ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների ընտրողների ընդհանուր թիվը 2 միլիոն 575 հազար 939 է

Լուրեր

18.09.2026 | 12:01
ՌԴ-ն հարձակվել է Կիևի, Օդեսայի, Ժիտոմիրի և Զապորոժիեի մարզերի վրա․ զոհեր և վիրավորներ կան
18.09.2026 | 11:58
Էդուարդ Աղաջանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
18.09.2026 | 11:55
Դուք ՌԴ-ի դաշնակիցը չեք կարող լինել, եթե նրան տեր եք համարում․ տերն ու ծառան դաշնակից չեն․ Կոնջորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.09.2026 | 11:50
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հարցում իրեն «մեծ որոշում» է սպասվում
18.09.2026 | 11:41
Սարյան փողոցի խանութում վաճառվող մրգերից նմուշներ են վերցվել՝ «Դիխլոֆոսի» վերաբերյալ ահազանգից հետո․ ՍԱՏՄ
18.09.2026 | 11:33
Ավելին, քան պարզապես մրցանակներ․ ավարտվեց Junius ֆինանսական մրցաշարը
18.09.2026 | 11:27
Յուրի Խաչատուրովի դիվանագիտական անձեռնմխելիությունը չի հաղթահարվել. պաշտպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.09.2026 | 11:15
«Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն» միջազգային համաժողովը․ ՈՒՂԻՂ
18.09.2026 | 11:11
Դատարանը մերժեց Արմեն Գևորգյանի նկատմամբ հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.09.2026 | 11:09
Արման Ծառուկյանի և Մաուրիսիո Ռուֆիի հայացքների մենամարտը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.09.2026 | 11:01
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 18-ի դրությամբ
18.09.2026 | 10:52
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանյան և Իսահակ Գասպարյան փողոցների (օդանավակայանի) խաչմերուկում
18.09.2026 | 10:40
Եվրոպա լիգա. «Միլանի» պարտությունն ու «Արարատ-Արմենիա»-ի մյուս մրցակիցների արդյունքները
18.09.2026 | 10:37
Ձերբակալվել է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը
18.09.2026 | 10:30
Հարցազրույց չեմ տալիս, ֆրակցիայի նիստ ենք անում. Ռոբերտ Քոչարյանը կատակեց դատարանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի Հարապետության ոստիկանությունը հրապարակել է Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը` նշելով նաև ըստ գտնվելու վայրի ընտրողների և հաշվառում չունեցող ընտրողների թիվը: ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«Ի կատարումն ՀՀ ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի 7-րդ մասի՝ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ` քվեարկության օրվանից առաջ 10-րդ օրը լիազոր մարմինը հրապարակում է Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը` նշելով նաև ըստ գտնվելու վայրի ընտրողների և հաշվառում չունեցող ընտրողների թիվը:

Այսպես. քվեարկության օրվանից առաջ 10-րդ օրը ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների ընտրողների ընդհանուր թիվն է` 2.575.939

որից՝

– ըստ գտնվելու վայրի ընտրողների և ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասում՝ տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների թիվը` 4.477

– հաշվառում չունեցող ընտրողների թիվը` 74»: