1915թ․ իրադարձությունների հետ կապված Իսրայելի քաղաքական որոշումը ոչ այլ ինչ է, քան սեփական հանցագործությունները թաքցնելու փորձ․ Թուրքիայի ՊՆ

Լուրեր

21.10.2026 | 23:30
Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել՝ Բաքվի կողմից Անկարայի նկատմամբ կոշտ քայլերի ֆոնին
21.10.2026 | 23:21
Քննարկվել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2027–2030թթ. գործողությունների ծրագրի համաձայնեցման ընթացքը
21.10.2026 | 23:14
Դեմիրճյան փողոցում գծանշումներ կլինեն. քաղաքապետարանը խնդրում է մեքենաներ չկայանել
21.10.2026 | 23:02
Ամբողջ աշխարհում սպասում են կիբերհարձակումների, հայտնաբերվել են կրիտիկական խոցելիություններ
21.10.2026 | 22:48
Սրբուհի Գալյանը Թուրքիայում քննարկմանը ներկայացրել է Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումները
21.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
21.10.2026 | 22:18
Թուրքիան մտադիր է մանդատ ստանալ՝ Սաուդյան Արաբիա զինծառայողներ ուղարկելու համար
21.10.2026 | 21:58
Երևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում, Դարպաս բնակավայրում վթարային գազանջատում կլինի
21.10.2026 | 21:43
TikTok-ն արգելափակվել է Ադրբեջանի դպրոցներում․ արգելքի տակ է ավելի քան 200 թեմա
21.10.2026 | 21:30
Նվեր է Պուտինին․ Պենտագոնի նախկին պաշտոնյան՝ ՌԴ-ի հետ Թրամփի դիզելային գործարքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:13
Տուգանքները խստացվում են. 5 հազարի փոխարեն 20 հազար դրամ՝ երկրորդ շարքում կայանելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:00
Առուշ Առուշանյանը պետականամետ մտածելակերպ ունի՝ գործակցում է կենտրոնական իշխանության հետ, որ Գորիսը ծաղկի․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 20:51
Թուրքիան, Կատարը, Պակիստանը և Ինդոնեզիան ռազմական համագործակցության համաձայնագիր են ստորագրել
21.10.2026 | 20:42
Պուտինն ու Ուիթկոֆը քննարկել են Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վերսկսման հնարավորությունը
21.10.2026 | 20:28
Ծառերի սպա՞նդ, թե՞ բարեկարգում․ ինչ է կատարվել Գյումրիի Հաղթանակի զբոսայգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի Ազգային պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Իսրայելի քաղաքական որոշումը՝ 1915 թվականի իրադարձությունները ցեղասպանություն ճանաչելու մասին, ոչ այլ ինչ է, քան սեփական հանցագործությունները թաքցնելու փորձ։ Այն նաև դատապարտել է Իսրայելի հարվածները Լիբանանին և Սիրիային՝ կոչ անելով Իսրայելին անհապաղ դադարեցնել տարածաշրջանում էսկալացիոն հարձակումները, փոխանցում է TRT Haber-ը։

Ճեպազրույցի ժամանակ Թուրքիայի ՊՆ մամուլի խոսնակ Զեքի Աքթյուրքը հայտարարել է, թե Իսրայելը, որը «տարածաշրջանում կայուն խաղաղություն և կայունություն հաստատելու ամենամեծ խոչընդոտն է», շարունակում է հարձակումները տարածաշրջանում՝ չնայած Լիբանանի հետ ձեռք բերված համաձայնագրին, ինչպես նաև շարունակում է հարձակումներ իրականացնել Կունեյտրայում և Դարաայում՝ անտեսելով Սիրիայի ինքնիշխանությունը և նրա ժողովրդի կյանքն ու ունեցվածքը։

Աքթյուրքն ասել է, թե Իսրայելի կառավարության, որը Միջազգային դատարանում դատվում է ցեղասպանության համար, և նրա ղեկավարների կողմից, որոնց նկատմամբ Միջազգային քրեական դատարանը ձերբակալման օրդեր է տվել, 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ ընդունված քաղաքական որոշումը ոչ այլ ինչ է, քան իրենց հանցագործությունները թաքցնելու փորձ։

«Այս համատեքստում մենք ընդգծում ենք, որ միջազգային հանրությունը պետք է ավելի վճռական դիրքորոշում և կոնկրետ քայլեր ընդունի Իսրայելի կողմից տարածաշրջանում իրականացվող էքսպանսիոնիստական, անկայունացնող և սադրիչ քաղաքականության դեմ՝ դրանց վերջ դնելու համար։ Մենք նաև վերահաստատում ենք ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններում համապատասխան կողմերի կողմից խոհեմ և պատասխանատու մոտեցման դրսևորման կարևորությունը՝ տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության հասնելու համար»,- հայտարարել է նա։

Հավելենք, որ ավելի վաղ Իսրայելի կառավարությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ որոշում էր ընդունել, որին արձագանքել էին Թուրքիայի ԱԳՆ-ն, նախագահականը, ինչպես նաև երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Բոլոր հայտարարություններում ընդգծվել էր, թե Իսրայելն այդ որոշմամբ փորձում է քողարկել սեփական հանցագործությունները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի