Մեկ բաժակ կաթի հետևում․ ինչպես է կառուցված Հայաստանի կաթնամթերքի ամենամեծ ֆերման․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.10.2026 | 23:30
Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել՝ Բաքվի կողմից Անկարայի նկատմամբ կոշտ քայլերի ֆոնին
21.10.2026 | 23:21
Քննարկվել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2027–2030թթ. գործողությունների ծրագրի համաձայնեցման ընթացքը
21.10.2026 | 23:14
Դեմիրճյան փողոցում գծանշումներ կլինեն. քաղաքապետարանը խնդրում է մեքենաներ չկայանել
21.10.2026 | 23:02
Ամբողջ աշխարհում սպասում են կիբերհարձակումների, հայտնաբերվել են կրիտիկական խոցելիություններ
21.10.2026 | 22:48
Սրբուհի Գալյանը Թուրքիայում քննարկմանը ներկայացրել է Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումները
21.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
21.10.2026 | 22:18
Թուրքիան մտադիր է մանդատ ստանալ՝ Սաուդյան Արաբիա զինծառայողներ ուղարկելու համար
21.10.2026 | 21:58
Երևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում, Դարպաս բնակավայրում վթարային գազանջատում կլինի
21.10.2026 | 21:43
TikTok-ն արգելափակվել է Ադրբեջանի դպրոցներում․ արգելքի տակ է ավելի քան 200 թեմա
21.10.2026 | 21:30
Նվեր է Պուտինին․ Պենտագոնի նախկին պաշտոնյան՝ ՌԴ-ի հետ Թրամփի դիզելային գործարքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:13
Տուգանքները խստացվում են. 5 հազարի փոխարեն 20 հազար դրամ՝ երկրորդ շարքում կայանելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:00
Առուշ Առուշանյանը պետականամետ մտածելակերպ ունի՝ գործակցում է կենտրոնական իշխանության հետ, որ Գորիսը ծաղկի․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 20:51
Թուրքիան, Կատարը, Պակիստանը և Ինդոնեզիան ռազմական համագործակցության համաձայնագիր են ստորագրել
21.10.2026 | 20:42
Պուտինն ու Ուիթկոֆը քննարկել են Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վերսկսման հնարավորությունը
21.10.2026 | 20:28
Ծառերի սպա՞նդ, թե՞ բարեկարգում․ ինչ է կատարվել Գյումրիի Հաղթանակի զբոսայգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վճարովի բովանդակություն

Լոռու դաշտերից սկսվող ճանապարհն ամեն օր ավարտվում է մեր սեղանին՝ մեկ բաժակ կաթով։ Բայց այդ ճանապարհը շատ ավելի երկար է, քան թվում է առաջին հայացքից։ Ընդարձակ ֆերմերային տնտեսությունում «Երեմյան» ընկերությունների խումբն իրականացնում է այն, ինչն անվանում են «սերմից՝ սեղան» հայեցակարգ։ Այստեղ ամեն ինչ սկսվում է սերմի ընտրությունից, շարունակվում կերի արտադրությամբ, կենդանիների խնամքով, կաթի ստացմամբ և ավարտվում սպառողի սեղանին հասնող առողջ արտադրանքով։

Ընկերության գյուղատնտեսական նախագծերի ղեկավար Արծրուն Խաչատրյանի խոսքով՝ գործընթացի հիմքում սեփական կերի արտադրությունն է, քանի որ կաթի որակը ձևավորվում է հենց սկզբնական փուլում։

«Մեր «սերմից՝ սեղան» հայեցակարգին հավատարիմ մնալով՝ մենք գտնվում ենք ֆերմային կից դաշտերում, որտեղ աճեցնում ենք մեր կերերը։ Այս տարի ցանել ենք 420 հեկտար եգիպտացորեն և 500 հեկտար աշնանացան գարի ու ցորեն»,- նշեց նա։

Ընկերությունում ընդգծում են, որ կերի արտադրությունն ամբողջությամբ իրենց վերահսկողության տակ է, ինչը թույլ է տալիս կառավարել թե՛ քանակը, թե՛ որակը։

Արտադրական շղթայի հաջորդ կարևոր փուլը վերամշակումն է։ Ֆերմայում առաջացող գոմաղբը չի դառնում թափոն․ դրա հեղուկ մասն օգտագործվում է մոտակա դաշտերում, իսկ պինդ մասը՝ ավելի հեռու տարածքներում՝ որպես բնական պարարտանյութ։

Դաշտերից ճանապարհը տանում է դեպի խելացի անասնաֆերմա, որտեղ պահվում է շուրջ 1500 գլուխ խոշոր եղջերավոր անասուն։ Այստեղ «Հոլշտեյն» մաքրացեղ կովերի աճը, վերարտադրությունն ու կաթնատվության ցիկլը կազմակերպված է փուլային համակարգով․ կենդանիները տեղափոխվում են տարբեր մասնաշենքեր՝ ըստ զարգացման փուլերի։

Հորթերը մինչև 75 օրական սնվում են կաթով, այնուհետև անցնում են աճեցման փուլ, իսկ սեռահասուն դառնալուց հետո սերմնավորվում և կրկին վերադառնում են կթու խմբեր։

Ֆերմայում ուշադրության կենտրոնում է նաև կենդանիների բարեկեցությունը․ գործում են ազատ պահվածքի պայմաններ, մշտական օդափոխություն, ավտոմատ հովացման համակարգ, մաքուր ջուր և բարձրորակ կեր։ Կովերի վզին ամրացված թվային վզկապները շուրջօրյա տվյալներ են փոխանցում յուրաքանչյուր կենդանու առողջական վիճակի, ակտիվության և կեր ընդունելու մասին, ինչը հնարավորություն է տալիս արագ արձագանքել ցանկացած փոփոխության։

Կաթի ստացման գործընթացը կազմակերպված է փակ շղթայով, որպեսզի այն չշփվի արտաքին միջավայրի հետ։ Ըստ մասնագետների՝ այս մոտեցումը նվազեցնում է բակտերիաների ներթափանցման ռիսկը և ապահովում է կաթի բարձր որակը։

Կթի գործընթացում կիրառվում է գերմանական GEA ֆիրմայի 40 տեղանոց շրջանաձև կթարան, որը մեկ ժամում սպասարկում է 220-250 գլուխ կենդանի։ Մեկ կովն օրական միջինում տալիս է շուրջ 35 լիտր կաթ։

Ընկերությունում նշում են, որ ունեն FSSC 22000 միջազգային սննդի անվտանգության սերտիֆիկատ, որը հաստատում է արտադրության համապատասխանությունը բարձրագույն ստանդարտներին։ Բացի այդ, «Երեմյան կաթնամթերքը» միակն է, որն ունի պետական գրանցմամբ մանկական կաթի վկայական։

«Երեմյան կաթնամթերք»-ը ներառում է ավելի քան 60 տեսակի կաթնամթերք՝ կաթ, մածուն, թթվասեր, ռեժան, ինչպես նաև հայկական և իտալական պանիրների լայն տեսականի։ Ընկերությունում ընդգծում են նաև սպառողի գիտակցված ընտրության կարևորությունը՝ նշելով, որ կաթնամթերք գնելիս կարևոր է հասկանալ հումքի ծագումը և արտադրողի վերահսկողության մակարդակը։

Ընդհանուր առմամբ, «սերմից՝ սեղան» հայեցակարգը թույլ է տալիս վերահսկել ամբողջ արտադրական շղթան՝ դաշտերից մինչև պատրաստի կաթնամթերք, ապահովելով վերահսկելի, անվտանգ և որակյալ արտադրանք։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան