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն, մրցանակաբաշխության կոմիտեի աշխատանքների համակարգող Հովիկ Մուսայելյանը:

Հակոբ Արշակյանը ողջունեց և երախտագիտություն հայտնեց հյուրին՝ կարևորելով այն մեծ ավանդը, որ Ջեյմս Թրուշարդն ունի ինժեներական ոլորտի հեղափոխական զարգացման գործում: «Այսօրինակ մրցանակաբաշխության դերը շատ մեծ է մեր երկրի համար՝ նկատի ունենալով նաև կառավարության այն տեսլականը, որով Հայաստանը պիտի դառնա բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական և գիտատեխնիկական հնարավորություններով երկիր: ՏՏ ոլորտում մեծագույն ներդրում և որակական փոփոխություն բերած մարդիկ, գալով Հայաստան, իրենց արժեքավոր փորձն են բերում մեր երկիր և բարձրացնում Հայաստանի ճանաչելիությունը»,- նշեց նա:

Ջեյմս Թրուշարդը շնորհակալություն հայտնեց հյուրընկալության համար: «Մեծ պատիվ է գտնվել այստեղ և արժանանալ բարձր մրցանակի: Հայաստանը կարևոր է ինձ համար նաև նրանով, որ «Նեյշնլ ինսթրումենթս»-ն այստեղ ունի բավական ուժեղ թիմ: Ես ինձ համար բացահայտել եմ այն տաղանդը, որ կա Հայաստանում, և ուրախ եմ, որ մեր ընկերությունը նույնպես օժանդակում է հայ ինժեներների՝ գլոբալ տեխնոլոգիական տնտեսությանը ինտեգրվելուն: Հիանալի տեխնոլոգիական ժամանակներ են, և ես հավատում եմ, որ Հայաստանը կարող է մաս կազմել այս նոր ժամանակներին՝ ինտերնետ իրերի, ինքնավար մեքենաների, խելացի քաղաքի, 5G տեխնոլոգիաների և այլ առաջադեմ ուղղություններով»,- ասաց Դոկտոր Թրուշարդը:

Ռալֆ Յիրիկյանն էլ ընդգծեց, որ իրենց ընկերությունը շատ ուրախ է մաս կազմել այս նշանակալի ծրագրին և համոզմունք հայտնեց, որ մրցանակի կարևորությունը տարեցտարի մեծանում է:

Հովիկ Մուսայելյանը ևս կարևորեց ՏՏ լիդերների այցը, որը նպաստում է Հայաստանի ճանաչելիությանը՝ որպես գիտելիքին ապավինող երկիր: «Հպարտությամբ ուզում եմ արձանագրել, որ մեր հանձնաժողովը հերթական բացառիկ որոշումն է կայացրել: Մենք այսօր ընդունում ենք միջազգային տեխնոլոգիական հանրության շրջանում մեծ ճանաչում ունեցող լեգենդի, որն իր գործունեությամբ ապացուցել է, որ անհնարին թվացողը հնարավոր է իրագործել»,-ասաց նա:

Ինժեներական ասոցիացիայի խորհրդի նախագահ Արամ Սալաթյանը ներկայացրեց Ջեյմս Թրուշարդի կենսագրությունը: Դոկտոր Թրուշարդը «Ֆորբսի»՝ Ամերիկայի սիրելի ղեկավարներից մեկն է, ով «Նեյշնլ Ինսթրումենթսում» հայտնի է որպես դոկտոր Թի, իսկ նրա առաջնորդած «Նեյշնլ ինսթրումենթս»-ը երեք հոգանոց թիմից վերածվել է վերազգային կազմակերպության, որն ընդգրկվել է «Աշխարհի 25 լավագույն վերազգային աշխատատեղերի» ցանկում:

Դոկտոր Թրուշարդի ղեկավարության ներքո «Նեյշնլ Ինսթրումենթս»-ը ծրագրավորման վրա հիմնված մոտեցմամբ վերասահմանեց թեստավորման և չափումների շուկան։ Այս տեսլականն իրականացնելու համար անհրաժեշտ էին մի քանի առանցքային նորարարություններ: «LabVIEW»- ն այդ նպատակին հասնելու համար առանցքային ծրագրային նորարարությունն էր: «LabVIEW»-ն կառուցվածքայնացված տվյալների հոսքի ծրագրավորման լեզու է, որը համապատասխանում է չափումներ կատարելու ժամանակ գիտնականների և ճարտարագետների մտածելակերպին:

Թրուշարդը ճանաչվել է Վուդրո Վիլսոնի կորպորատիվ քաղաքացիության մրցանակի դափնեկիր, իր՝ համայնքային ներգրավվածության համար այնպիսի կազմակերպությունների հետ, ինչպիսիք են Ճարտարագիտական հիմնադրամի խորհրդատվական խորհուրդը, Տեխասի համալսարանը Օսթինի կանցլերի խորհուրդը, Օսթինի ծրագրային ապահովման խորհուրդը և «FIRST» Ռոբոտիքսը: