«Եթե Փաշինյանի խոսքը և վարքագիծը համարվում է իրավաչափ, ապա մի դժգոհեք Վարդան Ղուկասյանի բառապաշարից»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.10.2026 | 09:30
Երեք օր առաջ Տավուշում հայտնաբերված Ադրբեջանի քաղաքացուն պատրաստվում են վերադարձնել
21.10.2026 | 23:30
Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել՝ Բաքվի կողմից Անկարայի նկատմամբ կոշտ քայլերի ֆոնին
21.10.2026 | 23:21
Քննարկվել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2027–2030թթ. գործողությունների ծրագրի համաձայնեցման ընթացքը
21.10.2026 | 23:14
Դեմիրճյան փողոցում գծանշումներ կլինեն. քաղաքապետարանը խնդրում է մեքենաներ չկայանել
21.10.2026 | 23:02
Ամբողջ աշխարհում սպասում են կիբերհարձակումների, հայտնաբերվել են կրիտիկական խոցելիություններ
21.10.2026 | 22:48
Սրբուհի Գալյանը Թուրքիայում քննարկմանը ներկայացրել է Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումները
21.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
21.10.2026 | 22:18
Թուրքիան մտադիր է մանդատ ստանալ՝ Սաուդյան Արաբիա զինծառայողներ ուղարկելու համար
21.10.2026 | 21:58
Երևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում, Դարպաս բնակավայրում վթարային գազանջատում կլինի
21.10.2026 | 21:43
TikTok-ն արգելափակվել է Ադրբեջանի դպրոցներում․ արգելքի տակ է ավելի քան 200 թեմա
21.10.2026 | 21:30
Նվեր է Պուտինին․ Պենտագոնի նախկին պաշտոնյան՝ ՌԴ-ի հետ Թրամփի դիզելային գործարքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:13
Տուգանքները խստացվում են. 5 հազարի փոխարեն 20 հազար դրամ՝ երկրորդ շարքում կայանելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:00
Առուշ Առուշանյանը պետականամետ մտածելակերպ ունի՝ գործակցում է կենտրոնական իշխանության հետ, որ Գորիսը ծաղկի․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 20:51
Թուրքիան, Կատարը, Պակիստանը և Ինդոնեզիան ռազմական համագործակցության համաձայնագիր են ստորագրել
21.10.2026 | 20:42
Պուտինն ու Ուիթկոֆը քննարկել են Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վերսկսման հնարավորությունը
Բոլորը

Սահմանադրական դատարանում շարունակվում են խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման վերաբերյալ լսումները։ Եզրափակիչ ելույթով հանդես եկավ «Դեմոկրատիա Օրենք Կարգապահություն» կուսակցության ներկայացուցիչը նշելով՝ բազմաթիվ խախտումներով են ուղեկցվել ընտրությունները, դրանք կազմակերպված և զանգվածային բնույթ են կրել։

«Արդեն իսկ հաստատված են համարվել հետևյալ փաստերը՝ թվով 115 քրեական վարույթներ, յուրաքանչյուրն առանձին իրենց բազմակի դեպքերով, և 100-ից ավելի ընտրակաշառքի վերաբերյալ ուսումնասիրվող օպերատիվ-հետախուզական փաստեր։ Նշված փաստերն անհերքելի են և հաստատվել են դատարանում։ Այս խախտումները եղել են կազմակերպված, զանգվածային, կրկնվող և պարբերական բնույթի։ Դրանք հանգեցրել են Սահմանադրության 7-րդ հոդվածով ամրագրված սկզբունքների խախտման, ինչի պայմաններում հնարավոր չէ պարզել ընտրությունների իրական արդյունքները։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նշվածի մասով չի ձեռնարկել ոչինչ, մինչդեռ պարտավոր էր՝ հիմք ընդունելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքը, Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքը, իր նախաձեռնությամբ հարուցել վարչական վարույթներ։

Ընտրական օրենսգրքի շրջանակներում ԿՀԸ-ն պետք է պարզեր այս փաստերի կապը կուսակցության կամ դաշինքի, կամ վերջինիս պատգամավորի թեկնածուի հետ և հաստատվելու դեպքում կիրառեր սանկցիաներ՝ նախազգուշացում, տալ հանձնարարական կամ զրկել կուսակցությանը ընտրություններին մասնակցությունից։ Դուք պարտավոր էիք վարույթ հարուցել։ Այսինքն, ըստ ձեր տրամաբանության, ընտրակաշառքը որևէ պարագայում չի կարող ազդեցություն ունենալ ընտրության արդյունքների վրա, քանի որ չունեք վերջնական դատական ակտ։ Իսկ եթե մեկ տարի անց հաստատվեն այդ դեպքերը, ի՞նչ եք անելու՝ անվավե՞ր եք ճանաչելու արդեն այս ընտրությունները»։

Վարդան Ղուկասյանի ղեկավարած ուժի ներկայացուցչի պնդմամբ՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի նկատմամբ իրականացվել է ենթադրյալ հակաքարոզչությունը պետական մարմինների կողմից։

«ԿՀԸ-ն գտել է, որ առկա է հակաքարոզչություն Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից։ ԿՀԸ-ն գրություններ է ուղարկել կոմիտեին, որպեսզի զերծ մնան կուսակցության անվանումն իրենց հրապարակումներում օգտագործելուց, սակայն կոմիտեն անտեսել է դա։ ԿՀԸ-ն այդպես էլ վարչական վարույթ չհարուցեց։ ԿՀԸ-ն միակ մարմինն է, որը վերահսկողություն է իրականացնում ընտրության օրինականության նկատմամբ, և նրա անգործությունը հանգեցրել է քրեական օրենսգրքով սահմանված հանցանքի»։

Անդրադառնալով վարչական ռեսուրսին, նա նշեց, որ «թաքնված քարոզչությունը, կառավարության որոշումները, ատելության խոսքն ու վախի մթնոլորտը խախտումներ են, որոնք ենթակա են ուսումնասիրման Սահմանադրական դատարանի կողմից»։ «Եթե արդարադատության նախարարը համարում է այս վարքագիծը իրավաչափ, ապա մի՛ դժգոհեք «Դոգ» կուսակցության նախագահի եթերներից ու բառապաշարից»։ Ելույթի ավարտին հայցվորի ներկայացուցիչը կոչ արեց Սահմանադրական դատարանին հանդես գալ որպես իրավական պետության պահապան։ Հղում անելով հայտնի լատինական ասույթին՝ «Իրավունքը գիտություն է բարու և արդարի մասին», նա շեշտեց, որ դատարանի կայացրած ցանկացած որոշում հասարակության կողմից անցկացվելու է հենց այդ «արդարության մաղի» միջով։

Մանրամասները՝ տեսանյութում։