Ձայնագրությունները լսելով՝ 21%-ն ընդդիմադիր ուժերին չի տվել իր քվեն. Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.10.2026 | 09:30
Երեք օր առաջ Տավուշում հայտնաբերված Ադրբեջանի քաղաքացուն պատրաստվում են վերադարձնել
21.10.2026 | 23:30
Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել՝ Բաքվի կողմից Անկարայի նկատմամբ կոշտ քայլերի ֆոնին
21.10.2026 | 23:21
Քննարկվել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2027–2030թթ. գործողությունների ծրագրի համաձայնեցման ընթացքը
21.10.2026 | 23:14
Դեմիրճյան փողոցում գծանշումներ կլինեն. քաղաքապետարանը խնդրում է մեքենաներ չկայանել
21.10.2026 | 23:02
Ամբողջ աշխարհում սպասում են կիբերհարձակումների, հայտնաբերվել են կրիտիկական խոցելիություններ
21.10.2026 | 22:48
Սրբուհի Գալյանը Թուրքիայում քննարկմանը ներկայացրել է Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումները
21.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
21.10.2026 | 22:18
Թուրքիան մտադիր է մանդատ ստանալ՝ Սաուդյան Արաբիա զինծառայողներ ուղարկելու համար
21.10.2026 | 21:58
Երևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում, Դարպաս բնակավայրում վթարային գազանջատում կլինի
21.10.2026 | 21:43
TikTok-ն արգելափակվել է Ադրբեջանի դպրոցներում․ արգելքի տակ է ավելի քան 200 թեմա
21.10.2026 | 21:30
Նվեր է Պուտինին․ Պենտագոնի նախկին պաշտոնյան՝ ՌԴ-ի հետ Թրամփի դիզելային գործարքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:13
Տուգանքները խստացվում են. 5 հազարի փոխարեն 20 հազար դրամ՝ երկրորդ շարքում կայանելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:00
Առուշ Առուշանյանը պետականամետ մտածելակերպ ունի՝ գործակցում է կենտրոնական իշխանության հետ, որ Գորիսը ծաղկի․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 20:51
Թուրքիան, Կատարը, Պակիստանը և Ինդոնեզիան ռազմական համագործակցության համաձայնագիր են ստորագրել
21.10.2026 | 20:42
Պուտինն ու Ուիթկոֆը քննարկել են Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վերսկսման հնարավորությունը
Բոլորը

Սահմանադրական դատարանում 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման գործով իր եզրափակիչ ելույթում «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը մեղադրանքներ ուղղեց գործող իշխանությանը և Կենտրոնական ընտրական հանձնաժողովին։

Վարդևանյանը պնդեց, որ ընտրությունների ընթացքում տեղի են ունեցել համակարգային և զանգվածային խախտումներ, որոնք էապես ազդել են վերջնական արդյունքների վրա։

«Այս ընտրությունները չեն եղել Սահմանադրության 7-րդ հոդվածին համապատասխան։ Այս ընտրությունները չեն եղել ազատ, չեն եղել հավասար։ Այս պնդումները հիմնավորելու համար մենք ներկայացրեցինք թե՛ ատելության խոսքի մասշտաբային դրսևորումը, որն իրականացվել է որպես երրորդ անձ ներգրավված ուժի կողմից, և որը փաստահեն է, որի վերաբերյալ կա իրավական բնույթի ակտ՝ Վարչական դատարանի համապատասխան դատական ակտը։

Մենք հիմնավորեցինք, որ վարչական ռեսուրսի չարաշահումը եղել է անասելի։ Դրա վերաբերյալ ներկայացրեցինք կրկին դատական ակտեր, փաստահեն պնդումներ։ Մենք հիմնավորեցինք, որ սույն ընտրական վեճի, ընտրական գործընթացի շրջանակներում լիազոր մարմինն ունեցել է անկախության դեֆիցիտ»,- ասաց նա։

Ելույթում Վարդևանյանը հիշատակեց ՍԴ հիմնադիր նախագահ Գագիկ Հարությունյանի հայտնի թեզը՝ նշելով, որ այսօր Հայաստանում Սահմանադրության առկայությունը դեռ չի նշանակում սահմանադրականության գոյություն։ Նա շեշտեց, որ դատաքննության ընթացքում պատասխանող կողմը հաճախ խուսափել է ուղիղ հարցերից՝ փաստացի օգտվելով «լռելու իրավունքից», ինչը սահմանադրական արդարադատության համար անընդունելի է։

«Մենք պարզեցինք, որ գործով պատասխանողը մի շարք հարցերի վերաբերյալ պատասխան չունի։ Մենք տեսանք դատաքննության ընթացքում, թե ինչպես է հնարավոր հարցերին չպատասխանել։ Կարծում եմ՝ Սահմանադրական դատարանում, սահմանադրական արդարադատության շրջանակներում մենք առաջին անգամ ականատեսը եղանք, որ պատասխանողը օգտվեց փաստացի լռելու իրավունքից, երբ Բարձր դատարանի դատավորներից մեկի ուղիղ հարցադրմանը պատասխան ընդհանրապես չտրվեց»։

Դաշինքի ներկայացուցիչը հատուկ անդրադարձ կատարեց նախընտրական շրջանում կենսաթոշակների 10 հազար դրամով բարձրացմանը։ Նա սա որակեց որպես փաստացի ընտրակաշառք՝ նշելով, որ ծայրահեղ աղքատության մեջ գտնվող քաղաքացիների համար այդ գումարը վճռորոշ է եղել կամքի ձևավորման հարցում։

«Սա արվում էր մի ժամանակահատվածում, երբ նույն իշխանությունը նախկինում պնդում էր, թե նման բարձրացման կարիք կամ հնարավորություն չկա»,- հավելեց նա։

Վարդևանյանը քննադատեց նաև Հակակոռուպցիոն կոմիտեի գործողությունները՝ դրանք անվանելով ընդդիմության դեմ ուղղված քաղաքական գործիք։ Ըստ նրա՝ նախընտրական փուլում հրապարակված ձայնագրությունները, որոնք հետագայում իրավական հաստատում չեն ստացել կամ մասնակի են կարճվել, ընտրողների 21%-ի շրջանում բացասական վերաբերմունք են ձևավորել ընդդիմադիր ուժերի նկատմամբ։

Եզրափակելով խոսքը՝ Արամ Վարդևանյանը դիմեց Սահմանադրական դատարանին՝ պահանջելով անվավեր ճանաչել ԿԸՀ-ի որոշումը ընտրությունների արդյունքների վերաբերյալ՝ հաշվի առնելով արձանագրված խախտումների համակարգային և զանգվածային բնույթը։

Մանրամասները՝ տեսանյութում։