Թուրքիայի նախագահականն արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը

Լուրեր

28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
Բոլորը

«Սա մաքուր երեսպաշտություն է իսրայելական վարչակազմի կողմից, որը կատարել է 21-րդ դարի ամենադաժան կոտորածը՝ անողոքաբար սպանելով տասնյակ հազարավոր անմեղ քաղաքացիների, այդ թվում՝ նորածինների, կանանց և տարեցների, համարձակվել պատմական իրադարձություններն օգտագործել որպես քաղաքական զենք»։ Այս մասին ասվում է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման առնչությամբ Թուրքիայի նախագահականի հաղորդակցության բաժնի տնօրեն Բուրհանեթթին Դուրանի՝ X-ի միկրոբլոգում տարածված հայտարարության մեջ։

«Իսրայելի կողմից 1915 թվականի իրադարձությունները որպես, այսպես կոչված, «ցեղասպանություն» ճանաչելն անօգուտ փորձ է՝ ծածկելու անմեղ պաղեստինցիների թափված արյունը, Մերձավոր Արևելքում նրանց կողմից իրականացվող պետական ​​ահաբեկչությունը և անպատիժ կերպով կատարվող մարդկության դեմ հանցագործությունները»,- ասվում է Դուրանի տարածած հայտարարությունում։

Ըստ նրա՝ «մարդկության պատմության մեջ ամենամեծ հեգնանքն այն է, որ բարոյական և պատմական պարտավորությունների մասին խոսողները նույնն են, ովքեր այսօր անդադար ռմբակոծում են հիվանդանոցները, դպրոցները, պաշտամունքի վայրերը և փախստականների ճամբարները՝ ոտնահարելով միջազգային իրավունքը»։

«Միջազգային դատարանում ցեղասպանության համար դատվողները բացարձակապես իրավունք չունեն պատմության վերաբերյալ դասախոսություններ կարդալու Թուրքիային կամ խղճի պահապանի դեր ստանձնելու»,- հայտարարել է Դուրանը։

Ավելի վաղ հայտարարություն էր տարածել նաև Թուրքիայի ԱԳՆ-ն։ Անկարան Իսրայելի քայլը կապել էր Գազայում իրադարձությունների հետ՝ նշելով, թե Իսրայելի կառավարությունը «1915 թվականի դեպքերի վերաբերյալ ընդունած քաղաքական որոշմամբ նպատակ ունի քողարկել սեփական հանցագործությունները»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի