ՍԴ որոշումը լինի կտեսնենք՝ ում փաստարկներն էին ճիշտ, ումը՝ սխալ. Հովակիմյանը հարցերին չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
Բոլորը

Սահմանադրական դատարանի՝ քննության ավարտ հայտարարելուց և խորհրդակցական սենյակ գնալուց հետո միջանցքում ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը չցանկացավ պատասխանել լրագրողների հարցերին․«ՍԴ որոշումը լինի կտեսնենք՝ ում փաստարկներն էին ճիշտ, ումը՝ սխալ»։

Այնուամենայնիվ, մի քանի բառով նա պարզաբանումներ ներկայացրեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից երեք ընտրական տեղամասերի արդյունքները չեղարկելու և վերաքվեարկություն չնշանակելու մասով հարցին։

«Այդ երեք տեղամասերում որևէ քաղաքական ուժ որևէ ձայն չի ստացել, քանի որ ըստ Ընտրական օրենսգրքի՝ զրո է։ Այո՛, ըստ Ընտրական օրենսգրքի՝ զրո է, որովհետև այն խախտումները, որ արձանագրվել են, Ընտրական օրենսգիրքը ասում է, որ նման դեպքերում այդ տեղամասում միակ թիվը անճշտությունների թիվն է, որը հավասար է մասնակցության թվին։ Այսինքն՝ որևէ մեկը չի կարող ասել, որ այդ տեղամասում որ քաղաքական ուժը որքան ձայն է ստացել։ Հենց սա է Ընտրական օրենսգրքի պահանջը։ Սա իմ ասածը չէ, սա Ընտրական օրենսգրքով է արձանագրված»,- նշեց Հովակիմյանը։

Հովակիմյանը նաև հերքեց այն պնդումները, թե այդ տեղամասերի ձայները կարող էին օգնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը հաղթահարել 4 տոկոսանոց շեմը։

Նա հրաժարվեց լրացուցիչ մեկնաբանություններից՝ նշելով, որ ԿԸՀ-ն իր հիմնավորումները ներկայացրել է դատարանում, և վերջնական գնահատականը կտա Սահմանադրական դատարանը իր որոշմամբ։

Մանրամասները՝ տեսանյութում։