«Լուսավոր Հայաստանն» ամեն ինչ կանի, որ մարդիկ չգնան այլ երկիր՝ իրենց իրացնելու. Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.11.2026 | 13:07
Ռուսաստանը զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ Կիևում վնասվել է երկու կամուրջ
17.11.2026 | 13:04
«Բոլոր արժեքները պղծած». ԱԺ-ում հարվածում են սեղաններին Գարեգին Բ-ի աշխարհիկ անունը հնչելուց հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 12:59
Ենթադրում եմ` տիկին Հակոբյանի ելույթին եք հղում անում. խցանումները կապ չունեն շինթույլտվությունների հետ. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 12:50
Մասիս Մելքոնյանին գաղտնալսելու թույլտվությունը տվել է Ժորա Չիչոյանը
17.11.2026 | 12:42
Հայելու մեջ նայե՛ք, հասկացեք` ինչ տիպի չկաք. փոխքաղաքապետը` ընդդիմությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 12:36
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
17.11.2026 | 12:34
«Խորոված էիք անում, երբ ժողովրդավարության բարձր ցուցանիշ կար». ընդդիմության առաջարկը մերժվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 12:28
Ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով Բաշկորտոստանում հրդեհ է բռնկվել «Գազպրոմի» գործարանում
17.11.2026 | 12:18
Երևանում մեկնարկել են հայկական երկաթուղու շուրջ հայ-ռուսական քննարկումները
17.11.2026 | 12:17
Ողջունո՞ւմ եք երաժշտական դպրոցի տնօրենի պահվածքը. Արշակ Սարգսյանը` Ավինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 12:10
ԱԺ-ն ընդդիմության նախագիծն օրակարգում չընդգրկեց // Ղրիմի կամրջի մի հատված փլուզվել է․ ԼՈՒՐԵՐ
17.11.2026 | 12:04
ՈՒԵՖԱ-ն իր թեկնածուին է ընտրել ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններում
17.11.2026 | 11:58
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
17.11.2026 | 11:56
Պերուում Հռոմի պապի աչքին է դիպել ամբոխից նետված տերողորմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 11:55
Ինչո՞վ եք տարբերվում սովետից, 99 տոկոս քվեարկում էին Կոմկուսի օգտին. Արթուր Խաչատրյանը` ՔՊ-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանում իշխանության հարցը լուծված է, իսկ դեկտեմբերի 9-ին ժողովուրդը որոշելու է, թե որո՞նք են լինելու խորհրդարան անցնող մյուս ուժերը: Նոյեմբերի 29-ին քարոզարշավի շրջանակում Մարտունիում ընտրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:

««Լուսավոր Հայաստան» կուսակցությունը գիտակցում է, որ հետհեղափոխական ժամանակներ են: Այն ուժը, որը հեղափոխություն է իրականացրել, ունի ժողովրդի աջակցությունը և պիտի լինի իշխանություն: Բայց դեկտեմբերի 9-ին ժողովուրդը որոշելու է, թե որո՞նք են մյուս ուժերը: Ունենալու ենք ուժեր, որոնք պատգամավոր կտանեն նրանց, որոնք զբաղվելու են բիզնեսո՞վ, թե՞ կզբաղվեն քաղաքացու ամենաօրյա դարդ ու ցավով»,- հայտարարեց Մարուքյանը:

Նրա խոսքով՝ ռեժիմի դեմ պայքարի խնդիր այլևս չունենք. ռեժիմը տապալված է, և հիմա պետք է ամեն ինչ անել, որ դեկտեմբերի 9-ին ունենանք այնպիսի խորհրդարան, որն այլևս երբեք թույլ չի տա ռեպրեսիաներ:

Էդմոն Մարուքյանը խոսեց իր ղեկավարած կուսակցության ծրագրերի, մարդկանց ազատությունների, նրանց համար ստեղծվելիք հնարավորությունների մասին. ««Լուսավոր Հայաստանն» ամեն ինչ կանի, որ զոհվածների ընտանիքները լինեն պետական հոգածության և ուշադրության կենտրոնում, ամեն բան կանի, որ աշխատատեղ լինի Հայաստանում, պետական ուշադրություն լինի, հնարավորություններ լինեն, որ մարդիկ կարողանան իրենց իրացնել, ոչ թե գնան այլ երկրներ՝ իրենց իրացնելու, այլ դա անեն այստեղ՝ Հայաստանում»:

 

Մանրամասները՝ տեսանյութում