ԱԱ-2026. Մարոկկոն 11-մետրանոցներով հաղթեց Նիդերլանդներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.11.2026 | 21:00
Քրեաօլիգարխիկ ուժերը պիտի հեռացվեն քաղաքական դաշտից, բայց դա չի արդարացնում ՔՊ-ի՝ փողոցային վարքագիծ կրկնօրինակելը․ Աղասի Թադևոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 20:44
Կասեցվել է «Ծիրան մարկետ» ընկերության հացի արտադրամասի գործունեությունը
25.11.2026 | 20:30
Փնտրվում է 6 ձայն․ ինչ է անելու ՔՊ-ն, եթե ընդդիմությունը շարունակի համառել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 20:21
Որոշ շրջաններում ձյուն է տեղում
25.11.2026 | 20:12
Թուրքիայի դատարանն Էրդողանի մրցակից Իմամօղլուին զրկել է նախագահական ընտրություններին մասնակցելու իրավունքից
25.11.2026 | 20:00
Ընդդիմությունը Ալիևի խաղն է խաղում՝ առանց գիտակցելու. խոչընդոտելով Սահմանադրություն փոխելուն՝ խաղաղություն չի ստորագրվելու․ Ներսես Կոպալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 19:49
Հրազդանում վթարային ջրանջատում կլինի
25.11.2026 | 19:36
Ոստիկանության նվիրած բնակարանը կմնա Օսիպյանին․ դատարանը մերժել է Դատախազության պահանջը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 19:28
Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում սաստիկ բուք է
25.11.2026 | 19:14
ԱԱԾ-ի անունից Telegram-ով խարդախության փորձեր են իրականացվում․ Կիբեռոստիկանությունը զգուշացնում է
25.11.2026 | 19:00
TRIPP-ի հետ կապված քաղաքական հարցերը դեռևս չեն լուծվել, վաղ է խոսել դրա գործարկման մասին․ Ալեքսանդր Իսկանդարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 18:52
SOCAR-ի ձեռնարկությունը սկսել է Իսրայելում գազային նախագծի հորատման աշխատանքները
25.11.2026 | 18:43
Դադարեցվել է Կորեայի ձորի ճանապարհով երթևեկությունը
25.11.2026 | 18:27
Եվրոպան կմիանա Ուկրաինայի հարցով ՌԴ-ի հետ բանակցություններին․ ԵՀ ղեկավար
25.11.2026 | 18:19
«Նյուրնբերգում» դժգոհ են Ստյոպա Մկրտչյանի խաղից․ Bild
Բոլորը

ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում շարունակվող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում հայտնի դարձավ 1/8 եզրափակիչի առաջին զույգը:

Մարոկկոյի հավաքականը 1/16 եզրափակիչում հետխաղային 11-մետրանոցներով հաղթեց Նիդերլանդների հավաքականին (տեսանյութ):

Նիդերլանդների հավաքականի կազմում հանդիպման հաշիվը 72-րդ րոպեին բացեց անգլիական «Լիվերպուլի» հարձակվող Կոդի Գակպոն։ Մարոկկացիների պատասխան գոլն ավելացված առաջին րոպեին խփեց անգլիական «Ֆուլհեմի» պաշտպան Իսա Դիոպը։

Լրացուցիչ ժամանակում դարպասի գրավում չարձանագրվեց։ 11-մետրանոց հարվածաշարում Մարոկկոյի հավաքականը հաղթեց 3:2 հաշվով։

Հանդիպումը կայացավ Մոնտերեյում:

Քառորդ եզրափակիչի ուղեգիրը մարոկկացիները կվիճարկեն Կանադայի հավաքականի հետ, որն ավելի վաղ պայքարից դուրս էր թողել Հարավաֆրիկյան Հանրապետության թիմին:

Ավելի վաղ 1/8 եզրափակիչի ուղեգիր էին նվաճել նաև Բրազիլի ու Պարագվայի հավաքականները։

ԱԱ-2026, 1/16 եզրափակիչ

Նիդերլանդներ – Մարոկկո՝ 1:1 (11-մետրանոցներով` 2:3)

Լոսի Գակպո, 72 – Իսա Դիոպ, 90+1