Կառավարությունը հաստատել է ջերմատնային տնտեսությունների վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը

Լուրեր

28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
Բոլորը

Կառավարությունը հաստատել է ջերմատնային տնտեսություններին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը։ Որոշումն ընդունվել է Կառավարության նիստում։

Ծրագիրը նպատակ ունի մեղմել ջերմատնային տնտեսությունների կրած ֆինանսական կորուստները, որոնք առաջացել են Ռոսսելխոզնադզորի կողմից բուսասանիտարական հսկման ենթակա ապրանքների նկատմամբ կիրառված արտահանման սահմանափակումների հետևանքով։

Նախագծի հիմնավորման համաձայն՝ ջերմատնային տնտեսությունների գործունեությունը և դրանց զարգացումը կարևոր նշանակություն ունեն բուսաբուծության ոլորտի համար, և ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է աջակցել դրանց արտադրական գործունեության անխափան իրականացմանը՝ վարկային ռեսուրսների ներգրավման միջոցով։

Ծրագրից կարող են օգտվել 1 հեկտար և ավելի մակերեսով ջերմատնային տնտեսություն տնօրինող իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը, որոնք 2026 թվականի ընթացքում արտադրել և իրացրել են գյուղատնտեսական արտադրանք։

Շահառուները կարող են մինչև 2026 թվականի սեպտեմբերի 1-ը դիմել ֆինանսական կառույցներին՝ ծրագրի պահանջներին համապատասխան վարկեր ստանալու համար։

Աջակցությունը տրամադրվելու է ֆինանսական կառույցների կողմից շահառուներին տրամադրված նպատակային վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ձևով։

Վարկային միջոցները պետք է ծախսվեն անկանխիկ եղանակով՝ սպառված գազի, էլեկտրաէներգիայի և ջրի վճարների, պետական կամ համայնքային բյուջե հարկերի և պարտադիր վճարումների, աշխատավարձերի և դրան հավասարեցված վճարումների, ինչպես նաև պարարտանյութերի, սերմերի և սածիլների ձեռքբերման նպատակով։

Վարկը տրամադրվելու է տարեկան մինչև 14 տոկոս փաստացի տոկոսադրույքով, իսկ տոկոսադրույքի սուբսիդավորումը կիրականացվի 12 տոկոսային կետով։

Վարկի մարման ժամկետը սահմանվում է մինչև 18 ամիս։ Վարկի մայր գումարի և սուբսիդավորվող տոկոսագումարի համար տրամադրման օրվանից կսահմանվի 12 ամիս արտոնյալ ժամկետ։

Յուրաքանչյուր 1 հեկտար ջերմատան համար առավելագույն վարկի սահմանաչափը կկազմի ոչ ավելի, քան 100 միլիոն դրամ։ Յուրաքանչյուր շահառու ծրագրից կարող է օգտվել մեկ անգամ և վարկավորվել միայն մեկ ֆինանսական կառույցի կողմից։

Վարկ ստանալու համար շահառուն պետք է ֆինանսական կառույցին ներկայացնի դիմում, 2026 թվականին իրացված գյուղատնտեսական արտադրանքի վերաբերյալ ՊԵԿ-ի տրամադրած տեղեկանքը, ջերմատնային տնտեսության անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի պատճենը, ինչպես նաև համաձայնություն՝ ծրագրի շրջանակում իր մասին տեղեկությունները նախարարությանը կամ այլ պետական մարմնին փոխանցելու վերաբերյալ։