Դուք տարբեր դիրքորոշումներ եք արտահայտել․ որտե՞ղ են գտնվել զինվորները․ ՍԴ դատավորը՝ Հովակիմյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 11:17
Տիգրան Բարսեղյանի գոլը սկիզբ է դրել «Սլովանի» հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 11:06
Զինծառայությունից ազատելուց մինչև ծննդյան վկայական ու հողամասի օտարում․  կաշառքի դեպքեր են բացահայտվել, 10 անձի մեղադրանք է առաջադրվել
02.11.2026 | 11:03
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
02.11.2026 | 10:56
Սիսիանում զբոսայգիների տարածքներից 16 հողամաս վերադարձվել է համայնքին․ Վարդապետյանը հանձնարարականներ է տվել
02.11.2026 | 10:45
Նորակառույց շենքում գազիֆիկացման համար կառուցապատողին վճարել պետք չէ․ ՄՍՇՊՀ
02.11.2026 | 10:40
Կիմի Անտոնելին Ֆորմուլա-1-ի ամենաերիտասարդ չեմպիոնն է պատմության մեջ
02.11.2026 | 10:39
Ֆլորիդայում մասնավոր ինքնաթիռի կործանման հետևանքով 9 մարդ է զոհվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 10:30
ՄԻՊ-ի նիստում քննարկվել են դպրոցներում տեսահսկման համակարգերի կիրառման և երեխաների անձնական տվյալների պաշտպանության հարցեր
02.11.2026 | 10:21
Մեսիի գոլը հաղթանակ է պարգևել «Ինտեր Մայամիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
02.11.2026 | 10:00
Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում մասնակցում է 2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներին. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 09:44
«Արարատ-Արմենիան»՝ ՀՖՖ արտահերթ ժողովի մասին. «Ակումբները չեն եղել ո՛չ նախաձեռնողները, ո՛չ էլ նախագիծը պատրաստողները»
02.11.2026 | 09:34
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան մրցաշարի հաղթող է դարձել
02.11.2026 | 09:32
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
Բոլորը

Սահմանադրական դատարանում Ազգային ժողովի ընտրությունների արդյունքների վիճարկման գործով քննության ընթացքում դատավոր Երվանդ Խունդկարյանը հարցեր ուղղեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանին՝ անդրադառնալով ինչպես ԿԸՀ-ի ընդունած որոշումների ձևակերպմանը, այնպես էլ ընտրությունների օրը տեղի ունեցած առանձին միջադեպերին։

Դատավորը նախ հիշեցրեց, որ հունիսի 14-ին ԿԸՀ-ն բոլոր յոթ անդամների ստորագրությամբ, առանց որևէ վերապահման, հաստատել է Ազգային ժողովի ընտրությունների արդյունքների արձանագրությունը։ Հարցեր ուղղեց նաև 10/51 և 35/65 ընտրատեղամասերում քվեարկության ավարտից հետո զինվորների մասնակցությամբ արձանագրված իրավիճակի վերաբերյալ։

Դատավորը հետաքրքրվեց, թե «20։00-ից պակաս» արտահայտությամբ ԿԸՀ նախագահը կոնկրետ ինչ ժամանակահատված է նկատի ունեցել, քանի՞ զինվոր է գտնվել քվեարկության սենյակում ժամը 20։00-ի դրությամբ և արդյոք զինվորները շարունակել են քվեարկել նաև այդ ժամից հետո։

Հովակիմյանը պատասխանեց, որ ամբողջական պատկեր հնարավոր է եղել ձևավորել միայն հունիսի 11-ին որոշում կայացնելիս։ Նրա խոսքով՝ նախնական տեղեկությունները եղել են այն մասին, որ ընտրողներ են գտնվել տեղամասի մոտ, իսկ տեսագրությունները պատկերել են միայն քվեարկության սենյակը, ուստի դրանց միջոցով հնարավոր չի եղել պարզել՝ արդյոք զինվորները դրսից են մուտք գործել 20։00-ից հետո։

Նա հավելեց, որ այդ հարցում հաշվի են առնվել նաև վստահված անձանց գրառումները, որոնց համաձայն՝ տեղամասը փակված չի եղել։ Դատավորը նաև խնդրեց դատարանին ներկայացնել այդ ընտրատեղամասերի նախնական արձանագրությունները՝ մինչև դրանցում արձանագրված անճշտությունների հիմքով արդյունքների զրոյացումը։

Հովակիմյանը հայտնեց, որ ԿԸՀ-ն կներկայացնի համապատասխան արձանագրությունները, այդ թվում՝ նաև 12/13 ընտրատեղամասինը։ Խունդկարյանը վերաքվեարկության հնարավորության վերաբերյալ ևս հարց ուղղեց ԿԸՀ նախագահին՝ հետաքրքրվելով, թե արդյոք ընտրողների կողմից մյուս տեղամասերի արդյունքներն արդեն հայտնի լինելու պայմաններում վերաքվեարկությունը չի հանգեցնի այսպես կոչված տակտիկական քվեարկության։ Հովակիմյանը պատասխանեց, որ նման խոչընդոտ չի տեսնում և չի կիսում այդ տեսակետը։

Մանրամասները՝ տեսանյութում։