Նախընտրական պաստառը պոկելու համար ձերբակալվածի մահվան գործով դեռևս որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
Բոլորը

Սահմանադրական դատարանում հունիսի 7-ի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննության ընթացքում Գլխավոր դատախազի տեղակալ Լիլիթ Գրիգորյանն անդրադարձել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական պաստառը պոկելու համար ձերբակալվածի մահվան գործին։

Հիշեցնենք՝ մայիսի 16-ին ձերբակալվածը կախվելու միջոցով ինքնասպան է եղել «Նուբարաշեն» հոգեկան առողջության պահպանման կենտրոնում։ Ոստիկանությունից պարզաբանել են. «Ա.Հովհաննիսյանը ձերբակալված էր և գտնվում էր համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի ձերբակալվածների պահման վայրում: Մայիսի 16-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, ձերբակալվածի մոտ նկատվել է հոգեկան անհավասարակշիռ վարքագիծ, ինչից հետո հրավիրվել է շտապօգնություն: Շտապօգնության բժշկի ցուցումով ձերբակալվածը ոստիկանների ուղեկցությամբ՝ շտապօգնության մեքենայով, տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն»:

«Պարզաբանեմ, որ թեև պաստառ պոկելն ինքնին վարչական իրավախախտում է, սակայն դատախազությունը որոշել է այդ արարքը գնահատել նաև ընդհանուր առմամբ կազմակերպվածության տեսանկյունից։ Որովհետև միգուցե, եթե դրանք իրականացվում էին կազմակերպված ձևով, նպատակ ունեին խոչընդոտելու նաև ընտրությունների ազատ իրականացման և քարոզչության ազատ իրականացման հնարավորություններին, որը քրեորեն հետապնդելի արարք է։

Տվյալ դեպքով մենք ունենք նախաձեռնված վարույթ նաև ինքնասպանության դրդելու, ինչպես նաև պաշտոնատար անձանց գործողություններում ենթադրյալ անփութության գնահատման առումով»,-ասաց նա։

Լիլիթ Գրիգորյանի խոսքով՝ նախաքննությունը դեռևս ընթացքի մեջ է, կան բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանները պետք է տա նախաքննությունը․ «Որևէ անձի նկատմամբ դեռևս հանրային քրեական հետապնդում չունենք»։

Գլխավոր դատախազի տեղակալի խոսքով՝ անձին ձերբակալելու պահի դրությամբ վարույթ իրականացնող մարմնի ձեռքի տակ եղել են տվյալներ, որ արարքը կատարել են մի քանի անձինք համատեղ․ «Գիտեք, դա հանգամանք է, որը կարող էր պարզվել միայն քրեական վարույթով։ Անձը ձերբակալվել է անմիջականորեն ծագած կասկածի հիմքով»։

Մանրամասները՝ տեսանյութում։